Ծերունու ներշնչանքը. փոխադրություն
Մի գործարար մինչև ականջների ծայրը խրված էր պարտքերի մեջ: Պարտքատերերը
նրան միշտ ճնշում էին: Նա որոշեց գնալ այգի և այգու նստարանին նստած մտածում էր, թե
ինչը կարող է փրկել իր ընկերությանը: Հանկարծ մոտեցավ մի ծերուկ և հարցրեց.
- Ձեզ ինչ-որ բա՞ն է մտահոգում, ինչպե՞ս կարող եմ Ձեզ օգնել:
Գործարարը պատմեց նրան ամեն ինչ, ներկայացավ, պատմեց իր պարտքերի և ընկերության մասին, իսկ ծերունին ուշադիր լսում էր:
- Ձեզ կարող եմ օգնել,- ասաց ծերունին և գործարարին կտրոն դուրս գրեց, - վերցրեք այս գումարը, կհանդիպենք մեկ տարի անց և Դուք ինձ կվերադարձնեք այն, - ասաց ծերունին և անհետացավ:
Գործարարը տեսավ կտրոնի չափը` 500000դոլլար, իսկ ներքևում գրված էր Ջոն Ռոկֆելլերի անունը: Ռոկֆելլերը աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր, և չգիտեր, թե ինչու այդքան առատաձեռն գտնվեց: Նա այդ գումարը պահեց չհրկիզվող պահարանում: Միայն այն միտքը, որ նա ուներ այդքան գումար, նրան ուժ էր տալիս: Ծերունու հանդիպումից հետո, նա աջ ու ձախ գործարքներ էր կնքում տարբեր ընկերությունների հետ: Նա սեփական միջոցներով գումար աշխատեց և վճարեց իր պարտքերը:
Մեկ տարի անց, նախապես պայմանավորված ժամին, նա վերադարձավ այգի: Ծերունին մոտեցավ գործարարին, սակայն մի բուժքույր վազեց և բռնեց նրա ձեռքը:
- Հուսով եմ նա Ձեզ ոչինչ չի ասել: Նա միշտ փախչում է տնից և բոլորին պատմում, որ ինքը մեծահարուստ Ջոն Ռոկֆելլերն է:
Եվ նա հանկարծ հասկացավ, որ իրական էր այն, թե ոչ, այն կարողացավ օգնել նրան հասնել այդ հաջողություններին:
Ներշնչանքը ամեն գործում կարևոր դեր ունի: Նա մեզ ուժ է տալիս հասնել այն ամենին, որի մասին մենք երազում ենք:

Комментарии
Отправить комментарий