Վերածնունդ կամ Ռենեսանս։ Տիցիան

Վերածնունդը ի հայտ եկավ 14րդ դարում։ Այն անտիկ արվեստի և քրիստոնեական արվեստի սկզբունքների ու ավանդույթների համատեղություն էր և իր անունը ստացավ անտիկ արվեստի վերածնման հետևանքով, այն նաև անվանում են Ռենեսանս։ Վերածնունդը հիմնված էր հումանիզմի հենքի վրա։ Այստեղ Աստվածաշնչյան թեմաները մատուցվում էին նորովի շեշտադրելով մարդուն, նրա հույզերը։ Բնականաբար փոխվում է նաև կատարման տեխնիկան։ Ի հայտ են գալիս եռաչափ մարդկային ֆիգուրներ, հեռանկարային, գծային պատկերագրություն, հույզերի արտահայտում։ 
Իտալական Վերածնունդը բաժանվում է 2 խոշոր ժամանակաշրջանների՝ Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս) և Վերածնունդ(Ռենեսանս), վերջինս իրհերթին բաժանվում է 3 փուլերի՝
1.Վաղ Վերածնունդ /14-15 դարեր/2.Բարձր վերածնունդ /15-րդ դարի վերջ-16- րդ դարի  առաջին քառորդ/3.Ուշ վերածնունդ /16- րդ դար/

ՎԱՂ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Սկսած 14 րդ դարի սկզբերից, պրոտոռենեսանսյան  շրջանը թևակոխեց   բուն Վերածննդի ժամանակաշրջան, որի սկզբնական փուլը ընդունված է անվանել Վաղ վերածնունդ(14-15 րդ դդ.): Վաղ վերածննդի ծաղկումը հիմնականում տեղի ունեցավ Իտալիայի զարգացած քաղաքներում, մասնավորապես Ֆլորենցիայում, որտեղ կենտրոնացած էին տվյալ ժամանակի առավել աչքի ընկնող արվեստագետները և մտավորականները: Հենց այստեղ , որպես նկարչության և ճարտարապետության առաջին տեսաբան  հանդես  եկավ  նկարիչ  և ճարտարապետ  Լեոն  Բատիստա Ալբերտին, ով համարվում է գծային  հեռանկարչության տեսաբանը:
Վաղ Վերածննդի ճարտարապետությանը զուգահեռ, զարգացում էին ապրում նաև քանդակագործությունը և գեղանկարչությունը: Քանդակագործության ասպարեզում աչքի ընկնող վարպետներ էին Լորենցո Գիբերտին և Դոնաթելլոն: Գիբերտին հայտնի է իր բարձրաքանդակներով, որոնցից առավել հայտնի են Ֆլորենցիայում գտնվող  Բապտիստիայի հարավային  դարպասների  վրա  արված  բրոնզե բարձրաքանդակները:    Վաղ  վերածննդի շրջանում  մեծ  թափով սկսեցին   զարգանալ ճարտարապետությունը և դրան  հարակից   արվեստի  մյուս  տեսակները: Առաջ քաշվեց «իդեալական քաղաքի» սկզբունքը: Որպես  նորարար  ճարտարապետներ հատկապես  աչքի  ընկան Ֆիլիպո Բրունելսկին(1374-1441թթ.) և Լեոն Բատիստ Ալբերտին(1404-1472թթ.), որոնք իրենց մտահաղացումներում  առաջնորդվում  էին տարբեր  դարաշրջանների  ճարտարապետական լուծումների  համադրմամբ: Նրանց աշխատանքներում  փորձ էր կատարվում վերաիմաստավորել անտիկ և քրիստոնեական ճարտարապետությունը:Ստեղծել կյանքի նոր պահանջներին բավարարող շենք-շինություններ: Իր ձեռքբերումներով Վաղ վերածննդի ճարտարապետությունը հետագայում մեկնարկային նշանակություն  ունեցավ համաշխարհային ճարտարապետության հետագա զարգացման համար:
Գեղանկարչության ասպարեզում վերապահվում է Մազաչչոյին(1401-1428թթ.), ում համարում են եվրոպական նոր ռեալիզմի հիմնադիր: Այնուամենայինիվ Վաղ վերածննդի գեղանկարչության ասպարեզում անգերազանցելի վարպետը համարվում է Սանդրո Բոտիչելլին:
Գրականության զարգացումը նույնպես տեղի էր ունենում օրինաչապ ձևով,և որպես Դանթեի ու Պետրարկայի արժանի հետնորդ Վաղ վերածննդի շրջանում առանձնացվում է «Դեկամերոն » հանրահայտ ստեղծագործության հեղինակ Ջովաննի Բոկաչչոյի անունը(1313-1375թթ.)

ԲԱՐՁՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Եթե պրոտոռենեսանսյան ժամանակաշրջանը տևեց մի քանի հարյուրամյակ, Վաղ վերածնունդը շուրջ մեկ դար, ապա Վերածննդի ամենազարգացած և համաշխարհային մշակույթի զարգացման գործում առավել բեկումնային դերակատարում ունեցած շրջանը, որը ընդունված է անվանել Բարձր վերածնունդ (15-րդ դարի վերջ 16-րդ դարի առաջին քառորդ) տևեց ընդամենը  30-40 տարի: Սակայն հենց այդ կարճ շրջանում էր, որ առավել ամբողջական տեսք ստացան պրոտոռենեսանսյան և վաղ վերածննդյան շրջանների ձեռքբերումները. վերածնության դարաշրջանը ի վերջո հասավ  կատարելության այն մակարդակին, ինչին դարեր շարունակ ձգտում էին Իտալիայի քաղաքների արվեստի և մշակույթի գործիչները:
Գեղանկարչության մեջ ակնհայտ առաջընթաց էր նկատվում պատկերների խորության և արտահայտչականության առումով: Մեծ ուշադրությամբ արվեստագետները սկսեցին հետևել պատկերվող կերպարների արտաքին և ներքին գծերի համապատասխանելիությանը: Բարձր վերածննդի շրջանում ստեղծվեցին այնպիսի գործեր, որոնք իրենց կատարելությամբ հիացմունք ու զարմանք են պատճառում մեր օրերում:
Այդպիսի գործերի թվին են պատկանում դա Վինիչիի՝ «Խորհրդավոր ընթրիք», «Ջոկոնդա», Միքելանջլոյի՝ Դավթի արձանը և «Ահեղ դատաստան» որմնանկարը, Ռաֆայելի՝ «Սիքստինյան մադոննա» և «Աթենական դպրոց» նկարները, ճարտարապետ Բրամանտեի Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը,որի տարբեր հատվածների նախագծմանը մասնակցել են նաև Միքելանջելոն և Ռաֆայելը: Բարձր վերածննդի համար իրենց համառության, նվիրումի և անձնազոհության շնորհիվ ուղի հաթեցին երեք հանճարեղ ստեղծագործողնր, որոնց մարդկությունը արդարացիորեն կոչեց աստվածային արվեստագետներ: Խոսքը ՝Լեոնարդո դա Վինիչիի(1452-1519), Միքելանջելոյի (1475-1564) և Ռաֆայելի(1483-1520) մասին է: Նրանք հանդիսանում  էին բազմակողմանի զարգացած արվեսագետներ, քանի որ զուգահեռաբար զբաղվում էին արվեստի մի քանի տեսակներով (գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն): Արվեստագետների  բազմակողմանի զարգացած լինելու փաստն էլ հենց համարվում է Բարձր վերածննդի ստեղծգործողներիառանձնահատկություններից մեկը:
Բարձր վերծննդի շրջանում ավելի էր մեծացել հետաքրքրությունը անտիկ արվեստի նկատմամբ: Թե՛ արվեստագետները և թե՛ արվեստասերները, իրենց ուշադրության կենտրոնում էին պահում հունահռոմեական մշակույույթի ստեղծագործությունները, ամեն գնով փորձեր էին կատարվում վերաիմաստավորել և քրիստոնեական մշակույթ ներմուծել անտիկ արվեսի բազմաթիվ տարրեր: Բարձր վերածննդի և առհասարակ մշակույթի հետագա զարգացման համար շրջադաձային նշանակություն ունեցավ Յոհան Գուտեն Բերգի տպագրության գյուտը:Հենց դրա շնորհիվ էր,որ Վերածննդի ժամանակաշրջանի գաղափարները հետագայում լայնորեն շրջանառության մեջ դրվեցին ողջ  Եվրոպայի տարածքում՝ հիմք դնելով մշակութային նոր և առավել բարձր վիճակի հասունացմանը:

ՈՒՇ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Ուշ   Վերածննդի  շրջանում  նշանակալիորեն   կերպարանափոխեվեցին  այն իդեալներն ու նորմերը, որոնք ի  հայտ   էին  եկել  Վերածննդի   նախորդ  փուլերի ընթացքում: Դասակարգային  սուր բախումների ,ֆեոդալ -կաթոլիկական հակազդեցության, իսկ որոշ երկրներում  նաև բողոքականության հաղթանակի պայմաններում ,վրա հասավ վերածննդյան հումանիզմի  ճգնաժամը:Աշխարհագրական հայտնագործությունները և դրանց զուգընթաց  մեծ թափ ստացած  գաղութատիրական պայքարը  և մեծ տերությունների օրեցօր ահագնացող մրցակցությունը  բերեցին այն բանին ,որ Իտալիայի քաղաքները հետզհետե կորցրեցին իրենց երբեմնի դերը միջազգային հարաբերություններում:Նույնը տեղի ունեցավ նաև իտալական  մշակույթի ասպարեզում, սկսած 16-րդ դարից վերածննդյան արժեքներն ու գաղափարները ակնհայտ հաջողություններ արձանագրեցին  Արևմտյան Եվրոպայի խոշոր պետություններւմ,որոնցից էին  Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները ,Գե րմանիան:Ուշ   վերածննդյան   այդ   շրջանը   անվանվւմ է  նաև <<հյուսիսային>>  Վերածնունդ ,նկատի   ունենալով այն հանգմանքը ,որ վերածննդյան այդ շրջանը առավել մեծ ծաղկման էր հասել Եվրոպայի հյուսիսում գտնվող պետություններում:
Ուշ վերածնդյան  գեղանկարչության մեջ Իտալիայում  ասպարեզում էին երկու խոշորվարպատներ Տինտորետոն և Վերոնեզեն,որոնց արվեստը շարունակում էր կրել ԲարձրՎերածննդի գեղանկարչությանավանդույթների ազդեցությունը:ԻնչպեսԻտալիայում այնպես էլ Արևմտյան ևԿենտրոնական Եվրոպայի մյուս երկրներում գեղանկարչությունը իր ուշադրությունն էրսևեռել մարդու և նրան շրջապատող աշխարհիպատկերմանը,տարածում էին գտելմասսայական տեսարաններ և  հասարակմարդկանց  պատկերող գեղանկարները:Գերմանիայում տպագրության գյուտինզուգընթաց տարածում  էր գտել հաստոցային նկարչությունը և գրքի գրաֆիկան,որի մեծագույն վարպետներից էր  Ալբրեխտ Դյուրերը:Նիդեռլանդներում էրստեղծագործում համաշխարհային ճանաչում ունեցող մեկ այլ նշանավոր նկարիչ Յան վան Էյքը,որը հայտնի էր հասարակ մարդկանց պատկերող իրկտավներով:
Ուշ Վերածննդի գրականության մեջ մեծ տեղ սկսեցին հատակացնել անհատմարդու հերոսականությանը նվիրված թեմաներին:Ներդաշնակ զարգացած մարդու կերպարը հռչակվեց ,որպես կեցության բարձրագույն նպատակ և իմաստ:Բացի անտիկ և քրիստոնեական ազդեցություններից  գրականությունը Ուշ Վերածննդի ժամանակաշրջանում սինթեզեց  նաև ժողովրդական պարզունակ բանահյուսության և ազատամտության տարրեր(Ֆրանսուա Վիյոն,Ֆրանսիա):Անգլիայում 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբներինՈւիլյամ Շեքսպիրը(1564-1616)  իր գրական ժառանգությամբ և թատերական բուռն գործունեությամբ լավագույնս խթանեց  և ճանապարհ հարթեց համաշխարհայինգրկանության նոր զարթոնքի համար,այն դերը ,որ անգլիական գրականության մեջստանձնեց Շեքսպիրը,Իսպանիայում   վերապահվեց Սերվանտեսին(1547-1616),որի <<Դոն Կիխոտ>> վեպը  համարվում է համաշխարհային գրականության գոհարներից մեկը:<<Դոն Կիխոտը>>  եկավ նաև եզրափակելու իսպանական և համաևրոպական Վերածննունդը:


Տիցիան
Տիցիանո Վեչելլո կամ Տիցիան իտալ.՝ Tiziano Vecellio (մոտ. 1490, Պիևե դի Կադորե, Province of Belluno, Վենետո, Իտալիա - սեպտեմբերի 26, 1576, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն)։ Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, Իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։ Նրա կյանքի ժամանակ ծննդյան վայրի անունով (Պյեվե դի Կադորե) նրան հաճախ կոչել են դա Կադորե, հայտնի է նաև Տիցիան Աստվածային։
Տիցիանը
10 տարեկանում Վենետիկում խճանկարչության դասեր է առել Սեբաստիան Ձուկատոյից, մի քանի տարի անց աշակերտել է նկարիչ Ջովաննի Բելլինիին՝ Ջորջոնեի և ապագա նշանավոր այլ նկարիչների հետ։ Մոտ 1508 թ-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմանական իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս մահից (1510 թ.) հետո ավարտել է նրա «Քնած Վեներան» կտավը։ Տիցիանն աշխատել է հիմնականում Վենետիկում, նաև Պադուայում (1506 թ.), Ֆեռարայում (1516 և 1523 թթ.), Մանտուայում (1536-37 թթ.), Ուրբինոյում (1542-44 թթ.), Հռոմում (1545-46 թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550-1551 թթ.)։ Ստեղծել է աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով նկարներ, հայտնի է նաև որպես դիմանկարիչ։ Տիցիանը 30 տարեկանում Վենետիկի լավագույն նկարիչն էր։ Նրա արվեստն աչքի է ընկնում կյանքի բազմակողմանի ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ։ 1510-ական թվականների կեսից Տիցիանը մշակել է ուրույն ոճ. նրա կերպարներին բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝ մաքուր գույների ներդաշնակությունը։ 1510-1530-ական թվականներին նկարիչն առավելապես ստեղծել է պաթոսով և դինամիկայով օժտված գործեր՝ «Սալոմե» (1515 թ.), «Ֆլորա» (մոտ 1515 թ.), «Երկնային և երկրային սեր» (մոտ 1515-1516 թթ.), «Աստվածամոր համբարձվելը» (1518 թ.), «Կեսարի դինարը» (1518 թ.), կենսալի կերպարներ, սլացիկ շարժումներով հորինվածքներԲաքոսը և Արիադնան», 1523 թ.)։ Տիցիանը կրոնական և դիցաբանական թեմայով նկարներում հաճախ ներմուծել է ճարտարապետական ֆոն և կենցաղային մանրամասներՊեզարո ընտանիքի տիրամայրը», 1526 թ., և այլն)։ Տիցիանի դիմանկարչական արվեստը ծաղկել է 1530-40-ական թվականներին. ժամանակակիցների կերպարներում ընդգծել է նրանց բնավորության գծերը, յուրաքանչյուրի համար գտել հորինվածքային հնարամիտ, գունային յուրօրինակ լուծումներՀիպպոլիտո Մեդիչի», 1532-33 թթ., «Վեներա», 1538 թ., «Պիետրո Արետինո», 1545 թ., «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ», 1545-46 թթ., և այլն)։ XVI դարի կեսից՝ ստեղծագործության ուշ շրջանում, Տիցիանը հասել է կատարյալ գեղանկարչականության և կրոնական ու դիցաբանական թեմաների մեկնաբանման բացառիկ խորության։ Մարդու մարմնի գեղեցկությունը նկարչի գործերի առանձնահատուկ թեմաներից էԴանայա», մոտ 1554 թ., «Վեներան հայելու առջև», 1550-ական թվականներ, «Եվրոպայի առևանգումը», մոտ 1559 թ., և այլն)։ Այդ շրջանի կրոնական թեմայով նկարներինՍուրբ Հիերոնիմոս», մոտ 1552 թ., «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին», 1560-ական թթ., «Սուրբ Սեբաստիանոս», 1570 թ., և այլն) բնորոշ են գունային նուրբ ելևէջներն ու ազատ կերպավորումը։ Տիցիանը գեղանկարչության մեջ մշակել է նոր տեխնիկա. ներկերը կտավին քսել է և՜ վրձնով, և՜ մատներով, և՜ քսաթիակով։ Նա ստեղծել է նաև գծանկարներ։ Տիցիանի նկարներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու դարաշրջանների նկարիչներ (Տինտորետո, Էլ Գրեկո, Ռեմբրանդ, Էդուարդ Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս և ուրիշներ)։ Նրան անվանել են Աստվածային Տիցիան։ Տիցիանի գործերից պահվում են Լոնդոնի ազգային, Բեռլինի, Հռոմի Բորգեզե, Ֆլորենցիայի Պալատին պատկերասրահներում, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ և այլ թանգարաններում։ Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։


Իսպանիայի Կառլոս V թագավորը Տիցիանին հրավիրել է իր մոտ և արժանացրել հատուկ պատվի ու հարգանքի։ «Ես կարող եմ ունենալ հերցոգ, սակայն չեմ կարող գտնել երկրորդ Տիցիան», - ասել է նա։ Մի անգամ նկարելու ժամանակ Տիցիանի ձեռքից վրձինն ընկել է։ Կառլոս V-ը բարձրացրել է այն և ասել. «Տիցիանին ծառայելը պատիվ է նույնիսկ թագավորի համար»։


«Երկնային և երկրային սեր»
Նկարը հանձնարարված է եղել Նիկոլո Աուրելիոյի՝ տասը Վենետիկյան հանրապետությունների խորհրդի քարտուղարի կողմից։ Պատվիրատուի անձը հաստատող անուղղակի փաստ է համարվում սարկոֆագի դիմացի պատին Նիկոլո Աուրելիոյի գերբի առկայությունը։ Աուրելիոն ամուսնանում է երիտասարդ և այրի Լաուրե Բագարոտտոյի հետ։ Հարսանիքը նշվեց 1514 թվականի մայիսի 17ին Վենետիկում, իսկ նկարը, , ամենայն հավանականությամբ իր հարսանեկան նվերն էր հարսնացուին: Նկարի ներկայիս անվանումը նկարչի կողմից տրված չի եղել, իսկ սկսվել է օգտագործվել իր ստեղծումից առնվազն երկու դար հետո[1]: Բորգեզեի պատկերասրահում այն ունեցել է տարբեր անվանումներ՝ «Սիրո երեք տեսակ» (1650), «Աստվածային և աշխարհիկ կանայք» (1700), «Երկնային և երկրային սեր» (1792 և 1833)։ Աշխատանքը գնվել է 1608 թվականին, բարերար Շիպիոնե Բորգեզեի կողմից, որից հետո այն Բորգեզեի հավաքածուների մի շարք ցուցանմուշների հետ սկսեց ցուցադրվել Հռոմի Բորգեզեի պատկերասրահում։ 1899 թվականին մեծահարուստ Ռոտշիլդը առաջարկեց գնել կտավը 4 միլիոն լիրայով, բայց այն մերժվեց։
Նկարի բովանդակությունը մինչև հիմա քննադատների շրջանում վիճաբանություններ է առաջացնում։ Ըստ XIX դարի վիեննական արվեստի պատմաբան Ֆրանցա Վիկգոֆի, նկարը պատկերում է Վեներայի և Մեդայի հանդիպումը, որոնց աստվածուհին փորձում է համոզել, որպեսզի օգնեն Յասոնին: Ըստ մեկ այլ վարկածի, բովանդակությունը վերցված է, այդ ժամանակ հայտնի Ֆրանչեսկո Կոլոննի գրքից։ Մայրամուտով բնապատկերի ֆոնի վրա, աղբյուրի մոտ նստած է շքեղ հագնված վենետիկուհին՝ ձախ ձեռքով բռնած մանդոլինը և մերկ Վեներան՝ ամանով կրակը ձեռքին։ Ըստ Դուֆֆիի, հագնված կինը խորհրդանշում է սերը ամուսնության մեջ։ Իր հագուստի գույնը՝ սպիտակը, գոտին, ձեռքի ձեռնոցները, մրտենի ծաղկեպսակը՝ զարդարած իր գլուխը, արձակած մազերը և վարդերը ցույց է տալիս ամուսնությունը: Իսկ հետին պլանում պատկերված է նապաստակների զույգ՝ խորհրդանիշ բազմազավակության։ Սա Լաուրա Բագարոտտոյի դիմանկարը չէ, այլ երջանիկ ամուսնության այլաբանություն է: Մարմարե սարկոֆագ, որը վերածվեց առեղծվածային նյութի աղբյուրի։ Մարմարը, մահվան խորհրդանիշ է, բավական տարօրինակ է այն գտնել նկարում, որտեղ պատկերված է բազմազան երազանքներ և ցանկություններ ունեցող երջանիկ ընտանիք։ Սարկոֆագում բռնության տեսարանը, ըստ երևույթին խորհրդանշում է Լաուրայի հոր անարդար մահապատիժը, որը տեղի է ունեցել 1509 թվականին։ Մաքուր ջրի աղբյուր խորհրդանշում է նոր կյանքի ծնունդը: Մերկ կինը խորհրդանշում է սեր, որը վերածվում է հավերժական, երկնային սիրու, որն էլ ցույց է տալիս իր ձեռքում բարձրացրած այրվող լամպը:

Комментарии