Նորից մենք, նորից Գյումրի

Կրկին անգամ «Մենք ենք, մեր երգերը» նախագծի շրջանակներում` երգուսուցում:
Այս անգամվա Գյումրին տարբերվեց նրանով, որ այնտեղ տոնեցինք Վարդեվառը: Մի փոքր պատմեմ մեր երկու օրվա ճամփորդությունից:

Օր 1
Ինչպես միշտ, առավոտյան գնացքով մեկնեցինք Գյումրի: Գնացքում այնքան շատ մարդիկ կաին, որ բոլորս իրարից առանձին նստեցինք. բոլորը գնում էին Վարդեվառը տոնելու: Ժամը 11-ին հասանք Գյումրի: Կայարանում մեզ դիմավորեց մեր Խազը, և բոլորս ուղևորվեցինք մեզ արդեն հարազատ դարձած` Անիի տուն: Այնտեղ մենք տեղավորեցինք մեր իրերը, հանգստացանք և կերանք տիկին Գայանեի պատրաստած համով պոմիդորով ձվածեղը: Ժամը 13:30-ին գնացինք Հայորդաց տուն` փորձի: Այնտեղ համատեղ փորձ արեցինք «Գյումրու Խազերի» հետ: Փորձից հետո գնացինք զբոսնելու, ապա Անիիենց տուն` հաց ուտելու:
Եկավ երգուսուցման ժամը: Եղանակի պատճառով հրապարակում այդքան էլ շատ մարդիկ չէին հավաքվել, սակայն դա մեզ չխանգարեց. մենք անձրևի տակ և՛ պարեցինք, և՛ երգեցինք: Բայց անձրևը մեզ հաղթեց, և մենք շտապեցինք տուն: Ֆուտբոլը արդեն սկսվել էր. Անգլիա- Շվեդիա խաղն էր: Ֆուտբոլասերներով կլանված դիտում էինք խաղը: Բնականաբար Անգլիան 2:0 հաշվով հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Երեկոյան գնացինք Հայորդաց տուն` «Արատտա» էթնո-ջազ խմբի փորձին: Փորձից հետո գնացինք Անիիենց տուն. վերցրինք մեր իրերը և ամեն մեկս ուղևորվեց Գյումրու Խազերի անդամների տներ: Ես ու Սոնան գիշերելու էինք Արփինեի տանը: Տանը մեզ դիմավորեցին իր մայրիկը, հայրը և տատիկը: Արփինեի մայրիկը պատրաստություն տեսավ, ու բոլորիս համով ուտելիքներ հյուրասիրեց: Ես, Արփին և իր հայրիկը կլանված ֆուտբոլ էինք դիտում: Ռուսաստան-Խորվաթիա խաղն էր: Ցավոք սրտի Ռուսաստանը պենալների հաշվում պարտվեց 4:3 հաշվով: Արդեն ուշ էր և մենք գնացինք քնելու:

Օր 2
Արթնացանք, նախաճաշեցինք, զրուցեցինք և ուղևորվեցինք Հայորդաց տուն: Քանի որ արդեն Վարդեվառ էր, ճանապարհին մեզ իհարկե ջրեցին: Թաց-թաց նստեցինք տրանսպորտ և գնացինք Անիիենց տուն: Հրապարակում այնքան շատ մարդիկ էին խաղում, բոլոր ջուրը վերցնում էին ֆանտանների մեջից: Տեղավորեցինք մեր իրերը, զինվեցինք և բոլորվ գնացինք հրապարակ` ջրոցի խաղալու: Եվ՛ ջրեցինք, և՛ ջրվեցինք: Վերադարձանք տուն: Մի թեթև ցայվեցինք, փոխվեցինք: Ֆիլմ դիտեցինք, հաց կերանք, այնուհետև ուղևորվեցինք կայարան: Կայարանում խմեցինք մեր սիրած կաթով շոկոլադից և նստեցինք գնացք: Գնացքում լիքը ծիծաղեցինք, կատակեցինք, երգ լսեցինք և հասանք Երևան:

Комментарии