Իմ սրտի Վարդենի՞կը

Վարդենիկ...

Յուրաքանչյուր մարդ գտնում է իր տեղն այս աշխարհում տարբեր ձևով. մեկը կարող է դա իրագործել հաջողակ կարիերա ունենալով, մյուսը կարող է երջանիկ ամուսնական կյանքում գտնել: Իսկ ես գտնում եմ ճամփորդությունների միջոցով: Ամեն անգամ ճամփորդելիս, էլ ավելի եմ բացահայտում հոգիս, զգացմունքներս, ավելի լավ ճանաչում իմ և ընկերներիս կարողությունները: Հասկանում ես, թե ինչ են մտածում քեզ հետ ճամփորդողները, նրանց և քո իսկական էությունը: Չէ՞ որ մենք հենց այդ օրերին դրսևորում ենք մեզ այնպես, ինչպես իրականում ենք:




Վարդենիկը յուրօրինակ էր իր գեղեցկությունովԱմեն քայլափոխին հանդիպում էիր մարդկանց,ովքեր զբաղված էին բերքահավքովկենդանիների խնամքովորոնք գրեթե գրավել էին ամբողջ ճանապարհներըԳյուղական կյանքի տիպիկ արտացոլանքԳյուղական կյանքը թույլ է տալիս մարդկանց կտրվել մեր իրական աշխարհիցքանի որ դու հոգում ես միայն քո տարածքի և սննդի մասին և ոչ մեկ չի խանգարում քո հանգիստ անդորրըԱպրում ես այսօրվա օրով և ոչինչ ավելիՎարդենիկով զբոսնելիսմիտքս ամբողջովին մաքրվում էր և չէի մտածում ոչնչի մասինվայելում էի ժամանակը ընկերներիս հետԻսկ երեկոյան ժամերին մեզնից անպակաս էին խարույկի մոտ զրույցներըերաժշտությունը և պարը:



Комментарии