Թոփ սրճարաններ Միլանում, որոնք անպայման պետք է այցելել


Միլանում նախաճաշը հիմնականում բաղկացած էր թունդ էսպրեսոններից և կորնետից (կրուասան)։ Երբ քաղաքը սկսեց ավելի ու ավելի միջազգային համբավ ձեռք բերել՝ սրճարանները աստիճանաբար սկսեցին մատուցել մայրցամաքային նախաճաշեր և ամերիկյան ոճով պատրաստված ուտելիքներ՝ խոզապուղտ, ձու, նրբերշիկների տեսականի և թխվածքաբլիթներ։ Այս նյութում քեզ սպասվում է Միլանի ամենալավ սրճարանների և նախաճաշելու վայրերը։


Pasticceria Marchesi


Դժվար է պատկերացնել Միլանը՝ առանց կենտրոնում գտնվող «Pasticceria Marchesi»-ի։ Հիմնադրված 1824 թվականին և սերնդեսերունդ փոխանցված այս պատմամշակութային կառույցը, 2014թ․-ին գնվել է «Prada Group»-ի կողմից և այժմ ունի քաղաքում գործող երեք մասնաճյուղեր։ Հեշտ է պատկերացնել, թե ինչու է այդպես։ Գեղեցկորեն փաթետավորված կրեմլինները և շաքարապատ նուշերը պատրաստվում են՝ օգտագործելով միայն լավագույն որակի բաղադրիչներ և որակի նկատմամբ մաքսիմալ ուշադրությամբ։ Դժվար է ընտրություն կատարել երեք մասնաճյուղերի միջև, սակայն «Վիա Մոնտե Նապոլեոն 9» հասցեում գտնվող սրճարանն ունի պիստակագույն պաստառներ և դրանց համապատասխան թավշե բազմոցներ, որոնք կիրականացնեն յուրաքանչյուրի ինստագրամյան երազանքը։


Comparino in Galleria



Այս նորաոճ թանկարժեք քարը, հայտնի է որպես կոմպոզիտորներ Ժուզեպպե Վերդիին և Արտուրո Տոսկանիին կոկտեյլներ հյուրասիրած բար-սրճարան, որը գտնվում է «Վիտոլո Էմանուիլ II» պատկերասրահում։ Սա դասական տեղ է օրվա վերջում՝ Spritz համտեսելու համար, սակայն այն բաց է առավոտյան ժամը 8-ից՝ նախաճաշի, լանչի և ապերիտիվո համտեսելու համար։ Միլանցիների նման սուրճ պատվիրեք բարի մոտ և հիացեք Անջելո դ՛Անդրեայի պատին փորագրած խճանկարներով և Էուջինիո Քուարտիի կողմից պատրաստված դարակներով։ Կամ կարող եք պարզապես սեղան պատվիրել դրսում և հիանալ Դուոմոյի գեղեցկությամբ։ Մենյուի հետ ծանոթանալու համար սեղմեք՝ այստեղ։


Pavé Milano



Միլանում սրճելը՝ հիմնականում ասոցացվում է վաճառասեղանի մոտ մի շնչով էսպրեսսո խմելու հետ՝ նույիսկ առանց վերարկուն հանելու։ «Pavé» սրճարանում ընկերական սպասարկումը և հնաոճ կահույքները ստիպում են ձեր նախատեսվածից մի փոքր երկար ժամանակ անցկացնել այստեղ։ Սակայն հենց սնունդն է, որ այստեղից հեռանալը դժվար է դարձնում։ Թարմ մրգային տարտերը, կրեմով թխվածքները և շերտավոր պատրաստված կրուասանները ամենօր պատրաստվում են տեղում, որոնք իրենց քաղցր բույը տարածում են ամբողջ սրճարանով մեկ։ Այնպես, որ հանի՛ր բաճկոնդ և նստիր․ դու այստեղ երկար ես մնալու։Մենյուն կարող եք տեսնել այստեղ։



Bar Luce


Կինոմաններին խնդրում եմ ուշադրություն դարձնել, քանի որ թեժ է լինելու։
«Bar Luce»-ն նախագծելու համար, Ուես Անդերսոնի ոգեշնչման աղբյուր՝ հանդիսացել է 1950-ական և 60-ական թթ․-ի հայտնի և տեսողական իտալական մշակույթը։ Ֆորմիկից պատրաստված պաստել կանաչ սեղանները, տերազոյից պատրաստված վարդագույն հատակները և դեկորատիվ պաստառները հիշեցնում են Իտալական նեոռեալիստական ֆիլմեր, իսկ կամարակապ տանիքը նման է «Վիտոլո Էմանուիլ II» պատկերասրահին․ 19-րդ դարի ճարտարպետական սրբապատկեր։ Տեղակայված լինելով ժամանակակից «Fondazione Prada» հարևանությամբ, Անդերսոնը ցանկացել է ստեղծել մի վայր, որտեղ ուտելը, խմելը, զրուցելը և կարդալը կլինի հարմարավետ և հաճելի։


Les Pommes



Սրճարանը տեղակայված է թրենդային Իզոլա թաղամասի սրտում։ Ինտերիերի ձևավորումը ուլտրաժամանակակից է և բարդ, իսկ վայրը՝ ոչ այնքան էժան, հիմանակնում գրավումէ գումար ունեցող հիփսթերների։ Սնունդը միշտ համեղ և գեղեցիկ մատուցված է՝ սկսած թարմ ձկնեղենից մինչև ավանդական իտալական պաստայի տեսակներ։ «Les Pommes»-ը միջազգային վայր է հանդիսանում՝ շատ ճամփորդող զբոսաշրջիկների համար։ Նախաճաշը և բրանչը իրենց մեջ ներառում են անգլիական նախաճաշ, նրբաբլիթները, թխվածքներ, սթեյքի տարտարներ և վեգետրիանական բուրգերներ։ Մատուցվում է նաև բրիտանական ոճով՝ ցերեկային թեյ։ Մենյուի հետ ծանոթանալու համար՝ այցելեք այստեղ։



Pandenus


Ֆիլիպո Լեկարդանը բացեց առաջին «Pandenus» սրճարանը՝Միլանին բնորոշ աղմուկի մեջ գտնվող մի քանի հանգիստ փողոցներից մեկում՝ «Via Tadino»-ում։ Այսօր «Pandenus»-ն ունի չորս տարբեր մասնաճյուղեր, որոնք գտնվում են Միլանի կենտրոնական և բարձրակարգ թաղամասերում, որոնցից են «Brera» և նորակառույց «Piazza Gae Aulenti» շրջանները։ Նրանցից բոլորը մատուցում են թարմ բաղադրիչներ, ուտեստների և կոկտեյլների բարձրորակ և լայն տեսականի։ Բրանչն իր մեջ ներառում է բուրգերներ, ապխտած սաղմոն, ձու և բուսական ուտեստներ, որոնք մատուցվում են տնական հացի հետ։ Մենյուն տեսնելու համար սեղմեք այստեղ։



oTTo



Ուղևորվեք դեպի «Via Paolo Sarpi»՝ Միլանի չինական շրջանի կենտրոն, և միացեք «oTTo» սրճարանի հիփսթեր ամբոխին՝ տեսնելու «Միլանի ամենաինստագրամյան բրանչի վայրը»։ Սրճարանը ընդարձակ է և աշխատում է ամբողջ կեսօրի ընթացքում։ Հանդիսանում է համատեղ աշխատանքի վայր՝ եվրոպական մինիմալիստական ոճի ձևավորումներով։ Սրճարանը մատուցում է միջազգային կերակրատեսակներ, որոնք մատուցվում են սոցիալական կայքերին հարմար տեսքով։ Բրանչը մատուցվում է միայն ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 12։30-ի և 15։00-ի միջակայքում։

Комментарии