Նիլ Դոնալդ Ուոլշ «Դուք հրեշտակ եք ինչ-որ մեկի կյանքում»

Ես հավատացած եմ, որ մեր մեջ հրեշտակներ կան: Նրանք, ինչպես «սովորական մարդիկ», քայլում են մեր կողքով, հայտնվում են մեր կյանքում, անում և ասում են միանգամայն անհավատալի բաներ:Հնարավոր է, որ սա ուղղակի երևակայություն է, բայց ես մտածում եմ, որ այս աշխարհում երևակայության համար տեղ կա: Բացի այդ, շատ բաներ կախված են, թե մենք ինչպես ենք նայում երևույթներին:
«Զրույցներ Աստծո հետ» գրքում Աստված ասում է. «Ես քեզ մոտ, բացի հրեշտակներից, ոչ մեկին չեմ ուղարկել»:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուրը հրեշտակ է: Նրանք` բոլորն էլ, ուղարկվել են Աստծո կողմից, բոլորն էլ ձեր կյանքում որոշակի առաքելություն ունեն: Հնարավոր է, որ այդ «առաքելությունը» հայտնի է միայն հոգու մակարդակում, իսկ երկրային մակարդակում հայտնի են միայն ձեզ երկուսիդ:
Զարմացա՞ծ եք:
Մտածե՛ք այս մասին` Դուք հրեշտակ եք ինչ-որ մեկի կյանքում:
Միակ հարցն այն է՝ դուք դրան հավատում եք, թե՞ ոչ:
Որոշ մարդիկ նման խոսակցությունների իմաստն ընկալում են անմիջապես: Մյուսները…ո՞նց ասեմ, մյուսները մի քիչ համառ են, նրանք ամեն ինչ հասկանում են ավելի ուշ:

Վերլուծություն

Ըստ Նիլ Դոնալդ Ուոլշի, նա հավատում է, որ ամենքս «հրեշտակ ենք» և Աստված ուղարկել է մեզ` մարդկանց օգնելու համար
Կարծում եմինչ-որ առումով համաձայն եմ նրա հետ, քանի որ մեր կյանքում լինում են պահեր, երբ ոչ մեկի օգնության կարիք չունենք և գտնվում ենք շատ ծանր հոգեվիճակում և այդ իրավիճակից մեզ դուրս է հանում մի մարդ և կարոր չէ թե դա հարազատ է լինում թե անծանոթ: Նա օգնում է մեզ կանգնել ոտքի և շարունակել կյանքը: Կարծում եմ պարոն Ուոլշը հենց սա նկատի ուներ, երբ անվանում էր մեզ` հասարակ մահկանացուներիս` հրեշտակներ: Իհարկե բոլորս էլ «հրեշտակներ» ենք ինչ-որ մեկի կյանքում և օգնում ենք նրանց թեկուզ փոքր արարքներով չհուսահատվել և շարունակել ապրել:



Комментарии