Ֆանկ

Ֆանկ (անգլ.՝ Funk), երաժշտական ժանր, աֆրոամերիկյան երաժշտության հիմնարար ուղղություններից։ Այն սկսել է ձևավորվել 1960-ական թվականներին, ԱՄՆ -ում, երբ աֆրոամերիկացիները միախառնելով սոուլի, ջազի և R&B -ի տարրեր, ստեղծում են ռիթմիկ ու պարային երաժշտական ոճ։ Ֆանկը նվազեցնում է մեղեդու և հարմոնիայի շեշտադրումն, ու ներմուծում էլեկտրոնային բաս-կիթառի ու հարվածային գործիքների շեշտված ռիթմեր։Ֆանկ բառն սկզբնապես նշանակել է ուժեղ հոտ։ Բառի ստուգաբանությունը գալիս է լատիներեն «fumigare» ծխել բառից, որը հին ֆրանսերեն «fungie­re» բառից ներմուծվել է անգլերեն լեզու, որտեղ «funky» բառը սկզբնապես նշանակել է բորբոսոտ։ Հետագայում բառը ստացել է հողային, երկրային իմաստը և 1900-ական թվականներին ներմուծվել վաղ ջազի ժարգոնի մեջ որպես մի բան, որը զգացվում է խորը, ուժեղ։ Վաղ ջեմ-սեշնների ժամանակ(անգլերեն՝ jam-session - որևէ թեմայի շուրջ համատեղ անհատական կամ խմբակային իմպրովիզացիա), երաժիշտները ոգևորում էին մեկը մյուսին դրդելու ծալել ծնկները «get down» (աֆրիկյան մշակույթի մեջ տարածում գտած հատուկ դիրք, որը ենթադրում է ծալել ծնկներն ու խոնարհել իրանը՝ որքան հնարավոր է մոտենալով գետնին։ Իրանը խոնարհելն ու ծնկները ծալելն արտահայտում էր հողի, երկրի հետ խորը ու հոգևոր կապը։ Այն նաև խորհրդանշում էր կենսունակություն, երիտասարդություն ու էներգիա)` ասելով՝ «Now, put some stank on it!» հիմա մի գարշելի բան ավելացրու։
Սկզբնական շրջանում ֆանկը միայն ժամանցային երաժշտություն էր, սակայն սևամորթների իրավունքների համար սկսված պայքարի արդյունքում այն ստանում է նաև քաղաքական ենթատեքստ։
1907 թվականից ջազ կատարումները սկսեցին կրել նաև ֆանկի անունը։ Դրա առաջին օրինակն էր Բադդի Բոլդենի «Funky Butt» or «Buddy Bolden’s Blues» ձայնագրված կատարումը։
1980-ական թվականներից սկսած ֆանկ-հիթերի «սամփլները» (Sampling (music)) սկսեցին լայնորեն կիրառվել նաև հիփ-հոփ երաժշտության մեջ։
1960 -1970 -ական թվականներին ֆանկ ոճի հայտնի կատարողներն էին նաև Sly & the Family Stone և Earth, Wind & Fire խմբերը։ Այդ շրջանում ֆանկն իր ազդեցությունն է ունենում նաև ջազի ու ռոքի վրա։ Ֆանկի ազդեցությունն է կրում նաև ալտերնատիվ ռոքը։ 1970 -ական թվականներին «էլեկտրոֆանկ» ոճի հիմնադիր կատարողն է դառնում Հերբի Հենքկոկը, որն իր մեծ ազդեցությունն է ունենում ժանրի զարգացման գործում։
Աֆրիկյան ծագման այլ երաժշտական ոճերի պես ֆանկի հիմնական երաժշտական գործիքներն են բաս-կիթառը, էլեկտրակիթառը, Համոնդի երգեհոնը (էլեկտրոմեխանիկական երաժշտական գործիք, որը նախագծել և ստեղծել է Լոուրենս Համոնդը) և հարվածային գործիքները, որոնք նվագում են միմյանց շղթայված ռիթմերով։ Ֆանկ կատարելիս երբեմն օգտագործվում են նաև այլընտրանքային հատվածներ՝ կիրառելով սաքսոֆոն կամ փող, երբեմն նաև տրոմբոն, որոնք ունեն ռիթմիկ հարվածներ։

Комментарии