Վրացական պոեզիա․ թարգմանություններ

Միայնակ հոգի

Ոչ, ես չեմ խղճում անտուն որբերին։
Նրանց ի՞նչ աշխարհում բացված են նրանց բոլոր ճամփաները
Բայց ով որբացել է հոգով, այդպիսիին
Իրականում հոգին տանող ոչ մեկը չկա։

Ով այրի է, դժբախտ է ոչ ընդմիշտ
Նա աշխարհում ման է գալիս նոր հարազատի։
Բայց, հիասթափված մարդկանցից
Կյանքում մենք ուրիշ ոչինչ չենք սպասում։

Ով եղել է հավատարիմ՝ խաբված է,
Նա ընդմիշտ ամեն ինչից բաժանված է։
Այդպես չի վստահի նա նորից,
Արդեն ոչնչի նա չի հավատում։

Նա միայնակ է․ արդեն անուղղելի է։
Ոչ միայն մարդիկ են երկրի ուրախությունը,
Նրան շրջանցում են զգուշորեն, կողքից,
Եվ փախչում են հեռու, և մնում են հեռվում։

Նիկոլոզ Բարատաշվիլի
1839


Երկնային գույնը, կապույտ գույնը
Վաղ տարիքից սիրեցի ես։
Փոքրուց ես դա ընդունել էի
Որպես այլ կապույտի սկիզբ։

Եվ հիմա, երբ հասա
Իմ օրերի գագաթին,
Կապույտին, որպես զոհ
Այլ գույներին ես չեմ տա։

Այն գեղեցիկ է առանց զարդերի․
Դա գույնն է սիրած աչքերի,
Դա քո հայացքն է անսահման,
Կապույտով վառված,
Կապույտը երազանքիս գույնն է,
Կապույտը  բարձրության գույնն է։
Երկնի կապույտ լուծույթում
Ընկղմված է երկրային ընդարձակություն։
Դա թեթև անցում է
Հոգսերից՝ անհայտություն
Եվ արտասվող հարազատներից
Դեպի քո վերջին ուղի։

Դա կապույտ, ոչ խիտ
Սառնամանիք է վառարանիս վրա,
Դա գունատ ձմեռային ծուխ է
Մառախուղ՝ անվանս վերևում։

Նիկոլոզ Բարատաշվիլի


Ռուսերենից հայերեն թարգմանեց՝ Խաչատրյան Լուսինեն

Комментарии