Հետընտրական քննարկում

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հասարակագիտական դաս-քննարկմանը հաջորդեցին դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները: ԵՎ ահա, հետընտրական իրավիճակը քննարկեցինք պատմություն-հասարակագիտություն ընտրությամբ խմբի սովորողներով: Մինչ ընտրությունները, ծանոթացել էինք բոլոր կուսակցությունների ծրագրերին, մասնավորապես՝ կրթությանը վերաբերվող կետերին:
Ինչպես ցույց տվեցին ընտրության արդյունքները՝ 7-րդ գումարման Ազգային Ժողովում ընգրկվեցին ընդհամենը 3 քաղաքական ուժեր՝ Իմ Քայլը Դաշինքը (70,43%) , Բարգավաճ Հայաստան (8,27%) և Լուսավոր Հայաստան կուսակցությունները (6,37%):
Ըստ ԶԼՄ-ների և մարդկանց արտահայտած կարծիքների՝ այս ընտրությունները տարբերվեցին նախորդ ընտրություններից մի շարք առանձնահատկություններով.
1. Չնայած նրան, որ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող միայն 48%-ը, սակայն պետք է դիտարկել, որ նրանք ընտրություններին մասնակցել է իրենց կամքով, առանց ճնշումների:
2. Համեմատած նախորդ ընտրությունների հետ այս ընտրությունների ընթացքում գրեթե ընտրակեղծիքներ չեն գրանցվել:
3. Մահացած մարդկանց անվան դիմաց ընտրություն չի կատարվել
4. Ընտրակաշառք չի բաժանվել
Հուսանք, որ այս Աժ-ը և առաջիկայում կազմվելիք կառավարությունը իրոք կծառայեն ժողովրդին և իրենց գործունեությամբ կնպաստեն մեր երկրի զարգացմանը և ժողովրդի բարեկեցիկ ապագային:

Комментарии