Ընտանիքի տեսակները և գործառույթները
Ընտանիքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբն է , որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն:
Առավել տարածված տիպը նուկլեար ընտանքին է (լատ. nucleus – կորիզ), որը բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների:
Նուկլեար ընտանքիը կարող է լինել նաև լրիվ կամ ոչ լրիվ` բաղկացած մեկ ծնողից և երեխաներից: Ընտանքիը դառնում է ոչ լրիվ ամուսնալուծության, այրիանալու, միայնակ մայրության հետևանքով:
Եթե ընտանքում ամուսնական զույգից և նրանց երեխաներից բացի կան այլ ազգականներ, ապա այն կոչվում է ընդլայնված ընտանիք կամ գերդաստան:
Եթե ընտանքում ամուսնական զույգից և նրանց երեխաներից բացի կան այլ ազգականներ, ապա այն կոչվում է ընդլայնված ընտանիք կամ գերդաստան:
Ընտանիքը դասակարգվում է ըստ դունկցիաների և ըստ կառուցվածքի:
1. Էնդոգամիա կամ էկզոգամիա- էնդոգամիա ամուսնություն միևնույն սոցիալական շերտի միջև, էկզոգամիա` հասարակության տարբեր շերտերի միջև ամուսնություն:
2. Պոլիգամիա, մոնոգամիա և հերթափոխվող մոնոգամիա – պոլիգամիան դա բազմամուսնությունն է, այսինքն` պոլիանդրիա (մեկ կին մի քանի տղամարդ) և պոլիգիմիա (մեկ տղամարդ, մի քանի կին): Մոնոգամիան դա մենամուսնությունն է` մեկ կին, մեկ տղամարդ և հերթափոխվող մոնոգամիան դա կոնկրետ ժամանակաշրջանում ապրում են մեկի հետ, հետո ամուսնալուծվում և նորից են ամուսնանում:
3. Ավանդական հայրիշխանություն ,ավանդական մայրիշխանություն
Ավանդական հայրիշխանություն– հին ավանդական ընտանքին է, որտեղ ընտանիքի գլուխը ամենամեծ տղամարդն է:
Նեոհայրիշխանություն- երբ տղամարդն իր վար է կրում բոլոր տնտեսական խնդիրները, մշակում է ընտանիքի հեռանկարային պլանը, իսկ կինը լուծում է կոնկրետ մասնավոր խնդիրներ և ապահովում ընտանիքի բարոյահոգեբանական կայունությունը:
Էգալիտար– երբ բոլոր իրավունքները հավասար են:
Ավանդական հայրիշխանություն– հին ավանդական ընտանքին է, որտեղ ընտանիքի գլուխը ամենամեծ տղամարդն է:
Նեոհայրիշխանություն- երբ տղամարդն իր վար է կրում բոլոր տնտեսական խնդիրները, մշակում է ընտանիքի հեռանկարային պլանը, իսկ կինը լուծում է կոնկրետ մասնավոր խնդիրներ և ապահովում ընտանիքի բարոյահոգեբանական կայունությունը:
Էգալիտար– երբ բոլոր իրավունքները հավասար են:
4. Լրիվ ընտանիք, կիսատ և ֆունկցիաների առումով կիսատ ընտանիք:
Լրիվ ընտանիքի մոդելն արդեն իսկ պարզ է, իսկ երկրորդ խմբի ֆունկցիաների առումով ընտանիքի տեսակներն են` նորմալ, բարենպաստ, անբարենպաստ և այն ընտանիքները, երբ ամուսինները ամուսնական կյանքով բավարարված են կամ որևէ մեկը բավարարված չէ:
Լրիվ ընտանիքի մոդելն արդեն իսկ պարզ է, իսկ երկրորդ խմբի ֆունկցիաների առումով ընտանիքի տեսակներն են` նորմալ, բարենպաստ, անբարենպաստ և այն ընտանիքները, երբ ամուսինները ամուսնական կյանքով բավարարված են կամ որևէ մեկը բավարարված չէ:
Ընտանիքը բաց համակարգ է և այն անընդհատ ենթարկվում է շրջապատին, փոփոխվող ազդեցություններին:
Իր ներքին ներդաշնակությունը ապահովելու համար նա պետք է ապահովի 3 կարևոր գործնթացների ներդաշնակությունը`
Իր ներքին ներդաշնակությունը ապահովելու համար նա պետք է ապահովի 3 կարևոր գործնթացների ներդաշնակությունը`
1. Ասիմիլացիայի – այն ապահովում է ընտանիքի ներքին կայունությունը:
2. Ակոմոդացիայի – այն ապահովումէ նորի մուտքը ընտանիք առանց հնին վնասելու:
3. Ադապտացիայի – արդյունքում ապահովում է ադապտացիայի գործընթացը:
Ճգնաժամային ընտանիք – հետաքրքրությունների և պահանջմունքների հակադրությունները կրում են սուր բնույթ և ներառում է ընտանիքի կենսագործունեության կարևորագույն ոլորտը, այսինքն` կոնֆլիկտի համար ազդակ կարող են դառնալ բոլոր վերոհիշյալ պատճառները: Ամուսինները զբաղեցնում են անհանդուրժողական, աններողամիտ, և նույնիսկ թշնամական դիրք մեկը մյուսի նկատմամբ, չհամաձայնվելով ոչ մի զիջման: Ճգնաժամային ամուսնական միությունների թվին կարելի է դասել նաև այն ընտանիքները, որոնք քայքայվում են, կամ գտնվում են փլուզման եզրին:
Կոնֆլիկտային ընտանիք – ամուսինների միջև առկա են մշտական ոլորտներ, որոնցում իրենց հետաքրքրությունները բախվում են, առաջ բերելով ուժեղ և շարունակական բացասական հուզական վիճակներ:Սակայն ամուսնությունը կարող է պահպանվել ուրիշ գործոնների շնորհիվ, ինչպես նաեւ զիջումների եւ կոնֆլիկտների փոխզիջումային լուծումների միջոցով:
Պրոբլեմային ընտանիք – սրան բնորոշ են դժվարությունների տևական գոյությունը, որն ընդունակ է զգալի հարված հասցնել ամուսնության կայունությանը: Այսպիսի ընտանիքներում հավանական է փոխհարաբերությունների սրացում, ամուսիններից մեկի, կամ երկուսի մոտ էլ հոգեկան խանգարումների դրսեւորում:
Նևրոտիկ ընտանիք – այստեղ հիմնական դերը խաղում են այն գործոնների կուտակումը, որոնք հանգեցնում են հոգեբանական դժվարությունների: Ամուսինների մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, քնի խանգարում, ցանկացած առիթով հուզական դրսևորումներ, բարձր ագրեսիվություն և այլն: Ամուսինների կոնֆլիկտային վարքը կարող է դրսեւորվել գաղտնի, քողարկված և բաց ակնհայտ ձևերով:
Ժամանակակից բջջային և ընդլայնված ընտանիքների հիմնական գործառույթները բաժանվում են հետևյալ երեք խմբերի`
- ներքին (ներընտանեկան) գործառույթներ
- արտաքին գործառույթներ
- երկակի նշանակության գործառույթներ։
Ընտանիքի հիմնական ներքին գործառույթներ
- Երեխա ունենալու (մանկածնության) և մոր ու հոր դերերը կատարելու ցանկության բավարարումը։
- Երեխաների սննդով ապահովելը, խնամքը, դաստիարակությունը և ներընտանեկան սոցիալականացումը։ Այստեղ առանձնապես կարևոր է երեխայի դերային սոցիալականացումը, թեև իրենք` ծնողներն էլ են ապրում նոր դերային սոցիալականացման գործընթաց։
- Մեծ հասարակության մեջ կատարելիք հասուն դերերին նախապատրաստումը։
- Սոցիալ-հոգեբանական հարմարավետ վիճակի և պաշտպանվածության ապահովումը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զարգացման և հասունացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
- Ընտանիքի յուրաքանչյուր անդամի դրական ինքնագիտակցության ձևավորումն ու պահպանումը։
- Շփվելու, հաղորդակցվելու պահանջմունքի բավարարաումը (ծնողների և ընտանիքի անդամների հետ)։
- Ընտանիքի անդամների փոխադարձ սոցիալական վերահսկողությունն ու վարքի կարգավորումը։
- Համատեղ հանգստի իրականացումը։
- Ընտանիքի անդամների միջև ծագող բախումների լուծումը` նրա մյուս անդամների կողմից, նրանց միջամտությամբ և օգնությամբ։
- Համատեղ ապրելաերպի և կենցաղի կազմակերպումը։
Ընտանիքի հիմնական արտաքին գործառույթներ
- Հասարակության մշակույթի կուտակումը, պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ։
- Երեխաներին նախապատրաստում` հասուն սոցիալական դերերի կատարմանը։
- Ընտանիքի անդամների մասնակացությունը պետական կառավարման, երկրի պաշտպանության, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության և հասարակական կյանքի այլ ոլորտի զարգացման գործին։
Комментарии
Отправить комментарий