Ի՞նչ է իմ բլոգն ինձ համար
Կրթահամալիրում ուսման կարևոր բաղադրիչներից է բլոգավարությունը: Այստեղ սովորելու առաջին վայրկյանից՝ ստեղծում ենք մեր սեփական բլոգերը, որտեղ տեղադրելու ենք մեզ առաջադրված հանձնարարությունները, մեր մտքերը, ճամփորդական պատումները և այլն:
Դասագրքերից բլոգ տեղափոխվելը սկզբից ինձ դժվար էր թվում, սակայն հարմարվելու համար պահանջվեց մեկ-երկու շաբաթ:
Շատերի համար բլոգը կարող է գլխացավանք լինել, անիմաստ ժամանակը վատնելու միջոց, սակայն ինձ համար բլոգը տալիս է քեզ ստեղծագործական ազատություն. այստեղ կարող ես գրել քո զգացմունքների, կարծիքների, մի խոսքով այն ամենի մասին, որ ցանկանում ես: Բլոգի շնորհիվ՝ ընթերցողը կարող է ծանոթանալ քեզ հետ, հասկանա քո մարդ տեսակը, իմանա քո նախասիրությունների մասին և այլն: Բլոգը հանդիսանում է նաև գնահատման միջոց: Նրա շնորհիվ դասավանդողները կարողանում են գնահատել կատարածդ աշխատանքները, տեսնում են, թե որքան ջանք ես գործադրել հանձնարարությունը կատարելուց:
Իմ բլոգն իմ կյանքի մի փոքրիկ կտորն է, սեփական անձնավորության և մարդ տեսակի արտահայտումն է: Բլոգում ես տեղադրում եմ իմ կարծիքները, ազատ կարողանում եմ խոսել ցանկացած թեմաների վերաբերյալ: Այն նաև ցույց է տալիս, թե ինչպիսի սովորող եմ: Թույլ է տալիս տեսնել իմ կատարած աշխատանքները և գնահատել դրանք, իսկ աշխատանքներից երևում է, թե արդյոք շատ ժամանակ եմ տրամադրել այն ավարտին հասցնելու համար թե ոչ:
Կրթահամալիրը ավարտելուց հետո այն կարող է օրինակ ծառայել բազում սովորողների համար. նրանք կարող են օգտվել բլոգերից՝ տնային առաջադրանքները ավարտելու համար: Չեմ կարող վստահ ասել, որ անպայման կշարունակեմ այստեղ նյութեր տեղադրել՝ կրթահամալիրում ուսումս ավարտելուց հետո, սակայն կարող եմ խոստանալ, որ կանեմ ամեն-ինչ՝ իմ ուժերի սահմաններում, որպեսզի գրեմ իմ նոր ուսման վայրի մասին նյութեր, տեղադրեմ նկարներ, տպավորություններ և այլն:

Комментарии
Отправить комментарий