Ամփոփում ենք շրջանավարտի առաջին կիսամյակը. հաշվետվություն

11-րդ դասարանում մայիսյան հաշվետվություն ներկայացնելիս, խոստացել էի, որ գալիք ուսումնական տարում ավելի ակտիվ մասնակցեմ նախագծերին և ծրագրերին: Համարում եմ, որ հավատարիմ եմ մնացել խոսքերիս և կատարել եմ դրանք: Միգուցե դա նրանից է, որ արդեն շրջանավարտ եմ, և պետք է հասցնեմ ուժերիս չափ ամեն-մի նախագծի մասնակցել, կամ էլ դա նրանից է, որ սիրում եմ ամեն ինչ վերջին վայրկյանին թողնել, այդ իսկ պատճառով ավելի ակտիվ եմ դարձել վերջին ուսումնական տարում:


Ճամփորդություններ

Ինձ համար նոր ուսումնական տարին սկվեց՝ դեպի Արատես հնգօրյա ճամփորդությունով: Ճամբարին մասնակցում էին մեր և տարբեր դպրոցներից եկած սովորողներ, ում հետ հասցրեցի ընկերանալ և ուրախ ժամանակ անցկացնել: Այդ օրերին նաև ես և դասընկերս կազմակերպել էինք բանավեճ՝ «Միջանձնային հարաբերություններ» թեմայով: Բանավեճը թեժ էր, քանի որ գրեթե բոլոր մասնակիցները ունեին միմյանց հակասող կարծիքներ:
Անկախության տոնին ընդառաջ, որոշեցինք նվաճել Արմաղանի գագաթը: Այնտեղ մեզ հյուընկալել էին իմ դասընկեր՝ Գոռ Օսեյանի ընտանիքը: Վարդենիկ գյուղը ինձ ցույց տվեց իսկական գյուղական կյանքը, թե ինչպես են գյուղացիները աշխատում, տան համար անհրաժեշտ սնունդ աճեցնում և այլ շատ ու շատ բաներ: Կարծում եմ, Վարդենիկը սիրեց ինձ, իսկ ես՝ նրան:


«Հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում կազմակերպվեց ութօրյա ճամփորդություն դեպի Թեհրան, որի մասնակիցների շարքում կամ ես: Ըստ իս, սա համարում եմ այս տարվա իմ մասնակցած նախագծերից ամենակարևորը, քանի որ այն հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու իրանական մշակույթին, այլև փոխեց իմ մտահորիզոնը՝ կապված Միջին Արևելքի պետությունների վերաբերյալ: Մինչ Թեհրան հասնելը, ինձ հանձնարարված էր նախապատրաստական աշխատանք կատարել Նոր Ջուղայի վերաբերյալ: Աշխատանքի իրականացման ընթացքում հասցրեցի արդեն իսկ հարազատ համարել Էսֆահանը: Այն պարզապես մի գունագեղ մշակութային խառնուրդ է արհեստական Իրանի ներսում: Երևան վերդառնալուց հետո, մեր խմբին հրավիրեցին Հանրային Ռադիոյի «Զարթուցիչ» հաղորդմանը: Նրանց ներկայացրեցինք մեր նախագիծը, Իրանից ստացած տպավորությունները և սիրելի տեսարժան վայրերը, ինչ ձեռքբերումներ և հանդիպումներ ունեցանք այնտեղ և այլն:




Առաջին ուսումնական շրջանի վերջին ճամփորդությունը ամփոփեցինք Արատեսում: Ճերմակ պարզ ձյունը ներկել էր ամբողջ Արատեսը, իսկ ցուրտ եղանակը, պլեճ կարտոֆիլը և ջերմ, ընկերական զրույցները, թույլ չէին տալիս վառարանի կողքից այն կողմ գնալ:



Նախագծեր

Այս տարի շարունակեցի իմ և տիկին Նունեյի հետ ստեղծած «Ձայնագիրք» նախագիծը: Սակայն այս տարի մի քիչ փոխեցի նախագծի ֆորմատը: Բանաստեղծություններ ընթերցելու փոխարեն, սկսեցի հետազոտական աշխատանքներ կատարել տարբեր թեմաների վերաբերյալ, որոնցից էր օրինակ՝ «Խաչը համաշխարհային մշակույթում» ուսումնասիրությունը:
Այս տարի միացա մեր կրթահամլրի «Ֆոլկ բենդին» և միասին պատրաստվում ենք մասնակցել մյուս տարում կայանալիք «Լագո դի Գորդա» ֆեստիվալին:
Մեր իսպաներենի խմբի հետ ամփոփեցինք «Մի քիչ խենք Լորկա» նախագիծը:
Օր՝ նվիրված իսպանական մշակույթին:

Հաշվետվությունս կցանկանամ ամփոփել ասելով՝ կյանքիս դպրոցական տարիներին
երբևիցե այսքան ձեռքբերումների չեմ հասել, քան այս ամիսների ընթացքում:
Հուսամ հաջորդ ուս. տարին, է՛լ ավելի լեցուն ու զբաղված կլինի:

Комментарии