ՀՀ Կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:
Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության 2019թվականի ծրագիրը կարող եք տեսնել՝ այստեղ:


Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր Կանոնադրության հիման վրա: Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը:


Կոռուպցիայի դեմ պայքարող խորհուրդ
Նախկինում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել էր ՀՀ նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի հրամանագրով: ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 14 արձանագրային որոշմամբ ընդունված «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգով նախատեսվել են նոր կառուցակարգային փոփոխություններ, որոնց շրջանակներում Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը պետք է ստեղծվեր ՀՀ կառավարության որոշմամբ: Ելնելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման համար պետական լիազորված մարմինների գործունեության համադրման և կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարությունը 2015 թվականի փետրվարի 19-ին ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշումը, որով ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը, իսկ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից ներկայացուցիչ, հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչը։ Խորհրդի քարտուղարությունն ապահովում է ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը:
ՀՀ Կառավարության շենքը
Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի (Կառավարական տան) մասին
Գտնվում է Հանրապետության հրապարակում: Հեղինակն է ճարտարապետության ակադեմիկոս, ՀՍՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1878-1936թթ.) :
Ի սկզբանե նախագծվել (1926-1928թթ.) և կառուցվել է ներկայիս շինության հյուսիս-արևմտյան հատվածը, որպես Հողժողկոմատի առանձին շենք, որի շինարարությունն ավարտվել է 1929թ.-ին: Կառավարական տան շինարարությունը 1952թ. ավարտել է հեղինակի որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը, իր նոր նախագծով՝ արդեն առանց կենտրոնական բարձրադիր ծավալի, արևելյան մասում հավելելով նաև նիստերի ընդարձակ դահլիճ: Կառավարական տունն առաջին շենքն է, որ կառուցվել է Ալ. Թամանյանի՝ 1924թ. քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կենտրոնական օվալաձև հրապարակում, և դրանով իսկ իրենով պայմանավորել է հետագայում կառուցված շենքերի բարձրությունը, հորիզոնական ջլատումները, մասշտաբը, ռիթմը և ոճական առանձնահատկությունները:

Շենքի հատակագծային-հորինվածքային սկզբունքը պարզ է, գործառնական առումով՝ նպատակահարմար, կենտրոնական առանցքային միջանցքների երկու կողմերում տեղադրված աշխատասենյակներ՝ նիստերի մեծ ու փոքր դահլիճների, ճեմասրահների և աստիճանավանդակների հարմոնիկ համադրությամբ: Ճակատների մշակումները տարբեր են՝ համաձայնեցված դրանց քաղաքաշինական դերին և շրջակա կառուցապատմանը: Կորագիծ հատակագծով հրապարակահայաց գլխավոր ճակատը մշակված է մոնումենտալ սյունափնջերի վրա հենվող հինգ կամարների ռիթմով, որի վրայով ձգվում է բաց սյունասրահի գոտին: Հյուսիսային կողմում այն հարում է ուղղանկյուն ռոտոնդայով պսակված աշտարակին: Հրապարակին հարող փողոցներում ճակատների մշակումն ավելի պարզ է և զուսպ, սակայն այս տարբերությունը չի ենթադրում հակադրություն: Շնորհիվ անկյունային աստիճանական և սահուն անցումների, կառույցի ողջ հորինվածքը ընկալվում է միասնական և հարմոնիկ: Դեկորատիվ մշակումներով հեղինակը ստեղծագործաբար օգտագործվել է հայկական միջնադարյան ճարտարապետության (Տեկոր, Դվին) և մոնումենտալ քանդակագործության տարրեր:Շենքը կառուցված է վարդագույն ֆելզիտային տուֆով՝ բազալտե գետնախարիսխի վրա:


ՀՀ Կառավարության կազմ

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ
Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ

Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ

ՆախարարԶարուհի Բաթոյան

ՆախարարԱրսեն Թորոսյան

ՆախարարԱրտակ Զեյնալյան

ՆախարարՖելիքս Ցոլակյան

ՆախարարԶոհրաբ Մնացականյան

ՆախարարԷրիկ Գրիգորյան

Կրթության և գիտության նախարարություն
ՆախարարԱրայիկ Հարությունյան

Նախարար-
Ֆինանսների նախարարություն
ՆախարարԱտոմ Ջանջուղազյան


Комментарии