Ձայնագրքի ամփոփում

Արդեն երկու տարի է լրացել այն պահից, երբ տիկին Նունեի օգնությամբ ստեղծեցի մի նախագիծ, որն անվանեցի «Ձայնագիրք»: Նախագիծն իրենից ներկայացնում է երաժշտության ներքո՝ բանաստեղծությունների ընթերցանություն:

Երբ տեղափոխվեցի 11-րդ դասարան, գրականության դասավանդողներից որոշեցի ընտրել տիկին Նունեին: Դասի թեման Կոմիտասն էր, և ես որոշեցի ձայնագրել նրա բանաստղծություններից և ստեղծել մի տեսանյութ: Հանձնարարությունը ցույց տվեցի տիկին Նունեին և նա ոգևորված առաջարկեց ինձ այդ ֆորմատով աշխատաելը դարձնել մշտական և ստեղծել մի սեփական նախագիծ: Ահա այսպես ծնվեց մեր «Ձայնագիրք» նախագիծը:

Նախագծի շրջանակներում տարբեր թեմաների հետ եմ աշխատել՝ սկսած Կոմիտասից մինչև Սերգեյ Յեսենին և այլ հայազգի և օտարազգի պոետներ: Նախագիծն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ թե՛ տիկին Նունեի հետ, թե՛ բազում ազգերի գրականության հետ: Տիկին Նունեի հետ ծանոթանալով ավելի էի սկսում սիրել թե՛ նրան և թե՛ մեր գրականության դասերը: Նա մի բարի, գրկաբաց, ջերմ և պարզ անձնավորություն է, ով շատ հեշտությամբ կարող է դառնալ քո մտերիմներից մեկը:

Ձայնագրքի շնորհիվ սովորեցի հայ գրականության բազում գործեր, ծանոթացա տարբեր տոների մասին նյութերին, նաև քրիստոնեական մշակույթին: Նախագիծն ամփոփելու ընթացքում հիշողությունները վերառնում են իմ մոտ. վերհիշում եմ, թե ինչպես եմ պատրաստել ամեն մի տեսանյութը, ինչպես եմ համացանցում փորփրել հանձնարարված անձի վերաբերյալ տեղեկությունները և այլն:

«Ձայնագիրքը» դարձավ իմ գիրքը, այն գիրքը, որն արտահայտում է իմ ձայնը:

Комментарии