«Խազերը» որպես երգչախումբ և նրանց գործունեությունը Հայաստանում

Ունենալով մեծ սեր և հարգանք Կոմիտասի հանդեպ, խմբի անունը կնքվել է «Խազերը», որը հին հայկական նոտագրություն է: Այն վերականգնել է հենց Կոմիտասը՝ 19-րդ դարում: Ցավոք Մեծ Եղեռնից հետո խազագրության բազում գործել կորել են կամ ոչնչացվել:
Երգչախմբի հիմնական երգացանկը բաղկացած է Կոմիտասի բազմաձայնած երգերից, որոնք դասվում են աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական և այլ ժանրերի: Երգչախումը բազում անգամ մասնակցել է տարբեր միջոցառումների, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
2017թվականի սեպտեմբերին մեր շատ սիրված Անի Նավասարդյանը որոշեց «Խազերի» պատանեկան տեսակը բացել մեր դպրոցում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես եղել եմ մեր «Պատանի Խազեր» երգչախմբի առաջին անդամը, որից հետո մեզ միացան մեր խմբի մյուս անդամները: Խումբը բաղկացած էր 9-11-րդ դասարանի աշակերտներից, ովքեր հետաքրքրված էին երգչախմբային գործունեությամբ և ունեին սեր դեպի ազգային երգերը: Խմբի պարապմունքները բաղկացած էին ձայնավարժություններից, ձայների մշակումներից և իհարկե երգերի յուրացումից: Ձայնաբաժինները տարբեր էին՝ ալտ, սոպրանո, բաս և բարիտոն:
Մեր երգչախմբով կազմակերպել ենք բազմաթիվ երգուսուցմներ Գյումրիում, Նարեկացի Արվեստի Միությունում, ինչպես նաև ունեցել ենք համատեղ համերգներ և փորձեր «Երիտասարդ Խազերի» հետ:
![]() |
«Պատանի Խազեր» |
![]() |
«Պատանի և Գյումրու Խազեր» |

Комментарии
Отправить комментарий