Մայիսյան հաշվետվություն
Ավագ դպրոցի ուսումնական տարին արդեն ավարտված է: Այս տարի ես շարունակեցի իմ ստեղծած նախագծերը: Շարունակեցի Տիկին Նունեի օգնությամբ ստեղծած նախագիծը, որի շրջանակներում ստեղծում եմ տեսանյութեր՝բանաստեղծությունների ընթերցմամբ և երաժշտությամբ: Ճամփորդեցի չորս օրով դեպի Արցախ և մեկ օրով՝ Գյումրի: Ճամփորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, այցելեցինք այնպիսի վայրեր, որտեղ դեռ չէի եղել: Անցած տարվա ծանոթություններն ավելի ամրացան և ուղղակի լավ ժամանակ անցկացրեցինք:
Այս ուսումնական տարվա ընթացքում այցելեցի նաև Ազգային Ժողով և ՀՀ Կառավարություն: Կարելի է ասել, որ երկու պետական կառույցներից էլ ունեի բացասական տպավորթություններ և կարծիքներ, քանի որ այդ կառույցները չկարողացան բավարարել իմ ակնկալիքները:
Իմ հմտությունները փորձել եմ նաև իմ կազմակերպած անգլերեն բանավեճներում. մի բանավեճի թեման կրթական համակարգն էր, իսկ մյուսը՝ սոցիալական կայքերը և նրանց ազդեցությունը: Ըստ իս, երկու բանավեճերն էլ ստացված էին, քանի որ բոլոր մասնակիցները ունեին միմյանց հակասող կարծիքներ և այն շուտով վերածվեց թեժ խոսակցության:
Փորձեցի նաև թարգմանել վրացական և թուրքական պոեզիա: Պոեզիա թարգմանելը տվեց ինձ գրողի հոգեվիճակի մեջ մտնելու և նրա ապրումները հասկանալու հնարավորություն:
Այս ուսումնական տարին շատ շուտ ավարտվեց և նույնիսկ չհասցրեցի աչքերս թարթել, բայց ամեն դեպքում համարում եմ, որ գալիք ուսումնական տարում կկարողանամ ավելի ակտիվ մասնակցել բոլոր նախագծերին և ծրագրերին:

Комментарии
Отправить комментарий