Գնահատումը իմ պատկերացմամբ

Կրթահամալիրում դեռ մի քանի ամիս է ինչ սովորում եմ, բայց հասցրել եմ հարմարվել դպրոցի գնահատման համակարգին։ Իմ նախորդ դպրոցում գնահատում էին ամեն օր, այսինքն նայում էին, թե աշակերտը կատարել է իրեն առաջադրված աշխատանքը։ Կարծում եմ ինչ-որ տեղ այսպիսի գնահատման համակարգը ճիշտ է, քանի որ աշակերտը ավելի պարտավորված է իրեն զգում և փորձում է կատարել հանձնարարված առաջադրանքները։ Բայց կարող է պատահել, որ աշակերտը լուրջ պատճառով չի հասցրել կատարել իր տնային աշխատանքները և ստանում է անբավարար։ Կարծում եմ դա այդքան էլ ճիշտ չէ։
Օրինակ այս գնահատման համակարգը հարմար չի լինի մեր կրթահամալիրի համար, քանի որ մեր դպրոցը ավելի շատ անհատականությունն է կարևորում և փորձում է աշակերտին դարձնել ավելի կրեատիվ։ Օրինակ հայոց լեզուն գնահատելու համար պետք է նայել փոխադրության կամ արհասարակ որևէ նյութի գրելաձևին, մտքի շարադասությանը, կետադրությանը:
Գրականությունը գնահատելու համար պետք է նայել վերլուծություններին, կարդացած նյութերին: 

Комментарии