13-16-րդ դարի սոցիալ տնտեսական իրավիճակը հայերի մոտ


15-րդ դարում հայկական Այրարատյան աշխարհը, որի կենտրոնն էր Երևանը, հայտնվում է նախ թուրքմենական Ղարւս-Ղոյունլու, ապա ' Ադ-Ղոյունլու ցեղախմբերի ստեղծած պետության կազմում: Այս ընդարձակ տարածաշրջանը հանդիսանում էր մի առանձին միավոր խանություն, որի մեջ էին մտնում Այրարատյան նահանգի հիմնական գավառները: 15-րդ դարի վերջում Աղ-Ղոյունլուների տերությունը գտնվում էր թուլացած վիճակում և փաստացի բաժանված Էր երկու մասի:
16-ից 17-րդ դարերում Իրանում կայուն հարկային համակարգ չկար: Բանն այն է, որ պարսից արքունիքում պաշտոնները վաճառվում էին, ուստի այն անձինք, ովքեր շահական գանձարանին վճարում էին պաշտոն ստանալու համար, հետագայում ջանք չէին խնայում իրենց գումարները հետ հավաքելու գործում : Այս պատճառով ամեն նոր պաշտոնյան նոր հարկեր էր ավելացնում, ապօրինություններ Էր գործում և շահագործում էր իրեն ենթակա բնակչությանը: Շահական արքունիքը շահագրգռված էր պաշտոնյաների հա ճա խ փոփոխության հարցում, քա նի որ ամեն անգամ հերթական կաշառքն Էր ստանում պաշտոնի թեկնածուից: Այս հանգա մանքը հասկանում Էին հենց իրենք' պաշտոնյաները, և ստանալով իրենց պաշտոնը, անմիջապես ծանր հարկեր էին պարտադրում ժողովրդին: Բացի գոյություն ունեցող հիմնական հարկատեսակներից, տեղական իշխանությունները ժողովրդից զանա զան հարկեր ու տուրքեր էին գանձում: Ինչպես դիպուկ բնորոշել է մեծանուն պատմաբան Լեոն, Երևանի խանությունում և ընդհանրապես Իրանում գոյություն ունեցող հարկային համակարգի ամենաահավոր կողմը անորոշությունն էր, որը տիրում էր թե քաղաքային, թե գյուղական բնակչության շրջանում։
Արևելյան
Հայաստանի տարածքում բնակվող ողջ հայ ժողովուրդը հարկատու էր իրանական պետությանը: Հայերը, լինելով նվաճված ժողովուրդ, համարվում էին ռայա կամ զիմմի, ինչը նշանակում էր հպատակ, հարկատու, և պարտավոր էին գլխահարկ վճարել: Գլխահարկը գանձվում էր հիմնականում քրիստոնյաներից: Այս հարկատեսակը կոչվում էր նաև ջիզիե կամ բաշի-փուլի: Գլխահարկը վճարում էին բոլոր տղամարդիկ սկսած չափահասության տարիքի հասածներից մինչև զառամյալ ծերունիները: Հողային հիմնական հարկերը Երևանի խանությունում բահրան և մյուլքն էին: Բահրան վճարվում էր բերքով, այլ կերպ ասած այն բնահարկ էր: Այս հարկատեսակը տրվում էր խանին և Երևանի խանության տարբեր շրջաններում ու գյուղերում փոփոխական մեծություն էր: Խանը սահմանում էր, թե տվյալ գյուղն ինչքան բահրա պետք է հանձնի ելնելով գյուղի կամ բնակավայրի բնակլիմայական պայմաններից, հողերի բերրիությունից, ոռոգման ջրերի հնարավորությունից և այլ հանգամանքներից: Բարենպաստ պայմաններում գտնվող գյուղերում այն կարող էր կազմել մինչև անգամ ընդհանուր բերքի մեկ երրորդը: Վկայված են նաև դեպքեր, երբ սարդարը որոշակիորեն քչացրել է բահրայի չափը, սահմանելով այն ընդհանուր բերքի մեկ չորրորդի և նույնիսկ մեկ հինգերորդի չափով: Այս չափաբաժնով հարկվում էին հիմնականում սահմանամերձ գյուղերը և ընդհանրապես անբարենպաստ բնակլիմայական պայմաններ, բարձրլեռնային դիրք ունեցող բնակավայրերը: Բահրայի վճարման չափը սեֆյան տիրապետության շրջանում գնալով մեծանում էր: Համաձայն Սիմեոն Երևանցու հեղինակած « Ջամբռ » աշխատության տեսնում ենք, որ բահրան 16-ից 18-րդ դարերում հիմնականում կազմում էր բերքի մեկ հինգերորդը, սակայն հետագայում բահիայի չափը հասնում է մեկ երրորդի: Բահրան պետական հարկ էր և հարկ վճարող էին հանդիսանում բոլոր նրանք, ովքեր զբաղվում էին հողագործությամբ: Շատ քչերն էին ազատված բահրայից, որոնք կոչվում էին մաղաֆներ կամ թարխաններ։


Комментарии