Տպավորություններ Ազգային Ժողովից

Անցած շաբաթ 11-րդ դասարանցի դասընկերներիս և ուսուցիչների հետ այցելեցինք Ազգային Ժողով՝ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում: Ունեմ բավականին բացասական տպավորություններ, որոնց կանդրադառնամ քիչ հետո:

Նախ սկսեմ մինչ Ազգային Ժողով այցելելու իմ ակնկալիքներից, որոնք բավականին բարձր էին: Մինչ այդ, այսպես ասած «գերագույն կառույց» այցելելը, կարծում էի, որ մեզ գրկաբաց և ջերմ ընդունելություն է սպասվելու, հարց ու պատասխան այնտեղի մի քանի փորձառու և նշանավոր պատգամավորների հետ, ինֆորմատիվ և հետաքրքրաշարժ էքսկուրսիա Ազգայի Ժողովով: Սակայն ինչպես ասում են, առընչվեցի դառը իրականության հետ: Նախ սկսեմ մեզ ուղեկցողի վերաբերյալ խոսելով: Ըստ տվյալ անձի նշված տվյալների, նա Ազգայի Ժողովում աշխատել է հենց դրա կազմավորումից սկսած, սակայն ես այդպիսի տպավորություն դրանից չստացա: Երբ մենք, որպես կողմնակի դիտորդ նստել էինք հյուրերին հատկացված սենյակում՝ նիստին հետևելու համար, այդ կինը ամբողջ ընթացքում հեռախոսից պոկ չէր գալիս, և մեզ տալիս էր այնպիսի պարզ ինֆորմացիա, որի մասին բոլորս էլ գիտեինք և ուրիշ ոչ մի նորություն: Այնպիսի տպավորություն էր, ասես նրան «զոռովից» էին նշանակել մեզ ուղեկցող: Ամբողջ այցի ընթացքում ինձ զգում էի պարփակված և մեկուսացված, քանի որ այդ կինը այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, ասես մենք մեկ ավել քայլ չէինք կարող կատարել: Հիմա կասեք «բա եկել եք Աժ, պետական գաղնիք և այլ փաստաթղթեր են պահվում»: Հետո՞: Ես այդ ամենը հասկանում եմ և լավ գիտակցում, բայց ինչ է չէի՞նք կարող ազատ քայլել այդ տարածքով:
Իսկ նա մի սկանդալի վերածեց մեր այցը, երբ մենք «կորեցինք» Ազգային Ժողով: Ահա ևս մի ապացույց, որ լրատվամիջոցների ոչ բոլոր գրածներին պետք է հավատալ: Բանն այն է, որ նիստից հետո իր գրասենյակ մեզ հրավիրեց ԱԺ փոխնախագահ և պատգամավոր Ալեն Սիմոնյանը, իսկ մեզ ուղեկցող կինը մի պահ անհետացավ: Մենք ունեցանք փոքրիկ զրույց և հյուսիրություն պարոն Սիմոնյանից: Ասեմ, որ Ալեն Սիմոնյանից էլ ավելի հիասթափվեցի: Չէի պատկերացնի, որ մորդը կարող է այդքան էգոցենտրիկ և նարցիսիստ լինի: Զրուցելուց հետո նա անմիջապես առաջարկեց մեզ նկարվել իր հետ և մեր այցը իր գրասենյակ այդքանով ավարտենք: Այսի՞նքն եկեք լուսանկարվենք: Այ քեզ արտահայտություն: Գրեթե բոլորը շտապեցին լուսանկարվել իր հետ, բացի ինձնից, քանիզի ես շտապեցի քննադատել իրեն: Մարդ այդքան գոռոզ և ինքնավստահ չէր կարող լինել, համենայն դեպս ես այդպես էի կարծում...
Ինչևէ, այդ փոքրիկ միջադեպից հետո շարժվեցինք դեպի հանդիպումների սրահ՝ հարց ու պատասխան ունենալու Վարազդատ Կարապետյանի հետ: Ահա ևս մեկ հիասթափության օրինակ: Բացատրեմ ինչու. դա ոչ թե հարց ու պատասխան էր, այլ հարց և հարցից շրջանցում: Մեր բոլորի հնչեցրած հարցերի պատասխան այդպես էլ չէինք ստանում, քանի որ պարոն Կարապետյանը ուղղակի շրջանցում էր ու փափուկ բարձ դնում մեր գլուխների տակ: Մեր հարցերը հիմնականում ուղղված էին ամենաշատ քննարկվող թեմաներին, օրինակ Ամուլսարի հանքին, Հայոց եկեղեցու պատմության դասագրքին, միասնական քննություններին և այլն: Նա տալիս էր մեզ այնպիսի պատասխաններ, որոնք մենք արդեն լսել էինք կամ գիտեինք: Նաև կցանկանաի ավելի տեղեկացված և շատերին ծանոթ պատգամավորի ընտրած լինեին, քանի որ, ըստ իս, պատասխանները ավելի ինֆորմատիվ և հուսադրիչ կլինեին:
Այսքանով երևի կսահմանափակեմ Ազգային Ժողովից ստացած իմ տպավորությունները: Շնորհակալություն ընթերցելու համար:

Комментарии