Թամամ Հայաստան՝ պտուտ եկա...
Եթե լինեմ անկեղծ, ապա կասեմ, որ այս պատումը գրելու ընթացքում տատանվում էի մի քանի ձեռքբերումների մեջ: Չէի կարողանում կողմնորոշվել թե, որ առաքինությունն եմ իմ մեջ կարևորում և որն է ավելի շատ բան սովերեցրել ինձ: Ի վերջո եկա մի եզրակացության:
Այս երեք տարիների ընթացում, կրթահամալիրը սովորեցրեց ինձ սիրել իմ հայրենիքը և գնահատել այն: Միշտ եղել եմ ու երևի կմնամ Եվրոպային հակված մի աղջնակ, սակայն կրթահամալիրում սովորելը թույլ տվեց ինձ աշխարհին նայել մի ուրիշ կողմից, տեսնել այն իրադարձությունները, որոնք տարիներ առաջ բաց էի թողել իմ տեսադաշտից:
Հայրենիքիս հանդեպ սերը առաջացավ, երբ առաջին անգամ որոշեցի գնալ ուսումնական ճամփորդության, երբ առաջին անգամ եղա ինձ շատ ջերմ և հարազատ Երևանից դուրս: Երբեիցե մտքովս չէր անցնի, որ Հայաստանն ունի այսպիսի գեղեցկություններ և հրաշալիքներ, ասես այս ամբողջ տարիների ընթացքում դրանք ինձնից թաքցրած լինեին: Ուղղակի խոսքեր չէի գտնում և դեռ մինչև հիմա էլ դժվարանում եմ գտնել: Ամեն ճամփորդության հետ նորովի էի բացահայտում Հայաստանը, ծանոթանում նրա գույների, վայրերի և զգացմունքների հետ:
Երբ համացանցով կարդում էի զբոսաշրջիկների կարծիքները Հայաստանի մասին՝ մնում էի զարմացած. նրանց խոսքերը չէի կարողանում համատեղել իրականության հետ: Միգուցե նրանք օտար մարդիկ են, դրա համար այդպիսի կարծիքներ ունեն: Նույնիսկ Հայաստանի բնությունը համեմատում էին Շոտլանդիայի հետ: Հենց այդ փաստը ստիպեց ինձ ակտիվ մասնակցել ճամփորդություններին, որպեսզի պարզեմ, համոզվեմ, թե արդյո՞ք դա իրականություն է, թե ոչ: Ի վերջո, իմ բոլոր ճամփորդությունները համոզեցին ինձ, որ իմ երկրի գեղեցկությանը չի կարող հասնել ուրիշ մեկը:
Յուրաքանչյուր երկիր գեղեցիկ է յուրովի: Կլինեն շենքեր, վայրեր,բնական է, որ Հայաստանից գեղեցիկ կլինեն, բայց մեկ է հարազատ երկրի և ծննդավայրի արտասովորը կմնա միշտ առաջնային:

Комментарии
Отправить комментарий