Ձմռան հեքիաթը..

Ուրիշ է ձմեռային Արատեսը…
Արդեն երկրորդ անգամ է, ինչ ճամփորդում եմ դեպի Արատես, սակայն երկու անգամներն էլ այնքան տարբեր, բայց միաժամանակ այնքան նման են իրար:
Ասում են՝ սկսում ես գնահատել այն ժամանակ, երբ կորցնում ես: Եվ, իրոք, դա այդպես է: Կարոտով էի լցված Արատեսի հանդեպ: Ամիսներ էին անցել մեր հանդիպումից, և վերջապես մենք նորից հանդիպեցինք այդ գեղեցիկ ձմռանը: Սպիտակ ձյունը ներկել էր բոլոր ծառերը, տները, ամենը: Սառը օդը ստիպում էր մնալ վառարանի մոտ գամված, իսկ ընկերական զրույցները տեղի չէին տալիս լքելու այդ ջերմ միջավայրը:
Երբեմն ինձ թվում է, թե Արատեսը իրականում կախարդված է: Ինչ խնդիրներ, որ ունենաս, ինչ տրամադրություն էլ լինի, միևնույն է՝ Արատես հասնելուն պես, այդ բոլորը կորչում են: Մոռանում ես, թե ինչ է կատարվել քեզ հետ և սկսում ես կյանքի հանդեպ  վերալիցքավորվել միայն ու միայն դրական հայացքներով:










Комментарии