Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան
Հարություն Մոստիչյանի տնօրինության (1890-1896 թթ.) օրոք մշակվել և գործողության մեջ է դրվել ուսման և դաստիարակության ավելի առաջադիմական ու կատարելագործված ծրագիր, ուսուցչական կազմը համալրվել կարող ուժերով։ 1890 թվականից ուսման տևողությունը դարձել է հինգ տարի։ Վեցամյա նախակրթական դպրոցների շրջանավարտներն ընդունվում են Կեդրոնականի 2-րդ դասարան և 7-րդում ավարտում դասընթացը։
Առաջին երեք դասարաններում ավանդվում են՝ կրոն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, բնական գիտություններ, իրավագիտություն, վաճառականական գիտելիքներ, առողջապահություն, սղագրություն, գծագրություն։
Առաջին երեք դասարաններում ավանդվում են՝ կրոն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, բնական գիտություններ, իրավագիտություն, վաճառականական գիտելիքներ, առողջապահություն, սղագրություն, գծագրություն։
Թուրքիայում հայկական դպրոց ընդունվելու համար երկու կարևոր նախապայման կա. պետք է լինել թուրքահպատակ և ունենալ հայկական ծագում: Թուրքիայի կառավարության որոշմամբ` 2011-ից ոչ թուրքահպատակ հայերը ևս կարող են հայկական դպրոց հաճախել, բայց միայն հյուրի կարգավիճակով. նրանց ուսումնառության մասին վկայող որևէ փաստաթուղթ չի տրվում:
Վարժարանում կիրառվում են թուրքական պետության հատկացրած դասագրքերն ու ուսումնական ծրագրերը: Օրենքը նախատեսում է, որ ազգային փոքրամասնությունների դպրոցներում ազգությամբ թուրք մասնագետները թուրքերեն պետք է դասավանդեն Թուրքիայի մշակույթ, պատմություն, աշխարհագրություն առարկաները: Պետությունը վճարում է միայն այն մասնագետներին` ֆինանսական մնացած բեռը թողնելով համայնքի ուսերին: Իսկ մյուս առարկաները կարող են դասավանդվել փոքրամասնության լեզվով:
Ինչպես Ստամբուլում գործող վարժարանների ու դպրոցների մեծ մասի դեպքում, այնպես էլ Կենտրոնական վարժարանի մուտքի մոտ, դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը։ Վարժարանի միջանցքների պատերը զարդարված են հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի («Ստամբուլի աչք») լուսանկարներով, իսկ կրթօջախին կից գործում է հայկական հնագույն եկեղեցիներից մեկնը՝ 1391 կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։
1886 թվականին Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում պատրիարք Ներսես վարժապետյանի և հայ մտավորականության ջանքերով ստեղծված կրթօջախի նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն և ուսուցիչներ պատրաստել Պոլսի և գավառների հայկական դպրոցների համար: Վարժարանի առաջին տնօրենի` Մինաս Չերազի օրոք ընդամենը մեկ դասարան է եղել` 65 աշակերտով։ Այսօր այստեղ ուսում է ստանում 228 աշակերտ:
Հենց այս վարժարանում են սովորել հայ գրող Արշակ Չոպանյանը, ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը, արևմտահայ գրողներ Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին, Երուխանը, նկարիչ Ռաֆայել Շիշմանյանը, լուսանկարիչ Արա Գյուլերը և ուրիշներ։ Կոմիտասն այս վարժարանում է ձևավորել իր առաջին` «Գուսան» երգչախումբը, որում ընդգրկվել են վարժարանի սաները:
Նյութի աղբյուրներ՝ Վիքիպեդիա և SputnikԱրմենիա կայք:
Նյութի աղբյուրներ՝ Վիքիպեդիա և SputnikԱրմենիա կայք:
Комментарии
Отправить комментарий