Նոր Ջուղա. սպասելիքներ և նախապատրաստական աշխատանք
Առաջին անգամ է ինչ ուսումնական ճամփորդությամբ և առհասարակ, ճամփորդում եմ դեպի Իրան և բնականաբար ունեմ շատ ակնկալիքներ, որոնց մեծ մասը հույս ունեմ կարդարանան:
Կյանքիս ամբողջ տարիների ընթացքում, առաջին անգամն է ինչ լինելու եմ Մերձավոր Արևելքի պետության տարածքում և այնտեղ անցկացնելու եմ մեկ շաբաթ: Այդ օրերի ընթացքում ուսումնասիրելու ենք Իրանի մշակույթը, կրոնը, այցելելու ենք տարբեր տեսարժան վայրեր և թանգարաններ, ծանոթություններ ձեռք բերելու իրանահայ բնակչության հետ:
Լինելով ազնիվ, կասեմ, որ միշտ ավելի հակված եմ եղել եվրոպական երկրներ այցելուն, քանի որ այնտեղ դու չունես որևէ սահմանափակումներ, անհանգստություններ, և ուղղակի վայելում ես քո հանգիստը այնտեղ: Սակայն Իրանը դրա հակապատկերն է: Այնտեղ պետք է լինես առավել զգոն, ուշադիր և զգույշ. յուրաքանչյուր ավելորդ շարժում կարող է վատ ազդեցություն ունենալ ճամփորդության վրա: Ուսումնասիրելով Իրանի այն վայրերը, որոնք պիտի այցելենք, մնացել էի ափշած: Երբևէ չէի պատկերացնի, որ Իրանը այս ամբողջ պատերազմների և հեղափոխությունների տակ այդպիսի գեղեցկություններ է թաքցնում: Գոլեսթան, Ազադի աշտարակ, Սաադ Աբադ, Նոր Ջուղա...
Ամեն մեկը օժտված իր յուօրինակություններով և հմայքներով:Ամենից շատ իմ ուշադրությունը գրավեց Նոր Ջուղան՝ իրանաբնակ հայերի թաղամասը՝ Սպահան քաղաքի կազմում: Այնտեղ անցկացնելու ենք երկու օր՝ հոկտեմբերի 20-21:
Նոր Ջուղան եղել է հոգևոր կենտրոն և բնակավայր հայ ազգի համար դեռ 17-րդ դարից, երբ Պարսից Շահ Աբասի հրամանով ավելի քան 300հազար հայերի Հայաստանից տեղափոխեցին Պարսկաստան: Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը: Նորաբնակները ունեին մի շարք արտոնություններ, սկսած կրոնի ազատությունից մինչև արհեստանոցներ և դպրոցնել հիմնելը: Ջուղայի առևտրականները լայն գործուներություն ծավալեցին՝ վերցնելով իրենց ձեռքը մետաքսի հումքի արտահանումը և համագործակցելով տարբեր եվրոպական միջնորդների հետ:
Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի |
Սուրբ Աստվածածին եկեղեցի |
Նոր Ջուղայում պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները։ Այնտեղ բացվել են լայն գիտելիքներ տվող դպրոցներ։ Նոր Ջուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն։ Այդ տարիներին բացվել էր Նոր Ջուղայի առաջին հայկական դպրոցը (1831-1853): 1858 թվականին հիմնվել է Օրիորդաց դպրոցը, 1880 թվականին մի շարք դպրոցներ միավորվել և կազմել են Ազգային կենտրոնական դպրոց։ 20-րդ դարի սկզբին բացվել է Գևորգ Քանանյան իգական դպրոցը։
2003 թվականի դրությամբ հայության թիվը եղել է շուրջ 7 հազար։ Հիմնականում զբաղվում են արհեստներով, տնայնագործությամբ, զգալի թիվ են կազմում մանր ձեռնարկատերերն ու առևտրականները, մտավորականները։ Նոր Ջուղայում կան 14 եկեղեցիներ (Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի, Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Հակոբ, Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Հովսեփ, Կատարինյան մենաստան, Սուրբ Մինաս, Ներսես Մեծ, Սուրբ Նիկողայոս, Սուրբ Սարգիս, Սուրբ Ստեփանոս), որոնցից հիմնականը Սուրբ Ամենափրկիչ Վանքն է։
Սուրբ Ամենափրկիչ վանք |
Սբ. Ամենափրկիչ վանքի ներսում |
Սուրբ Ամենափրկիչ վանք |
Комментарии
Отправить комментарий