«Լագո Դի Գարդա» միջազգային փառատոն. Միլան

Կրթահամալիրը երկու ամիս առաջ ստացել էր հրավեր մասնակցելու միջազգային «Լագո Դի Գարդա» ազգային երգ ու պարի փառատոնին, որը անցակցվելու է Վերոնայում և Միլանում՝ մարտի 26-ից ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում:
Կրթահամալիրից մեկնելու է 47 հոգանոց խումբ, որն իր մեջ ներառում է «Տավիղ» և «Դաղդղան» ֆոլկ բենդերը, «Ակներ» և «Կայծեր» ազգային երգ ու պարի համույթները:

Սույն նյութում կներկայացվի Միլանի մեկ օրյա մեր ծրագիրը. տեսարժան վայրեր, թանգարաններ, սրճարաններ և այլն:


Օրակարգում՝
Թանգարաններ և տեսարժան վայրեր
  • Այցելություն Միլանի տաճար (Դուոմո) - 120 րոպե տևողությամբ շրջայց՝ տաճարի ներսում և տանիքում: Արժեքը՝ 120 եվրո խմբի համար
  • Այցելություն դեպի «Վիկտոր Էմանուիլ II» պատկերասրահ՝ աշխարհի ամենահին առևտրի կենտորն
  • Լեոնարդո Դա Վինչիի գինետուն - թանգարան, արժեքը 5-8 եվրո յուրաքանչյուրը
  • Շրջայց Սանտա Մարիա դելե Գրացի եկեղեցում - մուտքն ազատ է

Սրճարաններ
  • «Տրուսարդի» սրճարան՝ Լա Սկալայի հարևանությամբ - ճաշատեսակները սկսած 3 եվրոյից
  • «Մարկեզի 1824» - գտնվում է «Վիկտոր Էմանուիլ» պատկերասրահում - գները սկսած 6 եվրոյից
  • «Starbucks Reserve Roastery» - սկսած՝ 4 եվրոյից
  • «Մագենտա» բար՝ Սանտա Մարիա դելե Գրացիի հարևանությամբ 
  • «Լավազզա» սրճարան

Նախահաշիվ

Հաշվարկը կատարվում է մեկ սովորողի բյուջեն կազմելու համար
  • Թանգարաններ - 11 եվրո
  • Սրճարաններ - նվազագույնը 20 եվրո (1 սրճարան)

Комментарии