Իմ սիրտը լեռներում է...

Քառօրյա ճամփորդությունը դեպի Արցախ  տվեց ինձ մի հնարավորություն՝ ճանաչելու հայրենիքս յուրովի, սիրել այն մի ուրիշ սիրով և հրապուրվածությամբ: Ճամփորդության վերաբերյալ ակնկալիքներս շատ չէին, չէի պատկերացնում թե ինչ է ինձ սպասվում այդ օրերին, սակայն հենց առաջին իսկ վայրկյանից, ինչ մուտք գործեցինք Արցախ, սպասելիքներս ոչ միայն արդարացան, այլ նաև գերազանցեցին նախատեսված սահմանը։ Այդպիսի գեղեցիկ և շշմեցուցիչ տեսարժան վայրեր միայն նկարներով էի տեսել և չէի պատկերացնի, որ Հայաստանը նույնպես այդպիսի վայրեր ունի։ Արցախի կանաչ բնությունն ու երկնագույն երկինքը՝ ստիպում էին մտածել դրախտում լինելու ուղղությամբ։ Դադիվանք, Գանձասար, Ստեփանակերտ, Շուշի, Տող ․․․ Այս բոլորն ունեին իրենց բնութագրող և յուահատուկ չնաշխարհիկ գեղեցկությունը, ինչին չեք հանդիպի ուրիշ ոչ մի տեղ։ Իսկ երբ տեսնում էիր պատերազմի դաշտերը՝ սիրտդ լցվում էր թաղիծով ու կարեկցությամբ։ Արցախի խորհրդանիշներից էր տանկը, որին բազում անգամ հանդիպեցինք ճանապարհներին։ Պատերազմական տանկեր, որոնց թողել էին զինվորները և հեռացել․․․
Ասում են, որ Հայաստանի բնությունը շատ նման է Շոտլանդիային։ Իսկ ես կասեմ, որ չկա Հայաստանի նման մի վայր․ ուր ուզում ես գնա, ինչքան վայրեր ուզում ես այցելիր, մեկ է, հայրենիքիդ նման վայր չես գտնի, քանի որ տնից լավ տեղ չկա։ Քառօրյա այս ճամփորդությունը ստիպեց ինձ էլ ավելի սիրել և գնահատել հայրենիքս։ Ես սիրեցի Արցախը, իսկ Արցախը՝ ինձ ...
Տեսաֆիլմը կարող եք դիտել այստեղ:














Комментарии