Քննարկում-բանավեճ Արատեսի դպրական կենտրոնում

Դասընկերոջս՝ Էմիլ Զաքարյանի հետ որոշեցինք Արատեսի հնգօրյա ճամբարի ընթացքում անցկացնել քննարկում ՝ «միջանձնային հարաբերություններ» թեմայով:
Երկար ենք մտածել թեմայի ընտրության շուրջ, քանի որ պետք է ընտրեինք մի այնպիսի թեմա, որը ակտուալ է և կհետաքրքրի մարդկանց: Միջանձնային հարաբերության տեսակներից է տղա-աղջիկ հարաբերությունները: Սա քննարկման թեմա է եղել Սովետական Միության ժամանակներից, երբ աղջիկներն ունեին քիչ ազատություն, իսկ տղաները՝ շատ: Հաճախ աղջիկներին դիտում են որպես իր, առարկա, սահմանափակում նրանց կարողությունները՝ ասելով, որ նրանց տեղը խոհանոցում է: Փլուզվեց Սովետական Միությունը, բայց հայերի մտածելակերպը մնաց նույնը: Առաջ եկավ «քյարթու» մտածելակերպը և վարվելաձևը: Աղջիկները այլևս չէին կարող հագնվել այնպես, ինչպես ցանկանում են, աշխատել այն գործով, որը սիրում են և այսպես շատ բաներ: Այս ամենը բխում էր այն փաստից, որ տղաներն են տան գլխավոր դեմքերը: Խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ մատրիարխիա կամ հիերարխիա հասկացությունը գոյություն գրեթե չունի: Մայրիշխանության դեպքում, երբ տան գլխավորը լինում է կինը, տղամարդիկ՝ որպես կանոն, անցնում են երկրորդ պլան: Հիերարխիան ընդհանրապես անիրական թվացող մի կոնցեպտ է. շատ քիչ կան հայ ընտանիքներ, որտեղ տան նշված երկու անդամներն էլ ունեն հավասար պարտականություններ և իրավունքներ: Նման հարցերի շուրջ կզրուցենք ճամփորդության ընթացքում և կփորձենք հնարավորինս արդյունավետ ժամանակ անցկացնել բոլորիս համար: Կհանդիպենք Արատեսում:

Комментарии