Նետաձգության մրցումներ. փորձ և ձեռքբերումներ
Այս վերջին երեք օրերին կայացավ նետաձգության մրցումները: Մրցումները կազմակերպել էր քաղաքապետարանը և անց էր կացվել «Սպորտ դպրոցում»:
Մրցումները տևեցին երեք օր: Առաջին օրը` ամսի 25-ին, միայն նախավարժանքներ արեցինք և պատրաստվեցինք մրցումներին: Հաջորդ` երկրորդ օրը, սկսեցին մրցումները: Կրակում էինք թիրախներին` 2 րոպեյում երեք նետ: Կրակեցինք 10 սերիա` 30 նետ:
Վերջին` երրորդ օրը, սկսեցինք կրակել հակառակորդներով: Յուրաքանչյուրը մրցում էր իրեն հավասարի հետ և ով առաջինն էր հավաքում 6միավոր նա հաղթում էր: Ցավոք սրտի, ես չկարողացա գրավել բարձր տեղ, և գրավեցի 4-րդ տեղը աղջիկների մրցաշարում: Բայց կարծում եմ, որ էլի լավ արդյունք եմ գրանցել առաջին անգամվա համար: Ինչպես ասում են մասնակցությունը նույնպես լավ է: Այս մրցումներից հետո արդեն հասկացա թե ինչ է մրցումը և ձեռք բերեցի փորձ, որը կօգնի ինձ հետագայում: Նաև հասկացա որոշ բաներ որոնք ավելի բարելավվելուց հետո, կօգնեն հասնել ինձ բարձր արդյունքների:
Комментарии
Отправить комментарий