Կրթահամալիրի հրաշալիքներն ըստ շրջանավարտի կամ հրավիրում ենք սովորելու
Կրթահամալիրում սովորում եմ արդեն 3տարի, և այդ տարիների ընթացքում հասցրել եմ շատ բաներ սովորել մեր կրթահամալիրի մասին։ Եթե փորձենք պատմել կրթահամալիրի լավ և վատ կողմերից, ապա մեզնից կպանաջվի մի ամբողջ օր, որպեսզի զրույցը ավարտին հասցնենք։ Սակայն այս նյութում կփորձեմ առանձնացնել, ըստ իս, այն կարևոր հատկանիշները, որը կրթահամալիրը դարձնում է լիարժեք։
Միջավայր և նոր ծանոթություններ
Երբ առաջին անգամ ոտք դրեցի կրթահամալիր, այնքան էլ ազատ պատանի չէի, նույնիսկ ամաչկոտ էի և փակված։ Սակայն կրթահամալիրի ազատ և սիրալիր միջավայրը ստիպեց ինձ փոխվել և հարմարվել դրան։ Այստեղ բոլորը՝ թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները հարգալից և գրկաբաց են բոլորի նկատմամբ։ Դու չես վախենում և կաշկանդվում սեփական կարծիքդ արտահայտելուց, ձեռք ես բերում նոր ընկերներ և կարծիքներ, մասնագիտության կողմնորոշում, քանի որ այստեղ շատ են քեզ տրամադրված հնարավորությունները։ Կան շատ դպրոցներ,որոնք սահմանափակում են աշակերտների ազատությունը, սակայն մեր կրթահամալիրը յուրաքանչյուրին տալիս է բավականաչափ ազատ լինելու իրավունք, որը հետագայում մեզ դարձնում է ինքնուրույն և կայուն մարդ։
Ճամփորդություններ
Կրթահամալիրի մի ուրիշ աչքի ընկնող հատկություններից է՝ ճամփորդությունները։ Կրթահամալիր ընդունվելուց փորձել եմ որքան հնարավոր է շատ ճամփորդությունների մասնակցել, քանի որ նրանք կարևոր դեր են խաղում մարդուն թե՛ կրթելու, թե՛ ձևավորվելու հարցում։ Մինչ ճամփորդելը, մեզ հանձնարավում է կատարել նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրել մեր ճամփորդական վայրի պատմությունը, առանձնահատկությունները, մի խոսքով բոլորը ամենը, ինչը մեզ ինֆորմացիա է տալիս այդ վայրի վերաբերյալ։ Ճամփորդությունները մարդկանց ավելի են մտերմացնում իրար, փոխում աշխարհահայացքդ, դարձնում քեզ ավելի կազմակերպված, կարգապահ և հասուն։ Հենց ճամփորդությունների շնորհիվ եմ մտերմացել իմ ընկերների հետ, փոխել բազում կարծիքներ տարբեր թեմաների վերաբերյալ, ավելի սիրահարվել հայրենիքիս և այն քաղաքներին, որտեղ եղել եմ։ Եվ հենց ճամփորդություններն են դարձրել ինձ այնպիսին, ինչպիսին հիմա եմ։
Ուսուցիչներ և կազմակերպիչներ

Քանի որ օրվա մեծ մասը անցկացնում եմ դպրոցում, մեր ուսուցիչները որոշ ժամանակով վերցնում են մեր ծնողների իրավունքները․ նրանք են դաստիարակում մեզ, կրթում, գիտելիք փոխանցում և սովորեցնում վարվեցողության կանոններն ու կարգապահ լինելը։ Բացի ուսուցիչ լինելուց, նրանք նաև մեր ընկերներն են։ Կրթահամալիրի ջերմ միջավայրի շնորհիվ մեզ դասավանդող ուսուցինչները դարձել են մեր ընկերները։ Նրանց հետ կարող ես կիսվել ցանկացած թեմաներով՝ առանց որևէ քննադատության արժանանալու, պատմել քո օրվա մասին, խորհուրդներ ստանալ տարբեր հարցերի վերաբերյալ և այլն։ Հենց նրանցից է նաև կախված կրթահամալիրում հարմարվելը, քանի որ եթե ուսուցիչները այդպիսին չեն, ապա ոչ ոք չի ցանկանա հաճախել դպրոց։
Комментарии
Отправить комментарий