Աղմկոտ լռություն
Կարդալուց խորդուրդ կտաի լսել այս երգը:
Ցուրտ է։ Քամի։ Գիշերային փողոցներում վառվել են լուսամփոփները։ Մարդիկ շտապում են դեպի տուն։ Բոլորը՝ բացի ինձնից։ Չգիտեմ ինչու, բայց միշտ սիրել եմ գիշերով զբոսնելը, երբ փողոցները դափ-դատարկ են։ Քայլում եմ մեն-մենակ՝ խրված լինելով մտածմունքների մեջ։ Մտքերը վայրկյանական արագությամբ փոխվում են․ կտրուկ անցում եմ կատարում մի մտքից մյուսը։ Լուծումներ, սակայն, ոչ բոլորի համար եմ կարողանում գտնել։ Միգուցե հենց սրա համար էլ սիրում եմ միայնակ փողոցով քայլել, կամ ուղակի սիրում եմ և վերջ։ Կամ էլ այն ինձ իմ մասին մտածելու ժամանակ է տալիս, որը հաճախ չեմ ունենում։ Բանն այն է, որ ամբողջ օրս անցկացնում եմ միայն ուրիշների խնդիրներին լուծումներ տալով և նրանց մասին հոգ տանելով։ Ոչ՛, չմտածեք, թե հոգեբան եմ, ես հասարակ մահկանացու եմ, ով ուղղակի սիրում է մարդկանց օգնել։ Իսկ հիմա էլ կմտածեք, թե ինչ բարի մարդ եմ, բայց այդ հարցում նույնպես կսխալվեք։ Մարդիկ եսակենտրոն են և միայն իրենց համար են անում ամեն ինչ։ Իսկ քանի որ ես նույնպես մարդ եմ, նշանակում է ևս եսասեր եմ։ Մարդկանց օգնելը ինձ գոհացնում է և այն տալիս է ինձ հնարավորություն՝ զգալ բավարարված։ Այս կյանքում բոլորս էլ ուղղորդվում ենք մեր Ես-ին ընդառաջ, և անում ենք ամեն ինչ ելնելով մեր սեփական շահերից․․․
Քայլում եմ փողոցով և ձգում եմ, թե ինչպես են գիշերային խորհրդավորությունն ու միայնությունը պարուրում ինձ։ Մտածում եմ բոլոր այն քայլերի մասին, որոնք ինձ ստիպեցին դուրս գալ գիշերային զբոսանքի։ Միգուցե դա իմ ատելությունն էր տան չորս պատերի հանդեպ, կամ էլ հոգնել էի ամեն օր նույն բանն անելուց։ Քայլում եմ և տեսնում, թե ինչպես են փողոցում քայլող մարդիկ ավելի ու ավելի քչանում։ Ոմանք նույնիսկ ինձ տարօրինակ հայացքով են նայում․ երևի մտածում են, թե այս աղջնակն ինչ գործ ունի այս ժամին՝ միայնակ զբոսնել։ Շարունակում եմ քայլել։ Մտքերս այնքան շատ են գլխումս, այնքան շատ են զգացմունքները, որոնք դարձնում են ինձ հենց այն մարդ տեսակը, որ ես կամ։ Վերցնում եմ ականջակալներս և միացնում մի հանդարտ ու տխուր երգ։ Կարծում եմ, որ հենց այդպիսի երգերն են անհրաժեշտ յուրաքանչյուր մարդու, ում մտքերը հանգիստ չեն թողնում իրենց։
Ընկղմվում եմ երաժտության և բառերի մեջ։ Փորձում եմ ինձ տեղափոխել այդ երգի մեջ, զգալ, թե ինչ էր զգում այդ մարդը՝ երգը գրելուց։ Ինչքան խորն եմ ընկզմվում, այդքան մտքերը ավելի են շատանում։ Նյարդայնացա։ Արդեն այն վիճակում եմ, որ նույնիսկ չեմ կարողանում հանգիստ լսել իմ սիրած երգերը և ոչնչի մասին չմտածել։ Հանեցի հեռախոսս գրպանից և միացրեցի առաջին պատահած ամենաուրախ երգերից մեկը։ Հեռախոսս ետ դրեցի գրպանս և փակեցի աչքերս։ Առաջին վայրկյանից էլ կարողացա սուզվել երգի մեջ։ Բացեցի աչքերս և ժպտացի։ Վերջապես կարողացա անել դա։ Նկատեցի, որ ամբողջ շուրջբոլորս դատարկ էր։ Սկսեցի ինձ ավելի ազատ զգալ և ավելի սուզվել երգի մեջ։ Հանկարծ բարձացրի ձեռքերս և սկսեցի շարժել դրանք օդում։ Ներդաշնակություն լցվեց հոգումս։ Սկսեցի թռվռալ և ավելի ու ավելի արագացնել պարելուս տեմպը՝ երաժշտությանը համադրված։ Գնալով, ավելի ու ավելի էի ինձ կապնված զգում երգի հետ։ Երգն ավարտվեց։ Հանեցի ականջակալներս։ Առաքելությունս համարեցի ավարտված, քանի որ հասա նպատակիս։ Կարողացա միևնույն ժամանակ և՛ միայնակ զգալ, և՛ զգալ, ասես բոլորի հետ եմ։ Գնացի տուն: Բոլորն արդեն քնել էին: Անաղմուկ մտա սենյակս և պարկեցի քնելու:

Комментарии
Отправить комментарий