Եղի՛ր լիճ

Մի անգամ մի երիտասարդ տղա, ով իրեն շատ դժբախտ էր համարում, եկավ ծեր իմաստունի մոտ և ասաց, որ իր դժվար, շանր կյանքի մեջ իմաստ չի տեսնում:Նա երկար բողոքում էր կյանքից, որը, իր կարծիքով,  դաժան է և անարդար։ Իսկ իր ամեն մի տխուր մենախոսությունից հետո նա չէր մոռանում բացականչել. «Ինչի՞ համար եմ ես այսքան դժբախտ, ինչո՞ւ է իմ կյանքում ամեն ինչ շատ ավելի վատ, քան մյուս մարդկանց մոտ»։Այդպես շարունակվեց մի քանի օր։Երբ իմաստունը հոգնեց ամեն անգամ այդ նվնվոցը լսելուց,  նա երիտասարդին ուղարկեց աղ բերելու։ Իսկ հետո խնդրեց այդ մի բուռ աղը լցնել ջրով լի բաժակի մեջ և խմել։
-Ո՞նց է  համը, – հարցրեց իմաստունը, երբ տեսավ, որ երիտասարդը համից ծամածռում է դեմքը։
-Դա սարսափելի է և զզվելի,- ասաց երիտասարդը:
Իմաստունը միայն ժպտում է և խնդրում մի անգամ էլ վերցնել մի բուռ աղ։
Նրանք լուռ հասան մոտակա լճին։ Իմաստունը հրամայեց երիտասարդին աղը լցնել լճի ջրի մեջ։
-Իսկ հիմա խմիր այդ ջրից և ասա՝ ինչ զգացիր։
-Մաքուր, թարմ և շատ համեղ ջուր է, – ասաց երիտասարդը, – և ես բոլորովին էլ չեմ զգում աղի համը։
Այդ ժամանակ իմաստունը, նստելով երիտասարդի կողքին, գրկում է նրան և  ասում. -Ցավը մեր կյանքում մաքուր աղն է, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Ցավի քանակը միշտ կմնա անփոփոխ։ Սակայն մեր կողմից զգացած ցավը կախված է տարայի ծավալից, որի մեջ մենք այն լցնում ենք։Այսպիսով, երբ մենք տառապում ենք և ցավից գալարվում, միակ բանը որ մենք կարող ենք անել այն է, որ մեր կյանքը  լցնենք  բազմազանությամբ և իմաստով, նաև շատ բաներին նայենք ավելի լայն հայացքով։ Պետք է դադարել լինել բաժակի նման։ Պետք է լիճ դառնալ։

Վերլուծություն
Կարծում եմ, որ հենց մեզնից է կախված, թե մենք ինչպես կընկալենք ցավը, ինչ ազդեցություն այն կարող է մեզ վրա ունենալ։ Երբ ասվում է, որ «պետք է լիճ դառնալ», նկատի ունի, որ մենք պետք է մեր ցավը դարձնենք արվեստ, ինչպես օրինակ Վան Գոգն արեց, պետք է նաև տարբեր ձևերով ընկալենք ցավը և ամեն-մի մանրուքի ուշադրություն չդարձնենք։

Комментарии