Ես ուզում եմ լինել քեզ հետ (Canım Seninle Olmak İstiyor)

Զուհալ Օլսայ
Ես ուզում եմ լինել քեզ հետ 


Ես չէի կարող պատկերացնել,
Թե ինչպես հանդիպեցի քեզ
Ոչ մի տեղից։
Չհարցնես, թե ինչու, քանզի իմաստ չկա,
Ես ուղղակի ցանկացա գրկել քեզ։
Չկարողացա զսպել ինձ և եկա քեզ մոտ։


Ինձ պարզ է, դա հենց դու էիր, ում փնտրում էի ամբողջ կյանքում,
Արդյոք կա՞ մեկը, ով չի բացի դուռը, երբ սերը այն թակի
․․
Դժվար է միայնակ ապրել, բայց ավելի դժվար է սպասել

Շատ եմ տառապել, արի և մնա իմ կողքին
Պատճառ, վճռականություն, ուժ․․․
Սրանք անհրաժեշտ չեն լինում, երբ դու սիրահարված ես
Ես ուզում եմ լինել քեզ հետ։


Ես չէի հավատում սիրուն,
Ես ծիծաղում էի ուրիշների վրա,
Ես ասում էի
«Դու ես ստեղծում քո ճակատագիրը»,
Բայց բառերը դատարկ են, երբ դու սիրահարված ես,
Իմ սիրտը խելագարվում է, երբ տեսնում եմ քեզ։

Պատճառ, վճռականություն, ուժ․․․
Սրանք անհրաժեշտ չեն լինում, երբ դու սիրահարված ես,
Ես ուզում եմ լինել քեզ հետ։

Անգլերենից թարգմանեց Խաչատրյան Լուսինեն

Комментарии