Քերականական աշխատանք

 1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորությանսխալ կաուղղի՛ր:
Գորտըսկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ :
Օգնության հուսահատ կանչերը մեզ էին հասնում աղմուկի միջից:
Հայտնվեցին միանգամայն իրիկնային ձայները`յուրահատուկ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը  գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք այն ավտոբուսի  վարորդին, որով եկել էինք:
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր  նախադասություններով:
Բազմախոստում է կենդանիների աշխարհը, որը լի է հետաքրքիր ու խորհրդավոր գաղտնիքներով :  Օձերի որոշ տեսակներ, իրենց հին կաշին  փոխելու դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որ անմիջապես արձագանքում է գրեթե չլսվող  չնչին ձայնային ալիքներին : Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, երբ բավականին հեռու է գտնվում նրանից: Ապագա ֆիզիկոսների փայլուն մտքերն ու գաղափարները կիրառելու ընթացքում , հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, որոնք կարող են նոր հայտնագործությունների հիմք հանդիսանալ:
Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, բնության դաժան տարերքների ու գոյության կռվի պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ համաձայն է ռիսկի դիմել հանուն գիտության զարգացման: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որ ծածկել է հսկայական տարածքներ :  Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ինչպիսիք  մամոնտներն ու դինոզավրերի որոշ տեսակներն են, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:
3. Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, իսկ դրանք տանում են դեպի այգիները:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր, որովհետև նրանք լսում էին ջրերի ձայները:
Զրույցը լռում էր, և նրանք լսում էին ջրերի ձայները:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է, սակայն ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել, և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, որովհետև կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, քանի որ կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր ու դու կարդարացնես մեր հույսերը:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում, իսկ դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Комментарии