Պաուլո Կոելիո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»


Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ՝ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը,- ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ, ինձ նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և, ահա, անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Պատմվածքը ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:


Վերլուծություն

Պատմվածքի նպատակն էր ցույց տալ ընթերցողին, որ մեր ոչ բոլոր երազանքներն են կատարվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Իհարկե բոլոր երազանքներն էլ իրականանում են, սակայն մենք դա նույնիսկ չենք էլ նկատում:  Բոլոր երեք մայրիների մոտ իրականացան իրենց երազանքները, սակայն նրանք այդպես էլ գլխի չնկան դրանում: Հաճախ երազանքը շփոթում են նպատակի հետ: Երազանքը դա մեր ամենաերանելի իղձերը և ցանկություններն են, իսկ նպատակները դրանք մեր ծրագրերն ու նշանակետներն են, որոնց համար  եմնք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանց հասնենք և իրականացնենք:


Պաուլո Կոելիո
Պաուլո Կոելիոն ծնվել է օգոստոսի 24, 1947թվականին, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա: Գրող և բանաստեղծ։ Հրատարակել է ավելի քան 20 գիրք՝ վեպեր, մեկնաբանված անթոլոգիաներ, փոքր պատմվածքների ժողովածուներ: Հայտնի է դարձել իր «Ալքիմիկոսը» վիպակով, որը համարվել է բեսթսելլեր: Բոլոր լեզուներով շրջանառությունը գերազանցում է 300 միլիոնը: Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, ինժեների ընտանիքում: Ծնողները Պեդրու և Լիժի Կոելիոներն են: Յոթ տարեկանում նրան ուղարկել են ուսանելու Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցը, որտեղ առաջին անգամ իր մոտ առաջացել է գրքեր գրելու ցանկություն: Գրող դառնալու միտքը հաջողություն չունեցավ ընտանիքում, այդ պատճառով էլ, ծնողների պարտադրանքով, ընդունվում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետ, բայց շուտով թողնում է ուսումը և սկսում զբաղվել լրագրությամբ: Արդյունքում, ընտանիքի հետ հարաբերությունները գնալով սրվում են, և, վերջ ի վերջո, տասնյոթամյա Պաուլոյին տանում են մասնավոր հոգեբուժարան, որտեղ պետք է բուժման կուրս անցներ: Բայց, ո՛չ էլեկրաշոկով բուժումը՝ առաջացած շիզոֆրենիայի պատճառով, ո՛չ բուժման երկրորդ կուրսը չփոխեցին նրա ինքնավստահությունը: Այդ ժամանակ նա փախավ հոգեբուժարանից, որոշ ժամանակ թափառում է և, վերջիվերջո, վերադարձավ տուն: Մի տարուց նա ներգրավվեց թատրոնի սիրողական շարժման մեջ, որը 60-ական թթ. դարձել էր մասսայական երևույթ. ոչ միայն արվեստի, այլ հասարակական բողոքի: Թատերա-բողոքական ակտիվությունը Կոելյոյի համար վերջացավ հոգեբուժարանում, որտեղից նա նորից փախավ, բայց փողի կարիքը նորից ստիպել է նրան տուն վերադառնալ: Արդյունքում, բուժման երրորդ կուրսից հետո նրա ընտանիքը համակերպվեց այն բանի հետ, որ «նորմալ» գործով նա չի պատրաստվում զբաղվել: Պաուլո Կոելիոն շարունակեց զբաղվել թատրոնով և լրագրությամբ։

Комментарии