Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ իմ մտերիմ ընկեր Նանորը առաջարկեց ընկեր Ջուլիին նախաձեռնել մի ճամփորդություն դեպի Իրան և օգնեց այնտեղ կապեր հաստատելու գործում: Անկեղծ ասած, սկզբից այդքան էլ ոգևորված չէի ճամփորդությամբ, քանի որ երբեք չեմ սիրել Թեհրանը և միշտ վատ լուրեր և պատմություններ եմ լսել այդ քաղաքի մասին: Սակայն Նանորը կարողացավ հետաքրքրություն առաջացնել ինձ մոտ այդ պետության հանդեպ: Լինելով եվրոպասեր մի աղջնակ, միշտ հակված եմ եղել եվրոպական երկրներին, նրանց ապրելակերպին և առօրյաին. երբևիցե չեմ պատկերացրել ինձ Մերձավոր Արևելքի երկրներում՝ ուսումնասիրելով իրենց մշակույթը: Արդեն սպասում էի, թե երբ ենք գնալու Թեհրան և բացահայտելու այդ երկիրը, տեսնելու Գոլեսթանի պալատը, Մեծ բազարը, քայլելով նրանց աղմկոտ, բայց տխուր փողոցներով:





Ժամանելով Թեհրան, մի տարօրինակ զգացողություն էր առաջացել ինձ մոտ. ամեն ինչն ուներ հին շունչ, մթնոլորտ, թվում էր, թե տեղափոխվել եմ անցյալ: Տարօրինակ, բայց տրամաբանական էր այն փաստը, որ չափազանց ճնշված էի ինձ զգում, պարփակված և անօգնական: Երևի հենց այդպես էլ իրենց զգում էին Իրանի բնակիչները: Իրանում ընդամենը երկու քաղաքում հասցրինք լինել, բայց, եթե լինեմ անկեղծ, կասեմ, որ Իրանը իրականում մի արհեստական և անշունչ մի երկիր էր, ուր մարդիկ ուղղակի սպասում են օրվա ավարտին, երբ կարող են հանգիստ գնալ տուն և տեսնել իրենց հարազատներին և ընկերներին:
Այդ երկու քաղաքներից մեկը, նշանավոր Իսֆահանն էր: Քաղաք, որը հեղաշրջեց Իրանի մասին իմ տպավորությունները:
Որպես նախապատրաստական աշխատանք, ինձ հանձնարարված էր ուսումնասիրել Նոր Ջուղայի պատմությունը, ինչի արդյունքում մնացել էի ոգեշնչված տեղի մշակութապահպան և ապշեցնող վայրերով: Այստեղ մթնոլորտը բացարձակ տարբերվում էր Թեհրանից, ասես հայտնվել էի մի ուրիշ աշխարհում, որտեղ մարդիկ այդքան էլ անտարբեր չէին միմյանց նկատմամբ: Քայլելով Ջուղայի փողոցներով կարելի էր ասել, որ այնտեղ տարբեր տեսակի մզկիթներ կային և յուրաքանչյուրն իր գեղեցկությամբ և յուրահատկությամբ թողնում էր ինձ առանց բառերի: Անհնար է այդ տպավորությունները վերածել խոսքերի և փոխանցել դրանք դիմացինին:
Հայկական և իրանական մշակույթը տեղացիներին փոխանցելուն ուղղված ահռելի աշխատանքներ կային Նոր Ջուղայում: Քաղաքը ողջ էր և լեցուն ջերմությամբ:
 |
Գոլեսթանի պալատ |
 |
Գոլեսթան |
 |
Սբ. Ամենափրկիչ եկեղեցի |
 |
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի |
 |
Իմամի մզկիթ |
 |
Գոլեսթանի պալատ |
 |
Գոլեսթանի պալատ |
 |
Սիոսեփոլ |
 |
Սիոսեփոլ |
Երբևէ չէի պատկերացնի, որ կարող եմ տասը օր անցկացնել ԻԻՀում և ունենալ այսքան լավ տպավորություններ և հուշեր: Ինչ հիշում եմ, միայն վատն եմ լսել այստեղի մասին և գլխի չէի ընկնի, որ այդպիսի հարստություն է թաքցրել այն մեզնից:
Գոլեսթան, Մեծ Բազար, Սիոսեփոլ, Նաղշե Ջահան հրապարակ, Իմամի մզկիթ, Սբ. Ամենափրկիչ եկեղեցի, ամենատարբեր թանգարաններ և այլ գեղեցկություններ ...
Այս բոլորը ստիպեցին ինձ սիրել և հարգել այլ պետությունների, այդ թվում Իրանի մշակույթը: Հետաքրքրվել այն բաներով, որը կարող է անհետաքրքիր թվալ: Կավարտեմ միտքս ասելով մի պարզ բան. ուսումնասիրիր և բացահայտիր քեզ համար առաջին հայացքից թվացող տհաճն ու անծանոթը, քանի որ հետո այն կարող է դառնալ մի անմոռանալի և կարևոր ձեռքբերում:
Комментарии
Отправить комментарий