Երջանկության գաղտնիքը

Մեծ վարպետը երջանիկ մարդ էր, ժպիտը նրա դեմքից չէր պակասում։ Նրա կյանքը լի էր տոնի ուրախությամբ։ Անգամ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր, կարծես նա վայելում էր մահվան գալքը։ Սովորողները հավաքվել էին իր շուրջը և նրանցից ամենախիզախը նրան հարցրեց․
- Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում երջանիկ լինել։
Ծեր վարպետը նրան պատասխանեց․
- Շատ տարիներ առաջ, երբ ես եկա իմ Վարպետի մոտ, տասնյոթամյա երիտասարդ էի և արդեն խորապես տառապում էի, իսկ յոթանասուն տարեկան Վարպետը առանց պատճառի ժպտում էր։ Ես նրան հարցրեցի, թե ինչու՞ է նա այդքան երջանիկ, իսկ նա պատասխանեց, որ ցանկացած մարդ իր մեջ ընտրության հնարավորություն ունի։
«Ամեն առավոտ՝ աչքս բացելիս, ես ինքս ինձ հարցնում էի, թե այսօր ի՞նչ ընտրել՝ երանություն, թե՞ տառապանք, և չգիտես ինչու, ամեն անգամ միշտ երանությունն եմ ընտրում։ Դա իմ կարծիքով ամենաբնականն է».-ասաց Վարպետս։


Վերլուծություն
Կարծում եմ, որ իսկապես յուրաքանչյուր մարդ ընտրության հնարավորություն ունի և հենց մենք ենք ընտրում, թե ինչ տրամադրություն ենք ունենալու ամբողջ օրվա ընթացքում։ Եթե օրը սկսենք վատ տրամադրությամբ, ապա օրվա շարունակությունը  հենց այդ տրամադրությամբ էլ կանցնի։

Комментарии