Սուրբ Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է:
1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը  Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Թարգմանիչ Վարդապետներ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:

Ըստ պատմահայր Խորենացու` Աստված Մեսրոպ Մաշտոցին տեսիլք ուղարկեց, բայց ոչ երազի տեսքով, այլ առավոտյան` արթուն ժամանակ: Նա սկսեց իր աջ ձեռքով գրում է վեմի վրա և նա գրում էր այնպես, ինչպես նրա ձեռքն էր իրեն թելադրում, իսկ այդ ընթացքում նրա մտքում ձևավորվում էին այդ գրերի անուններն ու տարբերությունները
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը վերցված է եղել Սողոմոնի «Առակաց» գրքից, որտեղ ասվում էր. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: 
Ս. Սահակի և Ս. Մաշտոցի շնորհիվ բացվում են բազմաթիվ դպրոցներ, որտեղ ուսուցանում էին այդ գրերը: Նաև թարգմանում են բազմաթիվ գրքեր, այդ թվում Սուրբ Գիրքը: Սկսեցին կատարել բազմաթիվ թարգմանություններ` անտիկ շրջանի և ժամանակի լավագույն հեղինակների ստեղծագործությունները
Հայերեն թարգմանությունները ունեն նաև համաշխարհային բնույթ, քանի որ կան շատ հունարեն և ասորերեն գրքեր, որոնք կորել են, բայց կարողացել են վերականգնել շնորհիվ մեր թարգմանությունների: Հայ բժշկապետները շնորհակալություն են հայտնում այդ հայ գրաբար աղբյուրներին, քանի որ շատ հույն, արաբ և այլ ազգի բժշկապետերի անուններ պահպանվել են դրանց շնորհիվ

Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։ Այդ թարգմանությունը, որի վրա Սուրբ Ջերոմը ծախսել է երկու տարի, համարվում է բնօրինակին ամենամոտը, քանի որ, որպեսզի պահպաներ նրա ճշգրտությունը և բովանդակությունը, օգտվել է բազմաթիվ աղբյուրներից: Այդ օրը բազմաթիվ թարգմանչական միությունների անդամներ իրենց երկրներում միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված թարգմանչական գործին և միմյանց շնորհավորում այդ տոնի կապակցությամբ:

Комментарии