Թիֆլիսի հայկական եկեղեցիները
Դեպի Բոլնիս ճամփորդությանն ընդառաջ, որոշել եմ ձեզ պատմել Թիֆլիսի հայկական եկեղեցիների մասին: Թիֆլիսում կան շուրջ տասնութ հայկական եկեղեցիներ, սակայն դրանցից ընդհամենը երեքն են, որ մինչև հիմա գործում են որպես հայ առաքելական եկեղեցիներ: Մնացածները կա՛մ վրացականացվել են, կա՛մ ոչնչացվել ԽՍՀՄ-ի տարիներին: Սույն գրառումում կներկայացնեմ այն երեք եկեղեցիները, որոնք համարվում են հայ առաքելական:
Սուրբ Էջմիածին եկեղեցի
Թբիլիսիի կենտրոնական, հեղինակավոր ու հայաշատ Հավլաբար թաղամասում գտնվող Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին (ներկայում՝ Սուրբ Էջմիածին) կառուցվել է 1805 թվականին, տեղի բնակիչների ծախսերով:
Մինչև 1846 թվականը եկեղեցու շենքն իրենից ներկայացնում էր փայտածածկ, ուղղանկյունաձև կառույց՝ առանց գմբեթի և փոքր զանգակատնով, և 1845 թվականի փետրվարի 16-ին, եկեղեցու ծխականները կազմեցին այն հիմնովին վերակառուցելու նախագիծը: Այդ գործի համար հրավիրված փորձառու վարպետների վկայության համաձայն, հնի տեղում կառուցվելիք նոր եկեղեցու ծախսը կազմելու էր շուրջ 20.000 ռուբլի: 1846-ին եկեղեցու վերակառուցման թույլտվությունը ստանալուն պես ծխականներն անմիջապես սկսեցին շինարարողական աշխատանքները: Եկեղեցու շինարարությունը տեղի է ունեցել 1850-ականների վերջին:
1884-ին Էջմիածնեցոց եկեղեցու ծխականները ճարտարապետ Մ.Մալամբեգյանի նախագծով, եկեղեցուն կից կառուցեցին նաև ծխական դպրոցի շենք:
1912թվականին, ինչպես նաև 1944-1945թթ. եկեղեցին ենթարկվել է վերանորոգումների:
Սուրբ Էջմիածին եկեղեցին, նույն ինքը Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին պատկանում է այն սակավաթիվ Վրաստաում գտնվող հայ եկեղեցիների շարքին, որոնք գործել են նաև խորհրդային ժամանակներում: Այսօր այն Թբիլիսիում գործող հայկական երկու եկեղեցիներից մեկն է: Նրա չափից ավելի անմխիթար վիճակը վտանգավոր էր և սպառնում էր անսպասելի փլուզմամբ: Իրավիճակն ավելի վատթարացավ 2001 թվականին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժից հետո:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ դեռևս 2004 թ. կազմվել էին եկեղեցու վերանորոգման նախագծերը: 2006 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Արգենտինայի հայության համատեղ ջանքերով կազմվեց նոր նախագիծ:
Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ: Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:
Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին գտնվում է Թիֆլիսի կենտրոնական և հնագույն թաղամասում, Լեսելիձե փողոցի վրա, Մեյդան հրապարակի հարևանությամբ: Կառուցվել է 1467թվականին:
Շինարարական նոր փուլն իրականացվել է 16-րդ դարի կեսին խոջա Նազարի գլխավորությամբ: Ըստ Իգն. Իոսելիանու՝ եկեղեցու շինարարական աշխատանքները հիմնականում ամբողջացվել էին միայն 1737 թ., բայց և դրանից հետո էլ ինչ-ինչ աշխատանքներով լրացվել էր. «Թագավորական քարվանսարայի արևմտյան կողմում կա Նորաշենի (ախալ շենի) կոչված մի եկեղեցի, հանուն վերափոխման Աստվածածնի, գմբեթավոր, բարեշեն աղյուսից և կրով, չորս սյան վրա կառուցված: Գմբեթը սև տաշած սալաքարով է ծածկված, իսկ թևերը՝ կարմիր աղյուս-կղմինդրով:
Դրսից սրա տեսքը ավելի դուրեկան է, քան ներքուստ: Հիմնադրված է, նախ՝ ոմն խոջա Նազարի ծախքով, և ապա՝ շենքը շարունակել և ավարտել են Տփղիսի կանանց և արանց ձեռներեցությամբ (հավաքած) միջոցներով 1737 թվականին, և նրանից հետո մինչև այժմ էլ շինվում է: Այստեղ են մի ավագ քահանա և հինգ քահանա»:
Աղա Մուհամմադ խանի արշավանքից (1795) հետո էլ անշուշտ ծագել էր թալանված ու ավերված եկեղեցին նորոգելու նոր անհրաժեշտություն: Այդ աշխատանքներն իրականացվում են միայն 1808 թ.:
Ծրագրված նորոգումների ծախսը՝ ըստ նախահաշվի,կազմել էր շուրջ 900 ռուբլի:
Հայտնի է, որ իրենց ծախսով եկեղեցին հերթական անգամ նորոգած լինելու առթիվ 1895թ. կաթողիկոսի կողմից գոհունակության կոնդակի էին արժանացել եղբայրներ Կարապետ և Բեգլար Վարդանյանցները:
1897թ. եղբայր Վարդանյանցներն իրենց միջոցների հաշվին խոստացել էին նորոգել նաև եկեղեցու պարիսպն ու դարպասը: Այդ աշխատանքներն 2000 ռուբլու ծախսով իրականացնելու թույլտվությունը հոգևոր իշխանություններից ստացվել էր 1898թ.: 1899թ. եկեղեցու երեցփոխ Նիկողայոս Բայսողոլյանցը նորոգությունների իրեն բաժին հասած փուլի առթիվ նշել է. որ հրավիրել է նկարիչների, ովքեր աշխատել են եկեղեցու ներսի կողմից պատկերազարդելու ուղղությամբ: Արդեն 1900թ. դեկտեմբերի 13-ին նույն Բայսողոլյանցը հոգևոր իշխանությանը զեկուցել էր ծրագրված աշխատանքների ավարտի մասին:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1924-25թթ. «Արմյանսկի բազար» փողոցի վերակառուցման կապակցությամբ կազմվում է մասնագետների խորհուրդ (հուշ. պահպ. Բաժնի վարիչ Ս.Կակաբաձե, Գ.Չուբինաշվիլի, Գ.Չիտաիա, Բ.Սևերով և Չխենկելի, քաղաքի բարեկարգման բաժնի պետ՝ Ս.Քուրդիանի, վերահսկիչ՝ Աբաշիձե և Ագլաձե): Չնայած եկեղեցին քանդելու կողմնակիցները կազմել էին խորհրդակիցների մեծամասնությունը, սակայն, շնորհիվ Ն.Սևերովի աննկուն դիմադրության, եկեղեցին քանդելու որոշում չի կայացվում: Այդ նիստը տեղի էր ունեցել 1925թ. հուլիսի 2-ին: Մինչև 1931թ. Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվել է թեմական խորհրդի իրավասության ներքո:
Այնուհետև եկեղեցու շենքը վերածվում է գրապահոցի: 1962թ. դրությամբ ի թիվս Մոսկվայում և Կիևում գտնվող հնատիպ գրականության պահոցների, Նորաշենի եկեղեցում զետեղվածը երրորդն էր (ըստ լրատվական հոդվածի հեղինակների): Արդեն 1989թ. տասնամյակներ նորոգումներից զուրկ մնացած եկեղեցու շենքը այն աստիճան էր քայքայվել, որ հերթական լրատվական հոդվածը վերնագրվել էր՝ «Գրքերը ջրի մեջ»: 1990-ականներից վրաց մամուլում գերակշռում էին եկեղեցու իբր վրացականությունը փաստող և, ընդհակառակը, հայկականությունը մերժող «փաստերով» համեմված բազմաթիվ հոդվածները:
Եկեղեցու հայկական նշանների մկրտարանի ավազան, բարձր բեմ, պատերում ագուցված խաչքարեր, հայերեն արձանագրություններ և այլն, անհետացման ու վրացականացման աշխատանքները մեծ թափով իրագործվեցին սկսած 1994 թ.-ից, հատկապես՝ 1995 թ. գարնանը:
Սուրբ Գևորգ եկեղեցի
Մեյդանի Սուրբ Գևորգը Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկն է , որը տևական ժամանակ քաղաքի հայ համայնքի գլխավոր եկեղեցին է եղել և այժմ էլ Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է։ Միջնադարյան սկզբնաղբյուրներում կոչվում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Գևորգ Զորավար, ավելի ուշ՝ տեղագրական դիրքը՝ հայտնի հրապարակի վրա գտնվելու հանգամանքը նկատի ունենալով՝ Մեյդանի Սուրբ Գևորգ կամ Բերդի Մեծ եկեղեցի։
Ըստ շինարարական արձանագրությունների, 1251ին կառուցել է պարոն Ումեկը(սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին), որը մոնղոլական արշավանքների հետևանքով 1242-ին Կարինից գաղթել էր Տփղիս (Թիֆլիս) և վրաց արքունիքում բարձր դիրքի հասել: Թիֆլիսի Սուրբ Գևորգ աղյուսաշեն եկեղեցին ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք, եռյակ լուսամուտներով խորանի երկու կողքերին ավանդատներով: Ճակատները և 12-նիստանի բարձր գմբեթը զարդարված են աղյուսե ձևավոր շարվածքով: 1284ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) քարոզ է կարդացել «Յաղագս երկնային շարժմանց» թեմայով՝ նվիրված աստղաբաշխությանն ու օդերևութաբանությանը:
14–18-րդ դարիերին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում բազմաթիվ ձեռագրեր են գրվել: 1616-ին Պարսից շահ Աբբասի արշավանքից հետո եկեղեցին խլվել է հայերից և չի գործել: 1779-ին ավագերեց Առաքել Սահառունյանը վերաբացել է այն, 1781-ին հարավից և արևմտից շրջապատել պարսպով, բնակելի շենք կառուցել, նորոգել եկեղեցու գմբեթը և ներսը նկարազարդել: 1792-ին մահտեսի Հակոբջան Արղունյանը նորոգել է ծածկի թաղերը և եկեղեցուն նվիրել Սեյիդաբադի այգիները: 1795-ին Պարսից Աղա-Մահմեդ-խան Ղաջարի արշավանքի ժամանակ Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցի կողոպտվել է ևհրդեհվել, ոչնչացել են այնտեղ պահվող ձեռագրերը: Հրոսակների ձեռքով զոհվել է նաև Սայաթ-Նովան, որին թաղել են եկեղեցու հյուսիսային պատիտակ (ավանդություն): 1808-ին Եդեգարի որդի Դավիթը նորոգել է արևելյան ճակատը, 1832-ին երեսփոխան Աբրահամ Քեփրինյանցը կառուցել է եկեղեցու վերնատունը, տանիքը ծածկել կղմինդրով, ներսըսալահատակել: 1882-ին Ավթանդիլյանցի պատվերով պատրաստվել էմկրտության մարմարե ավազանը, 1883-ին Անտոն Սողոմոնյանցի շնորհիվ՝ արևմտյան դուռը և նրա առջևի ծածկը: 1922-ին գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում նկարել է չորս որմնանկար և Քրիստոսի կյանքը պատկերող մեծադիր կտավներ: 1925-ին նրա աճյունն ամփոփվել է եկեղեցու հյուսիսային պատի տակ:
Ճարտարապետություն
Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին, որը տարածված էր Հայաստանում 7-րդ դարից (Զովունի, Պտղնի, Արուճ), որտեղ գմբեթը բարձրանում է կենտրոնական չորս հզոր որմնամույթերի վրա։
Մեյդանի Ս. Գևորգ եկեղեցին ամբողջովին աղյուսաշեն է, սակայն նրա հիմքը և պատերի առաջին շարքը խոշորաբեկոր սրբատաշ քարերով են շարված։ Եկեղեցու ներսում՝ ավագ խորանի երկու կողմերում կրկնահարկ զույգ ավանդատներն են, որոնց վերնահարկերի մուտքերը բացվում են խորանի միջից։ Կառույցն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հյուսիսից։
2014 թ. մարտին եկեղեցու հիմքերի ամրացման նպատակով կառույցի պատերի ողջ պարագծով (ներսից և դրսից) շուրջ 1,5 մ խորությամբ և 1 մ լայնությամբ փորվածք է արվել, որի ժամանակ ավելի հին կառույցի հետքեր չեն հայտնաբերվել։ Սակայն եկեղեցու ներսում, արևմտյան կողմում գտնվել են գետնափոր կարաս և թոնիր, ինչից կարելի է ենթադրել, որ կառույցի տեղում հնում եղել է բնակելի տուն։ Հավանաբար Ումեկը գնել է այդ տան տարածքը և կառուցել եկեղեցին։
Գրչատուն
Հայկական միջնադարյան վանքերը և մի շարք հայտնի եկեղեցիներ ունեցել են կից գործող գրչատներ։ Այդպիսին է եղել նաև Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցին, որի մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել ձեռագրերի հիշատակարաններում։ Ս. Գևորգ եկեղեցու գրչատնից հայտնի առաջին ձեռագիրը 14-րդ դարի մի Ավետարան է (Վենետիկ, Մխիթարյանների մատենադարան, ձեռ. 109)։
Եկեղեցու մոտ թաղված նշանավոր գործիչներ
Ս. Գևորգ եկեղեցին նշանավոր է նաև նրանով, որ տարբեր ժամանակներում նրա մոտ թաղվել են մի շարք նշանավոր հայ գործիչներ։ Կասկածից վեր է, որ առաջինը եղել են եկեղեցու կառուցող Ումեկն ու նրա տոհմակիցները։ Սակայն այժմ միջնադարյան թաղումների հետքերը չեն պահպանվել։
Ավելի նոր շրջանում այստեղ հուղարկավորված անձանցից ամենանշանավորը ոչ միայն հայ, այլև վրաց հասարակության մեջ մեծապես գնահատված, երեք լեզվով (հայերեն, վրացերեն, թուրքերեն) ստեղծագործող նշանավոր աշուղ-բանաստեղծ, Հերակլ թագավորի արքունական երգիչ Սայաթ-Նովան է (1722-1795)։ Չնայած Սայաթ-Նովայի մահվան հանգամանքների մասին կան տարբեր կարծիքներ, սակայն առավել ընդունվածն այն է, որ նա զոհվել է 1795 թ. Աղա Մահմեդ խանի արշավանքի ժամանակ, որից հետո հուղար-կավորվել է Ս. Գեւորգ եկեղեցու հյուսիսային պատի մոտ։
Նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, որը մահացել է 1925 թ., թաղվել է Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին:դֆբդ
Ս. Գևորգ եկեղեցու բակ են տեղոփոխվել և վերաթաղվել ռուսական բանակի նշանավոր հայ զորավարներ կոմս Միքայել Լորիս-Մելիքովի (1824-1888), Հովհաննես (Իվան) Լազարևի (1820-1879), Արշակ Տեր-Ղուկասովի (1819-1881) և Բեհբութ Շելկովնիկովի (1837-1878) մասունքները: Այստեղ կատարվել են նաև ազնվական ծագմամբ կամ հոգևոր-մշակութային վաստակ ունեցող այլ անձանց թաղումներ։
Վերջին շրջանում եկեղեցու բակում է թաղվել Վիրահայոց թեմի 1972-2002 թթ. առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը։
Թբիլիսիի կենտրոնական, հեղինակավոր ու հայաշատ Հավլաբար թաղամասում գտնվող Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին (ներկայում՝ Սուրբ Էջմիածին) կառուցվել է 1805 թվականին, տեղի բնակիչների ծախսերով:
Մինչև 1846 թվականը եկեղեցու շենքն իրենից ներկայացնում էր փայտածածկ, ուղղանկյունաձև կառույց՝ առանց գմբեթի և փոքր զանգակատնով, և 1845 թվականի փետրվարի 16-ին, եկեղեցու ծխականները կազմեցին այն հիմնովին վերակառուցելու նախագիծը: Այդ գործի համար հրավիրված փորձառու վարպետների վկայության համաձայն, հնի տեղում կառուցվելիք նոր եկեղեցու ծախսը կազմելու էր շուրջ 20.000 ռուբլի: 1846-ին եկեղեցու վերակառուցման թույլտվությունը ստանալուն պես ծխականներն անմիջապես սկսեցին շինարարողական աշխատանքները: Եկեղեցու շինարարությունը տեղի է ունեցել 1850-ականների վերջին:
1884-ին Էջմիածնեցոց եկեղեցու ծխականները ճարտարապետ Մ.Մալամբեգյանի նախագծով, եկեղեցուն կից կառուցեցին նաև ծխական դպրոցի շենք:
1912թվականին, ինչպես նաև 1944-1945թթ. եկեղեցին ենթարկվել է վերանորոգումների:
Սուրբ Էջմիածին եկեղեցին, նույն ինքը Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին պատկանում է այն սակավաթիվ Վրաստաում գտնվող հայ եկեղեցիների շարքին, որոնք գործել են նաև խորհրդային ժամանակներում: Այսօր այն Թբիլիսիում գործող հայկական երկու եկեղեցիներից մեկն է: Նրա չափից ավելի անմխիթար վիճակը վտանգավոր էր և սպառնում էր անսպասելի փլուզմամբ: Իրավիճակն ավելի վատթարացավ 2001 թվականին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժից հետո:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ դեռևս 2004 թ. կազմվել էին եկեղեցու վերանորոգման նախագծերը: 2006 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Արգենտինայի հայության համատեղ ջանքերով կազմվեց նոր նախագիծ:
Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ: Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:
Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին գտնվում է Թիֆլիսի կենտրոնական և հնագույն թաղամասում, Լեսելիձե փողոցի վրա, Մեյդան հրապարակի հարևանությամբ: Կառուցվել է 1467թվականին:
Շինարարական նոր փուլն իրականացվել է 16-րդ դարի կեսին խոջա Նազարի գլխավորությամբ: Ըստ Իգն. Իոսելիանու՝ եկեղեցու շինարարական աշխատանքները հիմնականում ամբողջացվել էին միայն 1737 թ., բայց և դրանից հետո էլ ինչ-ինչ աշխատանքներով լրացվել էր. «Թագավորական քարվանսարայի արևմտյան կողմում կա Նորաշենի (ախալ շենի) կոչված մի եկեղեցի, հանուն վերափոխման Աստվածածնի, գմբեթավոր, բարեշեն աղյուսից և կրով, չորս սյան վրա կառուցված: Գմբեթը սև տաշած սալաքարով է ծածկված, իսկ թևերը՝ կարմիր աղյուս-կղմինդրով:
Դրսից սրա տեսքը ավելի դուրեկան է, քան ներքուստ: Հիմնադրված է, նախ՝ ոմն խոջա Նազարի ծախքով, և ապա՝ շենքը շարունակել և ավարտել են Տփղիսի կանանց և արանց ձեռներեցությամբ (հավաքած) միջոցներով 1737 թվականին, և նրանից հետո մինչև այժմ էլ շինվում է: Այստեղ են մի ավագ քահանա և հինգ քահանա»:
Աղա Մուհամմադ խանի արշավանքից (1795) հետո էլ անշուշտ ծագել էր թալանված ու ավերված եկեղեցին նորոգելու նոր անհրաժեշտություն: Այդ աշխատանքներն իրականացվում են միայն 1808 թ.:
Ծրագրված նորոգումների ծախսը՝ ըստ նախահաշվի,կազմել էր շուրջ 900 ռուբլի:
Հայտնի է, որ իրենց ծախսով եկեղեցին հերթական անգամ նորոգած լինելու առթիվ 1895թ. կաթողիկոսի կողմից գոհունակության կոնդակի էին արժանացել եղբայրներ Կարապետ և Բեգլար Վարդանյանցները:
Նորաշենի եկեղեցին գտնվում է ձախ կողմում |
Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1924-25թթ. «Արմյանսկի բազար» փողոցի վերակառուցման կապակցությամբ կազմվում է մասնագետների խորհուրդ (հուշ. պահպ. Բաժնի վարիչ Ս.Կակաբաձե, Գ.Չուբինաշվիլի, Գ.Չիտաիա, Բ.Սևերով և Չխենկելի, քաղաքի բարեկարգման բաժնի պետ՝ Ս.Քուրդիանի, վերահսկիչ՝ Աբաշիձե և Ագլաձե): Չնայած եկեղեցին քանդելու կողմնակիցները կազմել էին խորհրդակիցների մեծամասնությունը, սակայն, շնորհիվ Ն.Սևերովի աննկուն դիմադրության, եկեղեցին քանդելու որոշում չի կայացվում: Այդ նիստը տեղի էր ունեցել 1925թ. հուլիսի 2-ին: Մինչև 1931թ. Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվել է թեմական խորհրդի իրավասության ներքո:
Այնուհետև եկեղեցու շենքը վերածվում է գրապահոցի: 1962թ. դրությամբ ի թիվս Մոսկվայում և Կիևում գտնվող հնատիպ գրականության պահոցների, Նորաշենի եկեղեցում զետեղվածը երրորդն էր (ըստ լրատվական հոդվածի հեղինակների): Արդեն 1989թ. տասնամյակներ նորոգումներից զուրկ մնացած եկեղեցու շենքը այն աստիճան էր քայքայվել, որ հերթական լրատվական հոդվածը վերնագրվել էր՝ «Գրքերը ջրի մեջ»: 1990-ականներից վրաց մամուլում գերակշռում էին եկեղեցու իբր վրացականությունը փաստող և, ընդհակառակը, հայկականությունը մերժող «փաստերով» համեմված բազմաթիվ հոդվածները:
Եկեղեցու հայկական նշանների մկրտարանի ավազան, բարձր բեմ, պատերում ագուցված խաչքարեր, հայերեն արձանագրություններ և այլն, անհետացման ու վրացականացման աշխատանքները մեծ թափով իրագործվեցին սկսած 1994 թ.-ից, հատկապես՝ 1995 թ. գարնանը:
Սուրբ Գևորգ եկեղեցի
Մեյդանի Սուրբ Գևորգը Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկն է , որը տևական ժամանակ քաղաքի հայ համայնքի գլխավոր եկեղեցին է եղել և այժմ էլ Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է։ Միջնադարյան սկզբնաղբյուրներում կոչվում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Գևորգ Զորավար, ավելի ուշ՝ տեղագրական դիրքը՝ հայտնի հրապարակի վրա գտնվելու հանգամանքը նկատի ունենալով՝ Մեյդանի Սուրբ Գևորգ կամ Բերդի Մեծ եկեղեցի։
Ըստ շինարարական արձանագրությունների, 1251ին կառուցել է պարոն Ումեկը(սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին), որը մոնղոլական արշավանքների հետևանքով 1242-ին Կարինից գաղթել էր Տփղիս (Թիֆլիս) և վրաց արքունիքում բարձր դիրքի հասել: Թիֆլիսի Սուրբ Գևորգ աղյուսաշեն եկեղեցին ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք, եռյակ լուսամուտներով խորանի երկու կողքերին ավանդատներով: Ճակատները և 12-նիստանի բարձր գմբեթը զարդարված են աղյուսե ձևավոր շարվածքով: 1284ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) քարոզ է կարդացել «Յաղագս երկնային շարժմանց» թեմայով՝ նվիրված աստղաբաշխությանն ու օդերևութաբանությանը:
14–18-րդ դարիերին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում բազմաթիվ ձեռագրեր են գրվել: 1616-ին Պարսից շահ Աբբասի արշավանքից հետո եկեղեցին խլվել է հայերից և չի գործել: 1779-ին ավագերեց Առաքել Սահառունյանը վերաբացել է այն, 1781-ին հարավից և արևմտից շրջապատել պարսպով, բնակելի շենք կառուցել, նորոգել եկեղեցու գմբեթը և ներսը նկարազարդել: 1792-ին մահտեսի Հակոբջան Արղունյանը նորոգել է ծածկի թաղերը և եկեղեցուն նվիրել Սեյիդաբադի այգիները: 1795-ին Պարսից Աղա-Մահմեդ-խան Ղաջարի արշավանքի ժամանակ Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցի կողոպտվել է ևհրդեհվել, ոչնչացել են այնտեղ պահվող ձեռագրերը: Հրոսակների ձեռքով զոհվել է նաև Սայաթ-Նովան, որին թաղել են եկեղեցու հյուսիսային պատիտակ (ավանդություն): 1808-ին Եդեգարի որդի Դավիթը նորոգել է արևելյան ճակատը, 1832-ին երեսփոխան Աբրահամ Քեփրինյանցը կառուցել է եկեղեցու վերնատունը, տանիքը ծածկել կղմինդրով, ներսըսալահատակել: 1882-ին Ավթանդիլյանցի պատվերով պատրաստվել էմկրտության մարմարե ավազանը, 1883-ին Անտոն Սողոմոնյանցի շնորհիվ՝ արևմտյան դուռը և նրա առջևի ծածկը: 1922-ին գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցիում նկարել է չորս որմնանկար և Քրիստոսի կյանքը պատկերող մեծադիր կտավներ: 1925-ին նրա աճյունն ամփոփվել է եկեղեցու հյուսիսային պատի տակ:
Ճարտարապետություն
Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին, որը տարածված էր Հայաստանում 7-րդ դարից (Զովունի, Պտղնի, Արուճ), որտեղ գմբեթը բարձրանում է կենտրոնական չորս հզոր որմնամույթերի վրա։
Մեյդանի Ս. Գևորգ եկեղեցին ամբողջովին աղյուսաշեն է, սակայն նրա հիմքը և պատերի առաջին շարքը խոշորաբեկոր սրբատաշ քարերով են շարված։ Եկեղեցու ներսում՝ ավագ խորանի երկու կողմերում կրկնահարկ զույգ ավանդատներն են, որոնց վերնահարկերի մուտքերը բացվում են խորանի միջից։ Կառույցն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հյուսիսից։
2014 թ. մարտին եկեղեցու հիմքերի ամրացման նպատակով կառույցի պատերի ողջ պարագծով (ներսից և դրսից) շուրջ 1,5 մ խորությամբ և 1 մ լայնությամբ փորվածք է արվել, որի ժամանակ ավելի հին կառույցի հետքեր չեն հայտնաբերվել։ Սակայն եկեղեցու ներսում, արևմտյան կողմում գտնվել են գետնափոր կարաս և թոնիր, ինչից կարելի է ենթադրել, որ կառույցի տեղում հնում եղել է բնակելի տուն։ Հավանաբար Ումեկը գնել է այդ տան տարածքը և կառուցել եկեղեցին։
Գրչատուն
Հայկական միջնադարյան վանքերը և մի շարք հայտնի եկեղեցիներ ունեցել են կից գործող գրչատներ։ Այդպիսին է եղել նաև Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցին, որի մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել ձեռագրերի հիշատակարաններում։ Ս. Գևորգ եկեղեցու գրչատնից հայտնի առաջին ձեռագիրը 14-րդ դարի մի Ավետարան է (Վենետիկ, Մխիթարյանների մատենադարան, ձեռ. 109)։
Եկեղեցու մոտ թաղված նշանավոր գործիչներ
Ս. Գևորգ եկեղեցին նշանավոր է նաև նրանով, որ տարբեր ժամանակներում նրա մոտ թաղվել են մի շարք նշանավոր հայ գործիչներ։ Կասկածից վեր է, որ առաջինը եղել են եկեղեցու կառուցող Ումեկն ու նրա տոհմակիցները։ Սակայն այժմ միջնադարյան թաղումների հետքերը չեն պահպանվել։
Ավելի նոր շրջանում այստեղ հուղարկավորված անձանցից ամենանշանավորը ոչ միայն հայ, այլև վրաց հասարակության մեջ մեծապես գնահատված, երեք լեզվով (հայերեն, վրացերեն, թուրքերեն) ստեղծագործող նշանավոր աշուղ-բանաստեղծ, Հերակլ թագավորի արքունական երգիչ Սայաթ-Նովան է (1722-1795)։ Չնայած Սայաթ-Նովայի մահվան հանգամանքների մասին կան տարբեր կարծիքներ, սակայն առավել ընդունվածն այն է, որ նա զոհվել է 1795 թ. Աղա Մահմեդ խանի արշավանքի ժամանակ, որից հետո հուղար-կավորվել է Ս. Գեւորգ եկեղեցու հյուսիսային պատի մոտ։
Նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, որը մահացել է 1925 թ., թաղվել է Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին:դֆբդ
Ս. Գևորգ եկեղեցու բակ են տեղոփոխվել և վերաթաղվել ռուսական բանակի նշանավոր հայ զորավարներ կոմս Միքայել Լորիս-Մելիքովի (1824-1888), Հովհաննես (Իվան) Լազարևի (1820-1879), Արշակ Տեր-Ղուկասովի (1819-1881) և Բեհբութ Շելկովնիկովի (1837-1878) մասունքները: Այստեղ կատարվել են նաև ազնվական ծագմամբ կամ հոգևոր-մշակութային վաստակ ունեցող այլ անձանց թաղումներ։
Վերջին շրջանում եկեղեցու բակում է թաղվել Վիրահայոց թեմի 1972-2002 թթ. առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը։
Комментарии
Отправить комментарий