Հրանտ Դինք, «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»

Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվ.) և փիլիսոփայության (1987 թ.) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ունի երեք զավակ։
Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։


Վերլուծություն

Կարծում եմ, որ թուրքերը և հայերը դեռ տարիներ շարունակ կմնան ոխերիմ թշնամիներ: Ցեղասպանություն ներելը շատ դժվար, գրեթե անհնար բան է, սակայն պետք է պարզել, թե ինչու հենց մեզ և ինչու հենց ցեղասպանություն որոշեցին կազմակերպել թուրքերը: Միգուցե մենք ինչ-որ սխալ բան ենք արել նրանց նկատմամբ: Բայց բռնությունը և պատերազմը երբեք լավ ավարտ չի ունեցել, երբեք այն հարց չի լուծել: Ինչու վատնել մեր կյանքը ապրելով ատելությամբ, զզվանքով միմյանց հանդեպ, անհանդուրժողականությամբ և զայրույթով, եթե կարելի է ապրել սիրով, հարգանքով միմյանց նկատմամբ, հանգստությամբ և բարությամբ: Յուրաքանչյուր հարց կարելի է լուծել երկու եղանակով, բայց ինչո՞ւ ընտրել հենց ամենադաժան տարբերակը:
Եթե թուրքերը ճանաչեն Ցեղասպանությունը, ապա դա մեզ ի՞նչ է տալու. փոխհատուցո՞ւմ, միգուցե վրեժխնդիր կլինե՞նք թուքերից: Իսկ Հոլոքոստի դիմաց արդյո՞ք հրեաներին փոխհատուցեցին: Նրանց համար ոչինչ էլ չարեցին: Նրանք ինքները գտան ելք այդ փակուղուց: Նրանք ինքնուրույն վերականգնվեցին և ոտքի կագնեցեին: Մեզ ուղակի պետք է դադարել կախված լինել որևէ պետությունից: Փորձը ցույց է տալիս, որ մենք միշտ հաղթել ենք, երբ մեր հույսը դրել ենք սեփական ուժերի վրա, այլ ոչ ուրիշ պետություններից կախված ենք եղել:

Комментарии