Արդեն հարազատ դարձած Դիլիջան
Նորից Դիլիջան, նորից մենք... Վերջին անգամ Դիլիջանում եղել էի անցած տարի՝ կրկին ուսումնական ճամփորդությամբ: Անցած տարվա կազմն ուրիշ էր, բնականաբար՝ հիշողությունները՝ նույնպես: Չգիտես ինչու, այս անգամ ճամփորդությունն ըստ իս, ավելի լավ ստացվեց ու ավելի հավես ժամանակ անցկացրինք: Անցած խմբից ընդհամենը մեկ-երկուսն էին եկել, իսկ մնացածը ծանոթ և անծանոթ մարդիկ էին, որոնց հետ հասցրի լավ մտերմանալ և ընկերանալ:
Երբ ժամանեցինք Դիլիջան, անմիջապես այցելեցինք «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և հանձնեցինք այնտեղի երեխաներին մեր պատրաստած նվերները՝ գրքեր և հագուստ: Յուրաքանչյուրս փորձում էր հասցնել զրուցել բոլոր երեխաների հետ և ուրախացնել իրենց: Ցավոք, մեր ժամերը այնտեղ հաշված էին և մենք պետք է գնայինք մեզ արդեն հարազատ դարձած «Հովք» հյուրատուն: Այնտեղ տեղավորեցինք մեր իրերը և անցանք գործի՝ ճաշ պատրաստելու: Սնվելուց հետո, սկսվեց բանավոր ուսումնահետազոտական աշխատանք Դիլիջան վերաբերյալ: Երեկոյան զբոսանքից հետո որոշեցինք փոքրիկ կրակի շուրջ հավաքվել: Ստեղծվել էր մի հիանալի մթնոլորտ՝ կատակների, կրակի և երեկոյան քամու ներքո մինչ ուշ երեկո: Հաջորդ օրը այցելեցինք «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» և «Դիլիջանի միջազգային քոլեջ»: «Մոնթե Մելքոնյանի վարժարանում», առանձնապես ոչինչ չէր փոխվել, կատարեցինք շրջայց նույն վայերով և վերադարձանք հյուրատուն: Մեր ճաշելուց որոշ ժամանակ անց ուղևորվեցինք դեպի «Դիլիջանի միջազգային քոլեջ»: Այնտեղ մեզ դիմավորեց և դպրոցը ներկայացրեց մեր նախկին դասընկեր Միքայելը Կամենդատյան: Դպրոցն ինձ շատ դուր եկավ, ամեն ինչ եվրոպական ստանդարտներով էր և ամեն ինչ այնպես էր կահավորված, որ այնտեղի սովորողները իրենց ազատ և հարմար զգան: Դասերը անցկացվում էին ինտերակտիվ ոճով, սովորողները իրենց նախագծերը փակցնում էին նախագծերին հատկացված պատի վրա: Դպրոցում նույնպես կարող էիր ընտրել առարկաները: Ռեժիմը այնտեղ խիստ էր. շատ տնային առաջադրանքներ էին հանձնարարում և ազատ ժամանակ գրեթե չէին թողնում սովորողին, իսկ անկարգապահ լինելուց կարող էիր նկատողություններ ստանալ:
Վերադարձանք հյուրատուն: Նորից այնտեղ տիրում էր ընտանեկան մթնոլորտ: Տարբեր խաղերը, երգերն ու պարերը օգնեցին մի լավ ժամանակ անցկացնել: Եկավ Երևան վերադառնալու օրը: Ըստ նախնական ծրագրի, մենք այդ օրը պետք է քայլարշավ կատարեինք դեպի Գոշ լիճ, սակայն նախորդ օրը մեզ հիացրած ձյունը չթողեց հաղթահարել դեպի լիճ տանող ճանապարհը: Որոշեցինք օրն անցկացնել զբոսնելով, լուսանկարվելով: Վերադարձանք հյուրատուն և հավաքեցինք մեր իրերը, հավաքեցինք սենյակները և տունը հանձնեցինք տիրոջը: Կարճ ժամանակով կանգ առանք Սևանի մոտ և վայելեցինք աշնանային Սևանը: Այսպես անցավ մեր եռօրյա ճամփորդությունը Դիլիջանում ՝ կատակներով, խաղերով, զբոսանքներով: Կարծում եմ այս ճամփոդությունը կհիշեմ մինչև կյանքիս վերջ:

Комментарии
Отправить комментарий