1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց ՀՀ Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։
Հանձնաժողովներ
Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար: («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, հոդված 10.1)
Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:(«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, հոդված 16.1)
Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, հոդված 20.1)
Комментарии
Отправить комментарий