Քաղաքագիտություն։ Քաղաքականություն
Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն(հուն՝ πολιτικός – հասարակական, հուն․՝ πολίτης-ից՝ քաղաքացի, նաև հուն․՝ πόλις-ից քաղաք), գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։
- Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
- «Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։
Комментарии
Отправить комментарий