Բառարանընթերցման ֆլեշմոբ

«Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…»: Թումանյան

հիմնական - որևէ բանի հիմքը կազմող, հիմնական։ Հոմանիշներ - էական, կարևորագույն
բանական - առողջ դատողության վրա հիմնված, խելացի: Հոմանիշներ - մտավոր, գիտակցական
մասամբ - որոշ մասով, ոչ ամբողջական։
Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ
Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ: Ձեզ համար մարդիկ կա՛ն, որոնց ստորագրությունը ունենալու համար կարող եք էդքան մտահոգություն ունենալ: Նախանձում եմ ձեզ, Երանի թե էդ թրթռուն և կենդանի թելը, որ Ձեզ կապում է կյանքի հետ, երբեք չկտրվի, և հավատաք միշտ, թե մարդիկ կան Ձեր կարծածի նման: Էդ տեսակ լավ մարդիկ կան թե չէ, ես չգիտեմ: Բայց Դուք էդպես արդեն լավ մարդ եք։ Աշխատեցեք մնալ էդպես։ Լավը մտածել, լավը տեսնել և լավը անել։
Հովհ. Թումանյան
29. 11. 1921. Պոլիս, Բերա

մտահոգություն - հոգս, անհանգստացություն։ Հոմանիշներ - մտատանջություն, տագնապ
թրթռուն - 
 թրթռացող, թրթիռներ գործող, թրթռալու հատկություն ունեցող: 
տեսակ -
 մեկ դասի մեջ մտնող առարկաների՝ երևույթների՝ միավորների ևն որևէ ընդհանուր հատկանիշով (ձև, հատկություն, կազմություն ևն) բնորոշվող կարգ՝ խումբ՝ տիպ: Զորքի տեսակներ: Բառերի տեսակներն ըստ կազմության։ Հոմանիշներ - կարգ, դաս
Տիեզերքի, բնության ու մարդու մասին
Նայեցի տիեզերքի մեծությանը, սուզվեցի նրա անեզրության մեջ…
Հասու եղա աստղերի կյանքին ու մարդու ոչնչությանը։
Նայեցի բնությանը և նրա բոլոր արարածներին։
Եվ ինչո՞վ է պարծենում մարդը. նա մինն է նրանցից և ուրիշ ոչինչ, նրանց անգիտակ։
Նայեցի բոլոր մարդկանց և իշխաններին, և՛ հասարակին, և աղքատին, և՛ փարթամին։
Երջանիկն է ամենից ուժեղը՝ նրան ոչինչ չի պակասում, նրան ոչնչով չի վախեցնում, նա հանգիստ է ու առողջ։
Նայեցի մարդուն իր ծննդյան օրից մինչև մահը-ամեն դիրքի վրա, նա՛ է միայն բարձրը, որ կանգնած է իր ոտքերի վրա, նա՛ է միայն գեղեցիկ, որ լուսավորված է իր սեփական լույսով, իր ներքին լույսով լուսավորվում է իրենից:


անեզրություն - անեզր լինել։ Հոմանիշներ - անսահմանություն, անծայրություն։
արարած - շնչավոր էակ, մարդ։ Հոմանիշներ - անձ, անհատ, գոյ
լուավորվել - լուսանալ։ Հոմանիշներ - ճառագայթանալ, շող գցել


Բառարանի աղբյուրը՝ այստեղ։

Комментарии