Ջերմուկ, ասես հարազատ մի տուն

Ջերմու՜կ․․․
Արդեն երկրորդ անգամն է, ինչ եղել եմ Ջերմուկում՝ «Մեր երգերը և մենք» նախագծով երգուսուցում կատարելու համար։ Սակայն ստացվեց այնպես, որ երկու անգամն էլ տարբեր կազմով էինք գնացել։
Կյանքում դեռ այսպիսի լավ միջավայրում չէի եղել, այսքան ընդունված և հարգված ինձ կյանքում չէի զգացել։ Չէի պատկերացնի, որ կհայտնվեմ այնպիսի միջավայրում, որ ինձ կընդունեին այնպիսին, ինչպիսին որ կամ։ Մթնոլորտը այքան լավ ու դրական էր, որ ցանկանում էի այս օրերը նորից ու նորից կրկրնվեին։ Այնքան նոր ընկերներ ձեռք բերեցի այս ճամփորդության ընթացքում, և այնքան ընկերացա նրանց հետ, որ թվում էր, թե արդեն մի քանի տարի է ինչ նրանց ճանաչում էի։
Գիշերակացը մեր համար ապահովում էին «Ջերմուկի երիտասարդական կենտրոնը», ովքեր ևս մեկ անգամ նման քայլի էին դիմել։ Այնքան լավ տպավորություններ կան այդ տեղից, որ չգիտեմ, թե որից սկսեմ։ Առավոտյան, երբ հասանք Ջերմուկ, նստեցինք նախաճաշելու, իսկ հետո էլ փորձ արեցինք։ Երբ գնացինք երգուսուցման, նախորդ անգամից շատ մարդ էր հավաքվել։ Ուսուցանում էինք Կոմիտասի աշխատանքային երգերը, ինչպես նաև մի քանի գարնանային երգեր։ Ինչպես միշտ երգուսուցման ընթացքում լավ մթնոլորտ էր, և մենք ստեղծել էինք այպիսի միջավայր, որ բոլորը երգում ու պարում էին մեր ազգային երգերը։
Երեկոյան որոշեցինք գնալ զբոսնելու։ Զբոսնելուց անպակաս էին մեր կատակները և ծիծաղները, էլ ավելի ընկերանալը բոլորի հետ, հարազատ ու ջերմ միջավայրը։ Այնքան հարազատ էր դարձել ինձ ամեն ինչը, որ չէի ուզում այդ օրերը ավարտվեին։
Հաջորդ օրը երգուսում արեցինք Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցում։ Հավաքվել էին փոքրիկ երեխաներ, ուսուցիչներ։ Երգուսուցումից հետո գնացինք այդ դպրոցի աշակերտների հետ զբոսնելու և ընկերացանք նրանցից մի քանիսի հետ։
Մեր Ջերմուկի արածները այսքանով դեռ չեն ավարտվում, և հետագայում նորից երգուսուցում կկազմակերպենք այնտեղ։ Իսկ առաջիկա երգուսուցում սպասվում է Գյումրիում՝ ամսի 28-ին մեր շատ սիրելի «Բեռլին արտ հյուրանոցում»։








Комментарии