«Տավիղ» ֆոլկ բենդի և իմ մասին
Կրթահամլիրի ֆոլկ բենդը ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբեր ամսից, որպես սովորողի համար նախատեսված լրացուցիչ գործունեություն: Խումբն իր ֆորմատի մեջ, կարծում եմ, այն եզակիներից է, որը պետք է ստեղծագործական նորություն մտցնի թե՛ մեր դպրոցի միջավայրում, թե՛ մեր երաժշտական ճաշակի մեջ:
Ֆոլկ բենդին միացել եմ 2019 թվականի առաջին ուսումնական շրջանից: Մինչ ֆոլկ բենդին միանալը, եղել եմ նաև «Խազեր» պատանեկան երկսեռ երգչախմբի անդամ: Կարելի է ասել, որ միշտ սիրել եմ երաժշտությունը և երգելը, քանի որ դրանց միջոցով մարդը կարող է իր զգացմունքներն ու կարծիքները փոխանցել շրջապատող աշխարհին:
Սիրելով հայ ազգային և ռոք երաժշտության տեսակները, մեծ հաճույք եմ ստանում մեր բենդի փորձերին մասնակցելուց: Այնտեղ յուրաքանչյուրիս ձայնը կարևոր է. բոլորս ունենք մեր երաժշտական կարծիքը հայտնելու, երգերի մեջ ձևափոխություններ անելու իրավունքը և այլն:
Մեր խմբի համար պատրաստել եմ ամանորյա նվերներ: Երկար ժամանակ է, ինչ բենդը գործում է, և այդ ընթացքում նրա կազմը հաճախակի փոփոխությունների է ենթարկվել: Սակայն ոչ ոք այդպես էլ գլխի չի ընկել մեր բենդին անուն շնորհելու: Քանի որ ցանկանում էի, ինչ-որ յուրօրինակ անուն տալ բենդին, երկար ժամանակ մտածել և փնտրել եմ մի անուն, որը կլինի և՛ հայկական ծագման, և՛ համապատասխան կլինի մեզ: Եվ այդպես այն ստացավ «Տավիղ» անունը, ի պատիվ ազգային մի մեղմ ու սքանչելի գործիքի:
Այուհետ արդեն «Տավիղ» ֆոլկ բենդը չուներ նաև իր սեփական բլոգը և ֆեյսբուքյան էջը, սակայն այդ խնդիրը ես նույնպես շտկեցի և ստեղծեցի երկու անհրաժեշտ հարթակները, որի միջոցով կարող եք հետևել մեր ստեղծագործական գոևծունեությանը, նախագծերին, ելույթներին և այլն:
Եվ վերջում ստեղծեցի պատկերանշան, սակայն այն դեռ կարող է ենթարկվել փոփոխման:

Комментарии
Отправить комментарий