Թոփ 10 բաներ, որոնք անհրաժեշտ են անել Միլանում
Հիացիր Դուոմոյի տաճարով
Միլանի այս հիասքանչ տաճարը, թերևս, քաղաքի ամենաուշագրավ առանձնահատկությունն է: Նվիրված լինելով Սուրբ Մարիամին, Իտալիա ամենամեծ եկեղեցու կառուցումը սկսվել է 1386թ.-ին և ավարտվել է գրեթե վեց դար հետո՝ 1900թ.-ին: Գտնվելով հենց Միլանի կենտրոնում, Գոթական այս բարդ տաճարը շրջապատված է լուսավոր սպիտակ և վարդագույն մարմարով, և այնտեղ ցուցադրված է ավելի շատ քանդակներ, քան աշխարհի ցանկացած այն շինությունում՝ ընդհամենը 3159:
Ֆասադով հմայվելուց հետո, ուսումնասիրեք տաճարի ինտերիերը, ապա ուղևորվեք դեպի տանիք՝ տեսնելու շքեղորեն զարդարված զանգակատունը և գարգոյլները, ինչու չէ նաև հիանալու քաղաքի ամենագեղեցիկ տեսարանով:
Ֆասադով հմայվելուց հետո, ուսումնասիրեք տաճարի ինտերիերը, ապա ուղևորվեք դեպի տանիք՝ տեսնելու շքեղորեն զարդարված զանգակատունը և գարգոյլները, ինչու չէ նաև հիանալու քաղաքի ամենագեղեցիկ տեսարանով:
Տես «Վերջին ընթրիքը» բնականից
Ժամանակ հատկացրեք ինքներդ տեսնելու և ուսումնասիրելու աշխարհի ամենահայտնի արվեստի գործերից մեկը՝ Լեոնարդո Դա Վինչիի «Վերջին ընթրիքը»: Գտնվելով «Սանտա Մարիա դելե Գրազի» վանքի խնջույքի սրահում, նկարը ավարտվել է 1498թ.-ին և պատկերում է 12 առաքյալների արձագանքը, երբ Հիսուսը հայտնում է, որ նրանցից որևէ մեկը իրեն դավաճանելու է: Թերևս ոչ մի արվեստի գործ չի հանգեցրել այսքան ենթադրությունների և տեսությունների, որոնց պատճառը՝ նկարչի կողմից թողնված, թաքնված հաղորդագրություններն են: Որքան հնարավոր է շուտ ամրագրեք տոմսերը, քանի որ նրանք ժամանկից շուտ են վաճառվում:
Վայելիր օպերա «Լա Սկալայում»
Նույնիսկ եթե օպերայի երկրպագու չեք, համոզված եմ, որ չեք ափսոսի գնել տոմս՝ «Լա Սկալա» թատրոնում ներկայացում տեսնելու համար: Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզայի հանձնարարությամբ՝ էքստրավագանտ թատրոնը կառուցվել է 1770-ական թվականներին, բայց նաև վերանորոգվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծվելու պատճառով: Շքեղ ինտերիերը հանդիսանում է կարմիր թավիշի, մետաքսե դիպակի և ոսկե ծեփի ծով, իսկ ներկայացման սրահի կենտրոնում կախված է վեհաշուք ջահ՝ բաղկացած 400 լույսերից: Համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների, երգիչների, պարողների և դերասանների հաճախակի ներկայացումներով, դեպի Միլան ճամփորդությունը չի համարվի ամբողջական՝ առանց հանրաճանաչ օպերայի տուն մտնելու:
Այցելիր «Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ»
Հայտնի, որպես Իտալիայի ամենանորաձև քաղաքը, զարմանալի չէ, որ «Վիկտոր Էմանուիլ II-ի» պատկերասրահը, ձեր պատկերացրած սովորական առևտրի կենտրոն չէ: Լինելով աշխարհի ամենահնագույններից՝ ահռելի շինությունը բաղկացած է չորս հարկանի երկտեղանի արկադից (ծածկված անցուղիով) և ապակեպատ տանիքով: 1860-ական թվականներին, քաղաքը կազմակերպում էր մրցույթներ՝ «Piazza Del Duomo» արդիականացնելու և այն կապելու «Piazza della Scala» հետ: Մրցույթը հաղթեց ճարտարապետ Ջյուզեպե Մենգոնին և շինարարությունը ավարտեց 1877 թվականին: Այսօր, պատկերասրահին հաճախ անվանում են «il salotto di Milano», որը թարգմանաբար նշանակում է «Միլանի հյուրասենյակ»: Անվանումը ստացել է շնորհիվ տեղացիների՝ որպես հաճախակի օգտագործվող հանդիպման վայր: Մտավոր գնումներ կատարեք «Gucci», «Prada» և «Louis Vuitton», կամ համ տեսեք գայթակղիչ տորթ Միլանյան ինստիտուտում՝ «Pasticceria Marchesi 1824»:
Այցելիր «Սֆորզայի ամրոցը»
Դարեր շարունակ, Իտալիայի ժողովուրդը «Սֆորզայի ամրոցը» համարում էր բռնակալության և օտար գերիշխանության խորհրդանիշ: Սա բոլորի կողմից ընդունված փաստ էր մինչև 19-րդ դարում Իտալիայի միավորումը, որից հետո այս հսկայական ամրոցը դարձավ հարգված մշակութային կենտրոն: Այս լայնարձակ համալիրը իր մեջ ներառում է բազմաթիվ թանգարաններ և տպավորիչ արվեստի հավաքածուներ, որտեղ կան Անդրեա Մանտենյայի, Տիցիանի, Տինտորետտոյի աշխատանքները, նաև Միքելանջելոյի վերջին քանդակը: Սակայն սա դեռ ամենը չէ. 2012 թվականին, պատմաբաններն այս ամրոցում հայտնաբերել են Կարավաջոյի կորած նկարները և աշխատանքները:
Այցելիր Նավիգլիի շրջան
Իր նրբագեղ ջրանցքներով և պայծառ բարերով, Նավիգլիի թաղամասը Միլանի ամենասքանչելի շրջաններից մեկն է: 15-րդ դարում, Լեոնարդո Դա Վինչին նախաձեռնել է ամբարտակների բարդ համակարգը: Ջրուղիների կառուցումը տևեց յոթ դար՝ ի վերջո Մագիորե և Կոմո լճերը կապելով Տիցինո և Պո գետերի հետ: Ձեր երեկոն սկսեք «passeggiata»-ով (թարգմանաբար նշանակում է երեկոյան զբոսանք), նախքան բազմաթիվ ռեստորաններից մեկում ճաշելը: Ընթրիքից հետո, տեղացիները նման ափի վաճառականներից գնեք մեկ (նույիսկ երկու!) «Aperol Spritz», նստեք մի հարմարավետ տեղ և հետևեք մարդկանց անցուդարձին:
Տես ժամանակակից արվեստ «Fondazione Prada»
Այցելիր «Cimitero Monumentale»
«Cimitero Monumentale» ավելի շատ բացօթյա թանգարան է, քան գերեզմանոց: Սկսած 1866 թվանակից, այստեղ են թաղված Միլանի առաջատար գործիչներն ու ընտանքիները: Մոլորվեք քանդակներով զարդարված գերեզմանաքարերի և շքեզ դամբարանների շարքերով, միևնույն ժամանակ ուշադրություն դարձնելով հայտնի մարդկանց անուններ գտնելուն: Միլանյան լեգենդներ, ներառյալ վիպասան Ալեսանդրո Մանձոնի, ֆուտբոլիստ Ժուզեպպե Մեացցա և Ֆիլիպո Մարինետտի՝ «Ֆուտորիզմ» շարժման հիմնադիրը՝ թաղված են այստեղ:
Համտեսիր ապերիտիվո
Ապերիտիվոն «happy hour»-ի(երբ տարբեր հաստատություններ, օր.՝ սրճարաններ, ռեստորաններ, ալկոհոլային խմիչքների վրա ունենում են զեղչեր) իտալական ավելի լավ տարբերակն է: Ավանդույթ, որը սկսվել է որպես մինչ ընթրիքը մատուցվող խմիչք՝ մի քանի հասարակ նախուտեստների հետ, տարիների ընթացքում վերածվել է իսկական տոնի: Կախված նրանից, թե որքան ոճային է բարը, երեկոյան վեցից մինչև ութը ընկած ժամանակահատվածում, եթե պատվիրեք մի բաժակ կոկտեյլ, գարեջուր կամ գինի, նրանց հետ կմատուցվի սննդի ինչ-որ տեսակ: Դա կարող է լինել մի քանի ընկույզ և ձիթապտուղ, կամ առատ և անվճար բուֆետ, այնպիսի ուտեստներով, ինչպիսիք են պիցցան, պահածոյացված մսերի և պանրի լայն տեսականի:
Ականատես եղիր «Սան Սիրո» մարզադաշտում՝ ֆուտբոլային հանդիպման
Հայտնի փաստ է, որ շատ իտալացիներ սիրում են իրենց ֆուտբոլը, այնպես որ, բաց մի թողեք միլանյան մշակույթի այս կարևոր մասը: Կարելի է էժան գնով խաղը դիտել տեղի փոքր ակումբներում կամ տեսնել հայտնիներին: Քրիստիանո Ռոնալդոն հաճախ է այստեղ խաղացել իր «Յուվենտուս» ակումբի հետ, ինչպես նաև տեսնել խիստ մրցակցային դերբին Միլանի ամենահին թմերի միջև՝ Internazionale Milan(Inter) և A.C. Milan: Մոլի երկրպագուների համար նախատեսված ավելի քան 80 հազար նստատեղեր. խաղի մթնոլորտը էլեկտրական է:
Комментарии
Отправить комментарий