Մի կաթիլ Արատես

Մոտավորապես հենց այնպես էի պատկերացնում արատեսյան հնգօրյա ճամբարը, ինչպես, որ անցավ՝ լեցուն ուրախությամբ, ծանոթություններով, լավ հիշողություններով:
Խմբի գրեթե մեծ մասը մեր կրթահամալիրից դուրս սովորողներ էին, ովքեր լսել էին ճամբարի մասին համացանցից կամ ընկերների շնորհիվ: Սկզբից այդքան էլ պատրաստ չէի նոր ծանոթությունների, սակայն միմյանց հետ շփվելուց հետո, սկսեցի մտերմանալ բոլորի հետ: Ճամբարի հինգ օրերի ընթացքում այցելեցինք տարբեր վայրեր, ծանոթացանք Վայոց Ձորի հրաշալիքների հետ: Երբևէ չեմ պատկերացրել, որ Հայաստանն ինձնից այդպիսի խելահեղ ու բնական հրաշալիքներ է թաքցնում: Երբ տեսնում ես այդ ամենը նկարներով, առաջին հայացքից թվում է, թե նկարները անբնական են և անհնար է, որ իմ հայրենիքում լինեն նմանատիպ վայրեր, բայց այս հինգ օրերի ընթացքում համոզվեցի նրանում, որ այո՛ Հայաստանն ունի ամենաչնաշխարհիկ բնությունը աշխարհում: Ողջ կյանքիս ընթացքում միշտ ձգտել եմ գնալ ուրիշ երկրներ, քանի որ այնտեղ տեսել եմ այնպիսի վայրեր, որ ըստ իս չի եղել այստեղ, բայց չեմ նկատել, թե որքան կուրացած եմ եղել եվրոպական հրաշալիքներով, որ չեմ գնահատել ինձ մոտ եղածը: Սմաբատբերդ, Եղեգիսի կիրճ, Գողթանիկի ջրվեժ, Խաչոց ձոր, Քարավանատուն... Այս բոլորը ապացույցն են Վայոց Ձորի անկրկնելիության: Ճամփորդության կարևորագույն բանը, որ ստացա, բացի ծանոթություններից և դրանց ամրապնդումից, դա հայրենիքս գնահատելու և ճանաչելու հնարավորությունն էր:











Комментарии