Կիսամյակային հաշվետվություն

Ավագ դպրոցի ուսումնական տարվա առաջին կիսամյակն արդեն ավարտված է: Այս տարին ինձ համար նախագծային տարի էր: Ցանկացա ավելի շատ ներգրավված լինել նախագծային ծրագրերով: Ստեղծեցի երկու նախագիծ՝ միս Իրինայի և տիկին Նունեյի օգնությամբ: Միս Իրինայի հետ ստեղծեցի ֆիլմեր քննադատելու և քննարկելու նախագիծ: Աշխատում եմ ինչքան հնարավոր է ավելի շատ նյութեր գրել նոր ուս. տարում: Տիկին Նունեյի օգնությամբ
ստեղծեցինք մի նախագիծ, որի շրջանակներում ստեղծում եմ տեսանյութեր՝բանաստեղծությունների ընթերցմամբ և երաժշտությամբ: Անչամփ դուր եկավ նախագծերով աշխատաելը, և երկրորդ կիսամյակում պատրաստվում եմ ավելի շատ նյութեր պատրաստել: Ճամփորդեցի երեք օրով դեպի Դիլիջան և այնտեղ ամփոփեցինք աշնան վերջին օրերը: Ճամփորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, այցելեցինք այնպիսի վայրեր, որտեղ դեռ չէի եղել: Կիսամյակի վերջին մեկ շաբաթվա ընթաքում մասնակցեցի քաղաքապետարանի կողմից կազմակերպած մրցումներին: Ցավոք չկարողացա գրավել բարձր տեղեր, սակայն ձեռք բերեցի փորձ, հասկացա,թե ինչ է մրցումը և ինչպես է այն անցկացվում, և հաջորդ մրցումներին արդեն կկարողանամ գրավել բարձր տեղեր:
Ճիշտ է 2018թվականը ինձ համար այնքան էլ հաջող տարի չէր, սակայն հույս ունեմ, որ այս տարին կլինի ավելի հաջող և կունենամ բազում ձեռքբերումներ:

Լուսանկարը՝ Տիգրան Արամյանի

Комментарии