Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Կրթահամալիրը յուրաքանչյուրիս համար ունի իր սեփական խորհրդանիշները. կլինի դա ուսուցիչները, ազատ մտածելակերպը, ազգային երգ ու պարն և այլն:
Ինձ համար կրթահամալիրի ամենագլխավոր խորհրդանիշը՝ ճամփորդություններն են: Հիշում եմ երբ նոր էի ընդունվել կրթահամալիր, ինձ համար մի փոքր անսովոր էր այդ ճամփորդական ոգին, քանի որ անցյալում շատ չէի ճամփորդում, և չէի հասկանում դրա կարևորությունը: Երբ առաջին անգամ մասնակցեցի գիշերակացով ճամփորդության, հասկացա, թե որքան անհրաժեշտ է ճամփորդությունը մարդու կյանքում, թե որքան բաներ կարող է փոխել և ավելացնել մարդու բնավորության և մտածելակերպի մեջ: Ճամփորդությունները կարողանում են դարձնել մարդկանց ավելի ընկերասեր, օգնում են դառնալ ավելի շփվող, փոխակերպվել մի նոր անձի: Հենց ճամփորդություններն են ինձ դարձրել այնպիսին, ինչպիսին որ հիմա եմ: Դրանք են օգնել իմ մեջ հաղթահարել այն բոլոր վատ կողմերը և վերածել դրանք լավագույնի, ձեռք բերել ընկերություններ և ծանոթություններ, ստիպել ինձ գնահատել Հայաստանն ու նրա գեղեցկությունները:




Комментарии