Արմաղան. օր` լի փորձություններով
Արմաղան. Բարձրունքի հաղթահարում
Երբևէ չէի մտածի, թե ինչպիսի կարգավիճակի կարող է հասցնել վախը մարդուն, որ կարող են սպառվել մարդու բոլոր հույսերը, որ կարող է կյանքդ մի պահ կանգ առնել ու էլ չցանկանաս, որ շարունակվի այն: Հենց այս զգացողություններն էին ինձ ուղեկցում Արմաղան լեռը բարձրանալիս: Դժվարությունը հաղթահարելիս իմ ամբողջ ներաշխարհը տակնուվրա եղավ, երբ արդեն մնացել էր հաղթահարել լեռան կեսը, ես իմ հույսն արդեն կտրել էի և հանձնվել: Չէի ցանկանում թեկուզ մի պահ սկսել հավատալ իմ ուժերին, սակայն հարազատ դարձած մեր ճամփորդական խմբի շնորհիվ կարողացա հաղթահարել բարձրունքը: Այդ պահին, տարօրինակ է, բայց հոգումս միանգամից տիրեց հանգստություն: Մի կողմից սառը քամին ու անձրևը, որը շուտով վերածվեց կարկուտի, ավելի նպաստեցին դրան: Փորձության առաջին մասը հաղթահարված է: Հիմա մնում էր հաղթահարել ցած իջնելը: Նորից վախը մթագնեց գիտակցությունս: Ու ես մի պահ քարացա տեղումս: Բանն այն է, որ Արագածի հարավային գագաթը բարձրանալուց հետո, իմ մոտ բարձրունքների նկատմամբ վախ է առաջացել, քանի որ այն իջնելուց ընկել եմ: Վերադառնանք Արմաղան: Ընկեր Ջուլիի համոզումներից հետո, իր օգնությամբ մի կերպ իջել եմ. հենց կանգնում էի ոտքերս դողում էին: Փորձությունը բարեհաջող հաղթահարված է:
Իրականում այդ լեռը բարձրանալը հեշտ էր, ուղակի վախն ինձ անընդհատ ստիպում էր ետ կագնել ռիսկերից և խանգարում էր հաղթահարել իմ դիմաց դրված արգելքները:
Երանոս գյուղ. Վարազդատի տուն
Միշտ ցանկացել էի այցելել Հայաստանի գյուղերից որևէ մեկը: Տեսնել, թե այնտեղ ինչ վիճակ է, ինչով են զբաղվում այնտեղի մարդիկ: Եվ ահա ինձ բախտ վիճակվեց տեսնել այդ ամենը: Կարող եմ ասել, որ այս ճամփորդությունից հետո, ես Հայաստանին ուրիշ աչքերով եմ նայելու: Առաջին անգամ էի որևէ գյուղ այցելում և այնտեղի ապրելաձևն ու կյանքը ինձ հմայեց: Ճիշտ է, բարդ գործ է գյուղում ապրելը, մեծ ջանքեր ու աշխատանք է պահանջում, սակայն ես շատ կուզենայի որևէ գյուղում ապրել: Գյուղն այնքան էլ լավ վիճակում չէր. Հինգ հազար բնակչություն ունեցող գյուղի տների 40 տոկոսը դատարկ էին: Բոլորը թողել ու գնացել են: Գնացել են, չդիմանալով այդ պայմաններին, ապրելաձևին, գյուղական կյանքին .... Գյուղում զբոսնելիս այնքան զգացմունքներ ու զգացողություններ կային ներսումս: Ուղղակի զմայլվում էի այնտեղի գեղեցկությամբ: Չէի ասի, որ այն երբևիցէ իմ տեսած ամենագեղեցիկ վայրն էր, բայց այն գեղեցիկ էր իր գեղեցկությամբ: Երեկոյան Վարազդատենց տունը լցվել էր լիաթոք ծիծաղներով: Բոլորս խոսում, կատակում, ծիծաղում էինք: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի այդպես ծիծաղել: Վարազդատը պատմում էր իրենց գյուղի մասին, ինչպես են այնտեղ ապրում, իրենց առօրյան:
Գեարքունիքի մարզ. Նորատուս. Հայրավանք
Հաջորդ օրն առավոտյան սառը եղանակ էր՝ անձրև ու քամի: Հյուրասենյակը լցվել էր ընկեր Նելիի կիթառի ձայներով: Բոլորս երգում էինք և ուղղակի վայելում վերջին ժամերը Վարազդատենց տանը: Բոլորով ուղևորվեցինք դեպի մեր ավտոբուսը և գնացինք դեպի Նորատուս: Երևի ողջ կյանքումս այդքան խորհրդավոր վայր չէի տեսել: Այդ ահռելի տարածքում միայն գերեզմաններ էին և խաչքարներ: Գրեթե 900 խաչքարեր` տարբեր չափերի և բարձրությունների: Որոշեցի ամբողջ տարածքով քայլել և ընկղմվել այդ խորհրդավորության մեջ: Քամին ու սառը օդն ուղեկցում էին ինձ ամբողջ ընթացքում:
Այնուհետև շարժվեցինք դեպի Հայրավանք: Այն հմայում էր ինձ իր գեղեցկությամբ: Այնտեղից երևում էր Սևանա լիճը,սա այն տեղ էր, որտեղ ժամերով կմնայի ու չհոգնի այդ տեսարանից: Հասցրինք նկարվել ու ֆիքսել այդ ամենը: Չէի ցանկանա, որ այս օրերը վերջանային, ամեն-ինչ այնքան լավ ու հանգիստ էր ....
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վարազդատի ընտանիքին հյուրընկալության, ուղեկցության և ամենաջերմ միջավայրում մեզ պահելու համար:

Комментарии
Отправить комментарий