Ալբեր Քամյու.«Առասպել Սիզիփոսի մասին»
Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։Եթե Հոմերոսին հավատանք, Սիզիփոսը եղել է ամենախելացի ու ճարպիկ մահկանացուներից մեկը։ Իսկ ըստ մի այլ ավանդության, նա ապրել է գողությամբ։ Իմ կարծիքով այս տեսակետների մեջ հակասության չկա։ Պարզապես նրանցից ամեն մեկը ձգտում է յուրովի բացատրել, թե ինչու Սիզիփոսը դարձավ դժոխքի ամենադժբախտ սպասարկուն։ Նախ այդ նույն կարծիքները Սիզիփոսին համարյա աստվածացնում են։ Իբր նա գիտեր երկնքի գաղտնիքները։ Երբ Զևսը առևանգեց Ասոպոսի աղջկան` Էգինեին, դստեր անհետացումից ցնցված հայրը Սիզիփոսի մոտ փութաց վիշտը կիսելու։ Սիզիփոսը, որ նախօրոք գիտեր այդ դեպքի մասին, Ասոպոսին խոստացավ ասել աղջկա տեղը, այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի տաճարին։ Սիզիփոսը ջուրը նախընտրեց երկնային շանթերից, որի համար, հասկանալի է, ծաղրուծանակի ենթարկվեց դժոխքում։ Հոմերոսը մեզ պատմում է նան, որ մի անգամ Սիզիփոսը գերել էր մահը և շդթայել։ Հադեսը չկարողանալով հանդարժել իր իշխանության դատարկությունն ու անապատային լռությունը, խնդրել էր պատերազմի աստծուն օգնել իրեն։ Վերջինս դժվարությամբ մահը խլել էր Սիգիփոսի ձեոքերից։
Շարունակությունը կարող եք կարդալ` այստեղ:
ՎելուծությունՍիզիփոսը աբսուրդ հերոս է:Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ նրա հերոսը օժտված է մտածելու կարողությամբ։ Իսկապես, քանի՞ կոպեկ կարժենար նրա տառապանքը, եթե հաջողության հույսը ամեն վայրկյան ոգևորեր նրան։Աբսուրդային մարդը պիտի լինի արարող և ստաղծագործ անհատ, քանի որ արարումը եզակի միջոց է գիտակցելու շրջապատի աբսուրդայնությունը: Սիզիփոսը մեզ սովորեցնում է հավատարմություն, որը ժխտում են աստվածները, ու ժայռեր է բարձրացնում։ Նա էլ է կարծում, որ ամեն բան լավ է։ Այս տիեզերքը, որ տեր չունի, նրա համար ոչ դատարկ է, ոչ ունայն։ Իր ժայռի ամեն մի մասնիկը, լեռան ժայթքումը հավիտենական խավարի մեջ, նրա համար մի ամբողջ աշխարհ է։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։
Տեղեկություն Ալբեր Կամյու մասին
Ալբեր Կամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին ֆրանսալժիրյան ընտանիքում, Ալժիրում, Մոնդովիի «Սան-Պոլ» ագարակում։ Նրա հայրը՝ Լյուսյեն Կամյուն, ծագումով Էլզասցի, գինեգործական ձեռնարկությունում գինու մառանի շինարար էր, Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայում էր թեթև հեծելազորում, 1914 թվականին մահացու վիրավորվում է Մառնի ճակատամարտում և մահանում Սեն-Բրիյոքի հիվանդանոցում։ Մայրը՝ Կատրին Սընթեսը, ազգությամբ իսպանուհի, կիսախուլ և անգրագետ մի կին, Ալբերի և նրա ավագ եղբայր Լյուսյենի հետ վերադառնում է Ալժիր քաղաք և հաստատվում Բելկուր (ֆր.՝ Belouizdad) թաղամասում։ Ապրում էին աղքատության մեջ՝ կամային տատի հսկողության ներքո։ Կատրինը, որպեսզի ընտանիքը պահի, սկզբում աշխատում է ագարակում, իսկ հետո՝ որպես հավաքարար։1918-1923 թվականներին հաճախում է համայնքային դպրոց։ 1923-1930 թվականներին ուսանում է Ալժիրի լիցեյում։1930 թվականին ընդունվում է Գրականության բարձրագույն դպրոց։ Մեծ բարեկամությամբ կապվում է դասախոս, փիլիսոփա և էսսեիստ Ժան Գրենիեի հետ, որին հետագայում նա կձոնի «Երես և աստառ» և «Ըմբոստ մարդը» էսսեները։ 1932 թվականին ի հայտ են գալիս թոքախտի առաջին նշանները։ 1933 թվականին ուսանում է Ալժիրի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում։ Այս ժամանակ էլ՝ առաջին ամուսնությունը՝ Սիմոն Հիի հետ, որից բաժանվելու է երկու տարի անց։1934 թվականին բարեկամներից մեկին հասցեագրված նամակում Կամյուն ակնհայտ դառնությամբ նկատում էր. «Բանաձևերով և հուսահատ որոնումներով մենք ձգտում ենք ինքներս մեզնից թաքցնել չափազանց պարզ ու մերկ ճշմարտություն՝ մեր բախտաբաժինը հուսահատություն է բերում»: 1960 թվականի հունվարի 4-ին ավտոմեքենան, որով Ալբեր Կամյուն իր մտերիմ ընկեր Միշել Գալիմարի (Գաստոն Գալիմարի զարմիկի) և նրա ընտանիքի հետ միասին Փարիզ վերադառնալիս, վթարի է ենթարկվում։ Կամյուն տեղում մահանում է։ Գալիմարը, որը վարում էր մեքենան, երկու օր անց մահանում է հիվանդանոցում։ Նրա կինն ու աղջիկը փրկվում են։ Ա. Կամյուի անձնական իրերի հետ գտնվեց նրա դեռ անավարտ «Առաջին մարդը» ինքնակենսագրական վեպի ձեռագրերը։ Ա. Կամյուն հուղարկավորվում է Լուրմարենի գերեզմանոցում, Լյուբերոնի շրջանում, Փարիզի հարավում։2011 թվականին իտալական «Corriere della Sera» թերթը հրապարակայնացնում է Կամյուի մահվան վարկածը, համաձայն որի ավտովթարը կազմակերպվել է խորհրդային հատուկ ծառայությունների կողմից՝ գրողից վրեժ լուծելով նրա Հունգարիա խորհրդային ներխուժման դատապարտման և Բորիս Պաստեռնակինաջակցության համար:

Комментарии
Отправить комментарий